ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 17:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 25 » Կառավարությունը պետք է ունենա քաղաքական հենարան /ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդամագրվում է ՀՀԿ–ին /
09:34
Կառավարությունը պետք է ունենա քաղաքական հենարան /ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդամագրվում է ՀՀԿ–ին /

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար։ Կարծում եմ, այս քայլը շատերի համար կանխատեսելի էր եւ տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու։
1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի նախագահ եւ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
2. Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, եւ մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցության կառավարություն։
3. Նույնիսկ եթե հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չեք ստեղծում կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ Ձեր քաղաքական հենարանը։ Ուղղակի դա արդարացված չէր լինի։ Ունենալով Արցախի հիմնահարց եւ մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից եւ զարգացումներից։
4. Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան։ Ըստ իս, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, եւ այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան։ Չափազանց կարեւոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին եւ դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետեւյալը. անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական–սոցիալական կյանքում, առավել եւս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից։ Այս հարցը Հայաստանի հանրապետական կուսակցությունում շատ հստակ է դրված՝ խոսակցությունները ներսում շատ բաց են եւ անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից։
5. Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու եւ փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ես հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել։
6. Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը եւս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը։ Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները եւ իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ–ին։ Որեւէ պարտադրանք չկա։ Դա յուրաքանչյուրի գիտակցական եւ գաղափարական որոշման հարցն է։
7. Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ–ն նույնպես, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ։ Բայց, ըստ իս, ՀՀԿ–ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության եւ զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը»։
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 436 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024