ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 23.07.2017, 18:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [426]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [615]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [124]
Քաղաքականություն [475]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մարտ » 3 » Կարեւորվել է ընտրությունների օրինական ընթացքը /ԱՄՆ դեսպանը այցելել է  ՀՀԿ կենտրոնական շտաբ/
14:28
Կարեւորվել է ընտրությունների օրինական ընթացքը /ԱՄՆ դեսպանը այցելել է  ՀՀԿ կենտրոնական շտաբ/

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսին։
ՀՀԿ կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը եւ Ռուբեն Թադեւոսյանը։
Ողջունելով հյուրերին ՀՀԿ կենտրոնակայանում, Ս. Նիկոյանը շեշտեց. «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին եւ կառավարությանը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետեւողական զարգացման եւ կայացման գործում դրսեւորված աջակցության համար։ Հատկապես՝ նոր Ընտրական օրենսգրքին համապատասխան գալիք խորհրդարանական ընտրությունների առավել պատշաճ եւ լիարժեք կազմակերպման համար»։
Ինչպես նշեց Ա. Աշոտյանը. «Հանրապետականը խիստ կարեւորում է ընտրությունների օրինական ընթացքը՝ բոլոր քաղաքացիների համար ազատ կամարտահայտման նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրությունների մրցակցային բնույթը եւ արդարությունը։ Որպես իշխանական ուժ, մենք արժեւորում ենք ոչ միայն արդյունքը, այլեւ ընտրական գործընթացների որակը։ Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է եւ պետականության ներուժը ապահովող կարեւորագույն գործոններից մեկը։ Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ եւ հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ»։ «Ուրախությամբ սկսում եմ հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների ու դաշինքների հետ, որոնք առաջադրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Այս ընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի եւ ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համար առանցքային են։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կառավարությունը համակ ուշադրությամբ հետեւում են ընտրությունների անցկացմանը՝ այն, ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, եւ այն ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը։ Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. Հայաստանում ժողովուրդն արժանի է դրան»,–իր խոսքում ընգծեց դեսպան Ռ. Միլսը։
Կողմերը քննարկեցին նաեւ գալիք ընտրություններին նախապատրաստման ընթացքը, քարոզարշավի կազմակերպման առանձնահատկությունները, մի շարք այլ հարցեր։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 31 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017