ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 14:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24 » Կարեւորվում է այլընտրանքային էներգետիկան /Հայաստանը նախատեսում է առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով/
09:34
Կարեւորվում է այլընտրանքային էներգետիկան /Հայաստանը նախատեսում է առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով/

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արեւային էներգիայի զարգացման նպատակով նախատեսում են մշակել ծրագիր, որը կնպաստի փոքր միկրոկայանների մասայականացմանը։
Ըստ ծրագրի՝ նախատեսվում է մինչեւ 2020 թվականը առաջնային էներգիայի սպառումը կրճատել 38 տոկոսով։ «Հստակ ծրագիր է պետք, որ գա ժամանակ, երբ ինքնաթիռով Երեւան ժամանենք՝ վերեւից տեսնենք, որ բոլոր տանիքներին արեւային պանելներ են տեղադրված»,–ասաց Հայկ Հարությունյանը։
Մեծ աշխատանքներ են նախատեսվում արեւային էներգիայի խթանման ուղղությամբ։ Արդեն քայլեր իրականացվել են արեւային կայանների կառուցման գործընթացին զարկ տալու համար։ Մասնավորապես, նախարարությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի սահմանվի սակագին մինչեւ 1 ՄՎՏ արեւային կայանների համար, դա հավասար պետք է լինի քամու էներգիայի համար սահմանված սակագնին։ Հայկ Հարությունյանը նշեց, որ ընկերությունները կարող են դիմել հանձնաժողովին, ստանալ սակագին, կառուցել արեւային կայան, իսկ պետությունը պարտավոր կլինի 20 տարի գնել այդ կայանից ստացված էներգիան։
Հայկ Հարությունյանն արեւային կայանների արդյունավետությունն իր օրինակով ներկայացրեց՝ նշելով, որ իր տանն արդեն տեղադրել է արեւային կայան եւ արդեն 2.5 ամիս է իր սպառած էլեկտրաէներգիան ինքն է արտադրում։
«Ես իմ տան տանիքին տեղադրել եմ արեւային պանել, եւ արդեն 2.5 ամիս է՝ իմ կողմից սպառած էլեկտրաէներգիան ինքս արտադրում եմ։ Հորդորում եմ բոլորիդ՝ նույնը անել։ Դիմել եմ լիզինգի, լիզինգով տեղադրել են, նախնական ներդրում չի պահանջում եւ այն գումարը, որ ես պետք է ամսական վճարեի հոսանքի համար, պարզապես վճարում եմ լիզինգի համար»,— ասաց Հայկ Հարությունյանը։ 
Նա ներկայացրեց նաեւ Քարքարի երկրաջերմային տեղանքում իրականացվող հորատման աշխատանքների ընթացքը։ Հարավում իրականացվում են հորատման աշխատանքներ արդեն երկրորդ հորատանցքում։
«Հետզհետե ավելի շատ ենք համոզվում, որ այդտեղ կարող ենք երկրաջերմային կայան կառուցել։ Հայաստանում դեռեւս նման կայան երբեւէ չի գործել։ Այն շատ տարածված է Իսլանդիայում եւ համեմատաբար նոր մոտեցում է էներգետիկ ոլորտում։ Հորատման աշխատանքների վերջնական արդյունքները ստանալուց հետո հաջորդ քայլը կլինի պատրաստել տեխնիկատնտեսական հիմնավորումը մրցույթ հայտարարելու համար։ Նախատեսվում է կառուցել 31 ՄՎՏ հզորությամբ կայան»,–ասաց նախարարի տեղակալը։
Հայկ Հարությունյանը կարեւորեց էներգախնայողությանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, բնակելի շենքերում կամ տներում արեւային պանելների տեղադրումը։ 
«Քաղաքացին կարող է որոշակի ներդրում անել եւ ասենք՝ 20 տարի անվճար ստանալ արեւային էներգիա։ Երբ Հայաստանում այդ շուկան ձեւավորվի, հնարավոր է, որ տեղական արտադրողները որոշեն այդ ոլորտում ներդրումներ կատարել՝ հիմնելով արտադրություն։ Մեր խնդիրն է Հայաստանում շուկա ստեղծելը։ Ի դեպ, արդեն ներդրողները հետաքրքրվում են»,–ասաց Հայկ Հարությունյանը։
Անդրադառնալով Հայաստանում խնդրահարույց ՀԷԿ—երին՝ նախարարի տեղակալը ասաց, որ դրանք կփակվեն։
«Եթե որոշ չափորոշիչների բացակայության արդյունքում տրվել է ջրօգտագործման թույլտվություն, լիցենզիա, կառուցվել է ՀԷԿ, եւ այսօր մենք տեսնում ենք, որ դրա կառուցման հետեւանքը բնապահպանական տեսանկյունից աղետալի է, ուրեմն մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք, որ տվյալ ՀԷԿ—ն ապամոնտաժվի։ Ապամոնտաժման համար պետք են գումարներ, ժամանակ, հիմքեր»,–ասաց նա։
Նախարարությունը հորդորում է տեսչական կառույցներին ՀԷԿ—երի նկատմամբ հսկողությունը խստացնել, հետեւել, որ շահագործման բոլոր պայմանները պահպանվեն։
Հայկ Հարությունյանը նշեց, որ նախարարությունն առաջարկել է հատուկ հիմնադրամի ստեղծում, որի նպատակը կլինի խնդրահարույց ՀԷԿ—երի փակման հարցով զբաղվելը։
Նշվեց նաեւ, որ մի շարք միջազգային ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում քամու կայանների շինարարությամբ։
«Հողմաէներգետիկայի ոլորտում ակտիվ քարոզում ենք, ներդրողներին հրավիրում ենք, խրախուսում ենք, եւ կարծես մեր ազդակները տեղ են հասնում։ Հողմաէներգետիկայի առանձնահատկությունն այն է, որ ընկերությունները երկու տարի ռեսուրսի չափման գործընթաց են իրականացնում։ Այսօր լեհական ընկերությունը սկսել է չափումների գործընթացը, Սիսիանում տեղադրել է չափիչ սարք, որպեսզի հասկանա, թե ինչ հզորությամբ կայան կարող է կառուցել։ Վերջերս բանակցեցինք իրանական ընկերության հետ, որպեսզի նույնպես գան եւ չափումներ իրականացնեն։ Նախատեսվում է 50 ՄՎտ հզորությամբ հողմակայանի կառուցում»,–ասաց Հայկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի բարձր լեռնային գոտիներում քամու բավական լավ ռեսուրս կա։
Նախարարի տեղակալը նշեց, որ հողմաէներգետիկայի ոլորտում բանակցություններ են տարվում իսպանական, վրացական, չինական, իտալական ընկերությունների հետ։
 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 282 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024