ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 20.09.2017, 22:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 13 » Կարող է իրավիճակ փոխել /Ներկայացնում են վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի արժանիքները/
12:37
Կարող է իրավիճակ փոխել /Ներկայացնում են վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի արժանիքները/

Վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի թեկնածության առաջիկա հաստատումից հետո Հայաստանում տնտեսական ոլորտում ինչ հնարավոր փոփոխություններ կարելի ակնկալել։ «Tert.am»—ի այս հարցին տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Ներդրումները տնտեսական այնպիսի կատեգորիաներ են, որ ուզենք թե չուզենք, կհոսեն այնտեղ, որտեղ պիտի հոսեն։ Յուրաքանչյուր ներդրում, երկարաժամկետ կայուն շահ է հետապնդում։ Հայաստանն այդ առումով գրավիչ չի եղել, եւ ավելին, Հայաստանում ոչ միայն դրսի, այլ նաեւ ներսի գործարարներն էլ են վախենում ներդրումներ անել։ Հիմա Կարեն Կարապետյանն ունի վստահության բավականաչափ պաշար, ինքն ընդունելի է ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար, ինչպես նաեւ մեր հասարակության համար։ Ժամանակակից անձնավորություն է, կրթության մակարդակ ու ցենզ ունի եւ գործարար մթնոլորտում աշխատասեր է, կազմակերպող։ Այս բոլորի պարագայում, գումարած նաեւ թիմի առկայությունը, պետք է հուսալ, որ հենց առաջին հերթին ՀՀ—ում ներդրումային մթնոլորտը աստիճանաբար պետք է դառնա դրական»։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ընդհանրապես հաջողակ վարչապետ լինելու երեք նախապայման է տեսնում. իրավիճակը ճիշտ վերլուծելու, գնահատելու եւ առկա տեղեկատվությունը ճիշտ օգտագործելու կարողությունը։
Ինչ վերաբերում է հարցին, թե վարչապետի թեկնածու առաջադրված Կարեն Կարապետյանը բավարարո՞ւմ է այդ նախապայմաններին, նա նշել է. «Կարծում եմ, որ նա երեք չափանիշներով էլ կարող է ուժեղ հանդես գալ՝ ինֆորմացիայի պակաս չունի, ինքը աշխատել է բիզնեսի հետ, շփվել է եւ ինֆորմացիայի օգտագործման ու հայթայթման առումով, կարծում եմ, ճկուն է։ Մենեջմենթի առումով՝ ինքն ունի լավ մենեջերական հատկանիշներ, բնավորությամբ էլ պետք է կարողանա այդ խստությունը պահել, ելնելով իրավիճակներից՝ փորձի ճկուն լինել։ Ինքը պետք է լինի սկզբունքային իր լիազորություններն օգտագործելու համար, հակառակ դեպքում նա կլինի միշտ խոցելի»։
Վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը ունակ է պայքարելու ստվերի, կոռուպցիայի, հովանավորչության ու մենաշնորհների դեմ, «NEWS.am»—ի հետ զրույցում կարծիք է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը։
«Կարեն Կարապետյանը մարդ տեսակով ունակ է այդ ուղղությամբ քայլեր կատարելու։ Տիրապետում է ամբողջովին հայաստանյան իրավիճակին, նրանք, ովքեր ասում են՝ հինգ տարի դրսում է եղել, ես նրանց ասում եմ՝ նա ամբողջովին տիրապետում է խնդիրներին ու լավ գիտի մեր տնտեսության վիճակն ու առաջնահերթությունները»,—ասել է նա։
Դիտումներ: 18 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017