ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.04.2018, 16:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [480]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [404]
Մշակույթ [14]
Հասարակություն [702]
Սպորտ [1]
Տեսակետ [40]
Տարածաշրջան [69]
Զանազան [146]
Քաղաքականություն [550]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 5 » Կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճ /«Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը միտված է այս նպատակին/
09:21
Կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճ /«Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը միտված է այս նպատակին/

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը։
Փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել հանրապետական գործադիր մարմինները, որոնք մինչ այժմ ոլորտային թեմատիկ բազմաթիվ քննարկումներ են անցկացրել ձեւավորված աշխատանքային խմբերի միջոցով։ Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթներն իրականացրել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը։
Խորհրդակցության սկզբում հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի, որոնց շուրջ քննարկման մասնակիցների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նույն ձեւաչափով նախորդ հանդիպման ժամանակ։ «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել կայուն եւ բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչեւ 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ եւ չափելի միջոցառումների մշակումը եւ մինչեւ 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը։ Մենք պայմանավորվեցինք, որ մինչեւ 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները։ Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, եւ ծրագրում պետք է ներառված լինի մինչեւ 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ։ Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը։ Նոր աշխատատեղերի ստեղծմամբ եւ եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման։ Սա չափազանց կարեւոր խնդիր է։ Մենք այստեղ նաեւ պետք է նկատի ունենանք զգալի աշխատանք մեր հարկային դաշտում գործերը բարելավելու, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու ուղղությամբ։ Մենք շատ ավելի կարճ ժամկետում եւ ոչ մինչեւ 2030 թվականը, պետք է հասնենք ստվերի էական կրճատման եւ փաստաթղթաշրջանառության ներդրման, առանց որի մենք չենք կարողանալու մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել, ինչն ուղղակի պարտադիր է բյուջետային ծախսեր կատարելու համար։
Մենք խոսեցինք նաեւ, որ մեր հարկային քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի հարկային բեռի ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկերին անցնելը։ Կարծում եմ, որ սա եւս շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք ենթադրում ենք կամ կանխատեսում ենք հինգ կամ ավելի տոկոսի աճ, ապա մեր տնտեսությունը պետք է լինի մրցունակ։ Եթե մենք մեր հիմնական ուղղություններից մեկը համարում ենք արտահանման խթանումը եւ արտահանման հաշվին նաեւ աշխատատեղերի ստեղծումը, բնականաբար, պետք է լինենք մրցունակ։ Եվ այս առումով եւս մենք պետք է մտածենք, թե երբ ենք սկիզբ դնելու հարկային այս քաղաքականությանը, այսինքն՝ հարկային բեռն ուղղակիից անուղղակի տեղափոխելուն։ Եվ ես կարծում եմ, որ երբ մենք ունենանք վերջնական փաստաթուղթ, դրանում պետք է նաեւ մեզ համար որոշակի ժամանակային թիրախներ սահմանենք»,–ասել է նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը պետք է տեսանելի, հասկանալի եւ ընկալելի լինի ինչպես կառավարության բոլոր անդամների, այնպես էլ մեր քաղաքացիների համար։ Նախագահի համոզմամբ՝ քաղաքացիների սատարման պարագայում գործադրվող ջանքերը շատ ավելի արդյունավետ կլինեն։
Վարչապետ Կարեն Կարապետյանը հակիրճ ներկայացրել է իրականացված աշխատանքների ընթացքը եւ արդյունքները՝ նշելով, որ մշակվել է հավակնոտ ու իրատեսական ծրագիր, որում արտացոլված են երկրում տնտեսության եւ կյանքի որակի փոփոխությունների ուղղությամբ թիրախները եւ նախատեսվող քայլերը։
Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում զեկուցել են մինչեւ 2030 թվականը Հայաստանի ռազմավարության նպատակային ցուցանիշների ու հիմնական մոտեցումների մասին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018