ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 22:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 18 » Կայուն, համակարգված հիմքերի ստեղծում /ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը/
14:56
Կայուն, համակարգված հիմքերի ստեղծում /ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը/

Կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով ներկաներին հանձնաժողովի անդրանիկ նիստի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «2015թ. մարտի 25–ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց օրենք ռազմարդյունաբերական համալիրի մասին, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ գիտական, գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումն է։
Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ եւ ԼՂՀ սահմանում տիրող ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը եւ հատկապես ապրիլյան դեպքերը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտության լրջագույն ազդակ էին։ Մեր առաջնային խնդիրների մեջ միշտ առանձնացրել եւ կարեւորել ենք մեր սահմանների պաշտպանության եւ երկրի անվտանգության հուսալի ապահովումը։ Այս կենսական խնդրի լուծման գործում չափազանց կարեւոր է նորարարական տեխնոլոգիաների, գիտության նվաճումների վրա խարսխված ռազմարդյունաբերական համալիրի վերազինումը եւ հետագա կայուն զարգացումը, ինչը կնպաստի պետության ռազմատեխնիկական քաղաքականության պատշաճ կենսագործմանը։ Ռազմարդյունաբերական կենսագործունեության սուբյեկտների շարքում իր ուրույն տեղն ունի ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը։ Հանձնաժողովի խնդիրը ոլորտի զարգացման նպատակով առաջարկությունների մշակումը եւ ՀՀ կառավարություն ներկայացնելն է։ Հանձնաժողովն ամեն ջանք պետք է գործադրի երկրի պաշտպանունակության զարգացման գործում իր նշանակալի ներդրումը ունենալու համար»։
Նիստում ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ–ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի թեկնածությունը։ Հաստատվել են նաեւ հանձնաժողովին կից ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհրդի ենթահանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Մասնավորապես, ՀՀ ԿԳՆ ԵՊՀ առաջատար գիտաշխատող, թաղանթների ձեւավորման գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Էռնեստ Նազարյանը նշանակվել է մեքենաշինության ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս–քարտուղար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթեւոսյանը՝ ֆիզիկայի եւ ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, ՀՀ ԳԱԱ «Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ–ի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Թավադյանը՝ քիմիայի եւ կենսաբանության ենթահանձնաժողովի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՀ ԿԳՆ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողովի եւ «Ձեռնարկատիրական ինկուբատոր» հիմնադրամի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Բագրատ Ենգիբարյանը՝ նորարարական տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահներ։
Հաջորդիվ Դավիթ Փախչանյանը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերության հետագա զարգացման, մասնավորապես «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը։ Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանձնաժողովի անդամներն իրենց նկատառումներն են ներկայացրել եւ հանդես են եկել առաջարկություններով։ Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է փաստաթուղթը եւս մեկ անգամ քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ եւ լրամշակված տարբերակը ներկայացնել հանձնաժողովին։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 273 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024