ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 14:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 1 » Կառավարությունը բաց է քննարկումների համար /Օրենքի փոփոխությունները առաջին հերթին պետք է ապահովեն որակ/
11:15
Կառավարությունը բաց է քննարկումների համար /Օրենքի փոփոխությունները առաջին հերթին պետք է ապահովեն որակ/

Երեկ ԱԺ—կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը մի քանի հարց ուղղել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին։
Խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը հիշեցրեց, որ փետրվարի 21—ին ԱԺ լսումներ անցկացվեցին բարձրագույն կրթությանը վերաբերող օրինագծի մասին, ապա հետաքրրքվեց, թե հնչած բազմաթիվ առաջարկություններից որեւէ բան նախագծում ներառվել է, թե ոչ։ «Եղած առաջարկությունների պարագայում ինչ վերաբերմունք է ցուցաբերում կառավարությունը»,—հարցրեց նա։
Նախարար Մկրտչյանը նշեց, որ մտահոգությունները փոխադարձ են։ «Եթե օրենքը չկրի անհրաժեշտ դրական փոփոխությունները՝ որակ ապահովելով, ապա վատ վիճակի մեջ կհայտնվեն եւ գիտությունը, եւ բարձրագույն կրթության ապագան»,—ասաց նա եւ նշեց, որ այժմ ամփոփում են օրինագիծը, եւ ԱԺ հերթական նիստի ժամանակ քննարկում կլինի։ «Եվ հարցադրումների պատասխաններն ունենք, եւ միջազգային փորձն ենք նայել»,—ասաց նա։ 
Բոստանջյանն արձագանքեց, թե ինչո՞ւ պետք է Համաշխարահային բանկը օրենք մշակի եւ «տարիքային ցենզից ելնելով սահմափակում մտցվի»։ Նախարարը նշեց, որ օրենքը գրվել է ՀՀ—ում, իսկ Համաշխարհային բանկը գրված օրենքը ենթարկել է փորձաքննության, այն էլ՝ իրենց խնդրանքով։ Ըստ նախարարի՝ բարձրագույն կրթությամբ աշխարհում հայտնի վեց փորձագետ են մասնակցել, ովքեր բարեփոխումներ են իրականացրել տարբեր երկրներում։
Խմբակցության մյուս անդամ, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը եւս հարց ուղղեց բարձրագույն կրթության օրենքի հետ կապված։ Նա նշեց, որ կազմակերպված լսումներին 24 ելույթից 23–ը մտահոգություն են պարունակել օրենքի վերաբերյալ. «Բացի դրանից՝ ստանում ենք տարբեր հեռախոսազանգեր, նամակներ, եւ ես կարծում եմ, որ սկզբունքայնությունն օրենքի նախագծում պահպանված չէ»։ Նրա խոսքով՝ կան վիճահարույց դրույթներ։
Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով միջազգային փորձը, կոչ արեց օրենքին նայել ավելի լայն տեսանկյունից։ Նա հիշեցրեց, որ օրենքն անցել է բազմաշերտ քննարկում։ «Ազգային ժողովը մեկ լսում է կազմակերպել, բայց մենք պատրաստ ենք խմբակցությունների հետ կետ առ կետ քննարկել, քանի որ վստահ ենք՝ օրենքը բերում է շատ դրական ու լուրջ փոփոխություններ մեր երկրի կյանքում։ Բաց ենք քննարկման համար։ Լավ կլինի, որ կոնսենսուս լինի, քանի որ օրենքն իսկապես բոլոր շերտերին է վերաբերում»,–նշեց նախարարը։
«Ցանկանո՞ւմ եք՝ ռեկտորները պաշտոնավարեն մինչեւ 65 տարեկան՝ որպես առաջարկություն ձեւակերպենք, քննարկենք»,–ասաց Լեւոն Մկրտչյանը՝ պատասխանելով խմբակցության մյուս անդամ Մարինա Մարգարյանի հարցին ռեկտորների պաշտոնավարման տարիքի վերաբերյալ։
«Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը եւս հարց ուղղեց կրթության նախարարին։ Նա բարձրաձայնեց Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի մասին։ Պատգամավորը հիշեցրեց, որ այնտեղ դասախոսներից մեկը հացադուլ է անում, մյուս դասախոսներին, ովքեր ըմբոստացել են ռեկտորի որոշումների դեմ, հեռացրել են աշխատանքից, ինչի մասին մամուլում բավականին հրապարակումներ եղան։ Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը Սահակ Մինասյանին կնշանակե՞ր ռեկտորի պաշտոնում։ 
«Ես անձամբ որեւէ ռեկտորի չէի նշանակի, ռեկտորը պետք է ընտրվի, որովհետեւ շատ կարեւոր պաշտոն է։ Մենք խնդիր ունենք նաեւ օրենքի հետ կապված՝ հավասարակշռել համալսարանական ղեկավարությունը։ Քվե տալուց առաջ ես կծանոթանայի նրա ծրագրին, զարգացման խնդիրներին։ Եթե ես լինեի խորհրդի անդամ, կարող էի ասել, բայց հիմա հարցադրումը մի քիչ ճիշտ չեմ գտնում»,–պատասխանեց Լեւոն Մկրտչյանը։ Նախարարը հավելեց, որ իրեն փորձում են ներքաշել այդ խնդրի մեջ՝ երբեմն վիրավորական կոչերով, բայց համալսարանը խորհուրդ ունի, որն էլ պիտի զբաղվի աշխատանքային գործունեության ընթացքում ծագած խնդիրներով. «Առաջիկայում լինելու է համատեղ մեծ խորհուրդը, որին ես էլ կմասնակցեմ, կմասնակցի նաեւ խորհրդի նախագահը, եւ բոլոր հարցերին կկարողանանք այնտեղ պատասխանել։ Իրավունք էլ չունենք միջամտել կոլեկտիվի խնդիրներին։ Ճիշտ կլինի, որ նախ հանգստացնենք խնդիրը, հարթակը պետք է լինի կոլեկտիվի խորհուրդը, կլինեն հրավիրված դասախոսներ, կլինի նաեւ էթիկայի հանձնաժողով»։
Այլ հարցերի եւս անդրադարձ եղավ։
«Ծառուկյան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ արդեն մեկ ամսից ավելի անցել է այն պայմանավորվածությունից, որն իրենք ունեցել են կառավարության ներկայացուցչի հետ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում տասնօրյա ժամկետում համատեղ քննարկում անցկացնելու զոհված ազատամարտիկների եւ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային արտոնության վերաբերյալ։ Նա ցանկացավ ճշտել՝ տրված խոստումը կատարվելո՞ւ է, թե՞ ոչ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ երբեւէ կառավարությունը չի ունեցել որեւէ կողմնակալ մոտեցում օրենքի կամ խմբակցությունների նկատմամբ. «Պատրաստակամ ենք եղել քննարկումների եւ ենք։ Խնդիրը, որը բարձրաձայնում եք, բացարձակապես անտեսված չէ։ Ավելին, ներառված է նախագծում, նախագիծը կառավարությունում է»։ Նախարարը մանրամասնեց, որ կառավարությունը համապատասխան նիստով ԱԺ է ներկայացնելու աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ բաղկացած շուրջ հինգ տասնյակ հոդվածներից, եւ այն ավելի համապարփակ կարգավորում է առաջարկում։ «Նշված խնդրի լուծումը եւս ներառված է նախագծում»,–ասաց նա։
«Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ նկատեց, որ վարչապետը գործածում է օպտիմալացում դրույթը եւ դա բնորոշում որպես ծախսերի կառավարման արդյունավետ միջոց։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ օպտիմալացումներն ինքնանպատակ չեն լինում. «Մեր մոտեցումն այն է, որ ելնում ենք ֆունկցիոնալությունից»։ Նա բացատրեց, որ եթե նպատակ ես դնում ուղղակի փող խնայել, դա սխալ մոտեցում է. «Նպատակ է պետք դնել տեսնելու, թե յուրաքանչյուր միավոր ծախսն ինչ ավելացված արժեք է ստեղծում։ Դա կլինի աշխատատեղ, ավտոմեքենա, ցանկացած գույքի օպտիմալացում. մենք օպտիմալացում կատարում ենք ելնելով ֆունկցիոնալացումից»։
«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն անդրադարձավ Թեղուտի հանքին՝ նշելով, որ Թեղուտում կան խնդիրներ՝ հանքը փակվել է, կան ֆինանսական լուրջ պարտավորություններ, որոնք կարող են չկատարվել։ Նա հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ—ն որեւէ երաշխիք ունի՞ պարտավորությունների նկատմամբ։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ Թեղուտի ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է եւ ընթացքի մեջ է։ «Ներկայումս այնտեղ իրականացվում են աշխատանքներ՝ ուսումնասիրություններ պոչամբարի հետ կապված, եւ երկու միջազգային կազմակերպություններ ուսումնասիրում են, թե լրացուցիչ ինչ աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի այդ պրոյեկտը նաեւ բնապահպանական առումներով անվտանգ շարունակի իր գործունեությունը։ Այդ եզրակացությունից հետո հնարավոր է վերազինման աշխատանքներ իրականացվեն, որից հետո ծրագիրը կշարունակվի»,–ասաց նա եւ ավելացրեց, որ պետության կողմից որեւէ երաշխիք չի տրամադրվել այդ նախագծի ֆինանսավորման մասով, եւ նախագիծն իր գործունեությունը կշարունակի իրականացնել համապատասխան վերազինումից հետո։

Լ.ԱՍԱՏՐՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 352 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024