ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 23:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Մարտ » 7 » Կենցաղային տեխնիկա՝ հայկական մակնշմամբ /Գործարանը պատրաստվում է թողարկել առաջին արտադրանքը/
12:14
Կենցաղային տեխնիկա՝ հայկական մակնշմամբ /Գործարանը պատրաստվում է թողարկել առաջին արտադրանքը/

Տրիկոտաժ, հագուստ, կոշիկ, բամբակե գործվածքներ, կտորեղեն, կոսմետիկ միջոցներ եւ այլ հայրենական պարագաներ միջազգային շուկա արտահանելուց հետո, Հայաստանում արտադրվելու եւ հարեւան երկրներ է արտահանվելու նաեւ կենցաղային տեխնիկա՝ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ։
Նախորդ տարվանից հայտարարվեց, որ ներդրող է հայտնվել եւ պատրաստվում է կենցաղային տեխնիկայի արտադրություն սկսել Հայաստանում։ Պարզվեց, որ գաղափարն իսկապես դարձել է իրականություն, եւ ներդրողը արդեն գործարանը հիմնել է Արմավիրի մարզի Մերձավան համայնքում։ Այն հիմնվել եւ պաշտոնապես բացվել է նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին։ Ներդրողը «Այ Էմ Ջի գրուպ» հայ — սիրիական —լիբանանյան համատեղ ընկերությունն է, որի համասեփականատերն է Նիկոլաս Թաուիլին։ 
Հայաստանում կենցաղային տեխնիկա արտադրելու գաղափարը առաջացել է սիրիահայ գործընկերների հետ շուկան ուսումնասիրելուց հետո, ինչի արդյունքում հանգել են եզրակացության, որ Հայաստանը գրավիչ երկիր է, բացի այդ, տարածաշրջանում ունի ռազմավարական բարենպաստ դիրք, եւ հարեւան երկրների հետ գործընկերային հարաբերությունները կարող են նաեւ տեխնիկայի իրացման լավագույն շուկաներ լինել։ Ի՞նչ ընթացքում է արտադրանքի թողարկումը։ 
Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, եւ առաջին արտադրանքը կլինի մարտի կեսերին։ Այն լինելու է հեռուստացույց, սակայն ինչ անվամբ կվաճառվի շուկայում, դեռ պարզ չէ, հայտնի է միայն, որ պարտադիր կրելու է «Արտադրված է Հայաստանում» պիտակը։
Արտադրությունը կընթանա հաջորդական փուլերով։ Սկզբում նախատեսվում է աշխատանքները մեկնարկել միայն տեխնիկայի հավաքմամբ։ Այսինքն՝ հումքը ձեռք կբերվի Հարավային Կորեայից եւ Չինաստանից, գործարանի աշխատակիցների կողմից «միս ու արյուն» կստանա այս գործարանում։ Մեկ–երկու տարի հետո միայն գործարանը կսկսի սեփական արտադրանքը թողարկել։ Զարկ կտրվի տեխնիկայի մեխանիկական արտադրանքին, էլեկտրական բաղադրիչներին, այսինքն երկրորդ փուլում կլինի պահեստամասերի արտադրման գործընթացը։ Գործարանից տեղեկացրին, որ առայժմ չեն կարող կանխատեսել, թե տեխնիկան երբ հնարավոր կլինի հիմնովին Հայաստանում արտադրել։
Կարտադրվեն այն տեխնիկական սարքավորումները, որոնք առօրյա կենցաղում պարտադիր կիրառելի են, մասնավորապես սառնարաններ, լվացքի մեքենաներ, չորանոցներ, հեռուստացույցներ, միկրոալիքային վառարաններ, օդորակիչներ։ Սկզբնական փուլում արտադրողները նախատեսում են արտադրանքը վաճառել ներքին շուկայում՝ շուկայական մրցունակ գներով։ Հետագայում սակայն հայկական ապրանքանիշով եւ հայկական ծագմամբ կենցաղային տեխնիկան իր ողջ բազմազանությամբ կարտահանվի նաեւ միջազգային շուկա։
Գործարանի գործարկման համար առաջին փուլում ներդրվել է 4,5—5 մլն դոլար։ Քանի աշխատատեղ կապահովի նորաբաց գործարանը, դեռ հստակ չէ, թեեւ նախնական տվյալներով նախատեսվում էր 70—80 աշխատող ունենալ, խոստացան իրազեկել առաջին արտադրանքի թողարկումից հետո։ Արտադրողները վստահեցնում են, որ հայկական արտադրության տեխնիկան իր որակական չափանիշներով կլինի միջազգայինին համահունչ եւ միաժամանակ գնային առումով սպառողների գրպանին հարմար։ Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, առաջին թողարկումը կլինի «Ադամյան» ապրանքանիշով՝ ի պատիվ գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ Հովհաննես Ադամյանի։
Արդյո՞ք Հայաստանում առկա կադրային ներուժը թույլ կտա սեփական արտադրության պահեստամասեր արտադրել, վաղ է կանխատեսել։ Գործարանից չբացառեցին, որ հնարավոր է հատուկ ինժեներական դասընթացներ կազմակերպելու միջոցով բարձրորակ կադրեր պատրաստեն։ hhpress.am

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 534 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024