ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 06:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 26 » Կատարած աշխատանքն արդյունավետ է /Ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են/
09:25
Կատարած աշխատանքն արդյունավետ է /Ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են/

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային—մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ, ովքեր ներկայացնում են Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խորհրդի գործունեությանն ու կարգավիճակին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող մի շարք այլ հարցերի։ Խորհրդի անդամներն ընդգծել են կառույցի կարեւորությունը, կատարած արդյունավետ աշխատանքը եւ այն պահպանելու անհրաժեշտությունը։
Պատրաստակամություն հայտնելով համագործակցելու ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցի հետ, անկախ նրանից, թե այն ինչ կարգավիճակ կունենա, նախագահը նշել է, որ ազգային փոքրամասնությունները յուրաքանչյուր երկրի հարստությունն են։ «Դուք պետք է հպարտանաք ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, այնպես էլ ձեր ազգային ինքնությամբ»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Հանրապետության նախագահն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հորդորել է հստակ առաջարկություններ ներկայացնել իրենց հուզող հարցերի վերաբերյալ։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 314 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024