ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 23:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 29 » Կարեւոր գործընկեր ու բարեկամ երկիր /Արմեն Սարգսյանը Բեռլինում հանդիպել է Անգելա Մերկելի հետ/
09:59
Կարեւոր գործընկեր ու բարեկամ երկիր /Արմեն Սարգսյանը Բեռլինում հանդիպել է Անգելա Մերկելի հետ/

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում երեկ կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։
Նա նշել է, որ հատկապես տպավորված է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, եւ այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։
«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընկեր ու բարեկամ երկիր»,–ասել է նախագահ Սարգսյանը եւ նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու եւ շարունակելու հայ—գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։ 
Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ։ «Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,–ընդգծել է Արմեն Սարգսյանը։
Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման տեսանկյունից կարեւորել են նաեւ մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձեւավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաեւ զբոսաշրջության ոլորտում գործակցության մասին, ինչպես նաեւ մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 309 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024