ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 25.11.2017, 06:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [454]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [363]
Մշակույթ [14]
Հասարակություն [639]
Սպորտ [1]
Տեսակետ [37]
Տարածաշրջան [69]
Զանազան [136]
Քաղաքականություն [515]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 16 » Կարեւորն Արցախի անվտանգության ապահովումն է
15:12
Կարեւորն Արցախի անվտանգության ապահովումն է

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16—ին Ժնեւում կայանալիք հանդիպումից, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ասել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը կարեւոր նշանակություն կարող է ունենալ բոլոր կողմերի համար։
Նրա խոսքով՝ ակնկալիքները գնահատելիս պետք է հաշվի առնել հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները։
«Այդ առումով որեւէ դրական բան չեմ կարող ասել, որովհետեւ Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, իրականացնում է ագրեսիվ գործողություններ, որոնք փաստում են միայն մի բանի մասին, որ հազիվ թե մոտակա ժամանակահատվածում կարելի է ակնկալել այդ երկրի քաղաքականության վերանայում։ Բայց բոլոր դեպքերում սպասենք՝ տեսնելու համար, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները։ Գուցե որոշակի անակնկալներ լինեն, այս պահին որեւէ բան չենք կարող բացառել»,—ասել է Կորյուն Նահապետյանը։
Նա վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը, իսկ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անհրաժեշտ է կյանքի կոչել։
«Հուսամ՝ այդ հանդիպման քննարկումների առանցքում կլինեն այդ հարցերը։ Գիտենք, որ խոսքը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի մանդատի ընդլայնման եւ ձեռք բերված մյուս բոլոր պայմանավորվածությունների իրականացման մասին է։ Մենք հետեւողական ենք մեր մոտեցումներին. իհարկե, որոշակիորեն կարող են նոր, ճկուն մոտեցումներ ցուցաբերվել՝ կախված բանակցությունների ընթացքից»,—նշել է ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ կարեւոր է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչի հարցում Հայաստանի Հանրապետությունն ունի իր ստանձնած պարտավորությունները։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 5 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017