ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 17:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 4 » «Կգա Դաշնակցությունն ու կբերի երջանիկ Հայաստան»
13:01
«Կգա Դաշնակցությունն ու կբերի երջանիկ Հայաստան»

ՀՅԴ—ն խոստանում է ոտնակոխ չանել մարդկանց հավատը
Հանուն ազատության, արդարության եւ Դաշնակցության. ՀՅԴ—ն իր քարոզարշավի ընթացքում եղել է երկրի բոլոր մարզերում, շատ բնակավայրերում, ներկայացրել իր ծրագիրն ու լսել քաղաքացիներին։ Կուսակցությունն ամփոփում է արշավը. կուսակցականներն ավելի քան համոզված են՝ իրենց ծրագիրն ամենամրցունակն ու ամենաիրատեսականն է։
Քարոզարշավն ամփոփվեց Ազատության հրապարակում կազմակերպված տոնական հանրահավաքում։
ՀՅԴ—ի համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենք այցելել են Հայաստանի բոլոր մարզերը եւ հասել իրենց հիմնական նպատակին. «Մարդիկ սկզբում վախվորած էին, հետո մեր ժողովրդի աչքերի մեջ սկսեց կամաց—կամաց լույս բացվել։ Ամեն նոր հանդիպում ավելի մարդաշատ, ավելի ատիվ էր, մարդիկ ավելի բոցաշունչ հարցեր էին հնչեցնում, լրջագույն հարցեր էին մեզ առաջադրում»։
Վ. Հովհաննիսյանը կարծում է, որ ժողովուրդը կոտրված եւ հիասթափված չէ, իսկ առկա հուսալքությունը հնարավոր է հաղթահարել Դաշնակցության ուժերով, եւ մարդիկ հավատում են դրան. «Մենք երբեք ոտնակոխ չենք անի մարդկանց հավատը։ Մենք մայիսի 7—ին հաղթանակով կսկսենք մեր նոր կյանքը»։
Դաշնակցական գործիչն անհրաժեշտ է համարում, որ հատկապես Երեւանում իրենք շատ ձայն ստանան, որ կարողանան հաղթանակ արձանագրել նաեւ մարզերում. «Երեւան, հույսը դու ես։ Դու Երեւան, պետք է փրկես ամբողջ հանրապետությունը։ Կգա Դաշնակցությունն ու կբերի երջանիկ Հայաստան»։
Արծվիկ Մինասյանն իր խոսքում, մասնավորապես, ասաց. «Մեր ծրագրի կենտրոնում մարդու արժանապատվությունն ու հայոց պետականությունն է»։
Նա մանրամասնեց իրենց ծրագրային առաջնահերթությունները՝ մասնավորապես, որ յուրաքանչյուր աշխատունակ մարդ կունենա աշխատանքի հնարավորություն, կբարձրացվեն աշխատավարձերը, կենսաթոշակները. «Մեր ծրագիրն ամենայն մանրամասնությամբ հաշվարկված է եւ նոր Հայաստան է բերելու։ Այլընտրանք չկա, Դաշնակցությունը պետք է գա ամբողջական իշխանության»։
Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ արդեն պահն է ճիշտ կողմնորոշվելու. «Մենք բանավեճի հրավիրեցինք բոլոր քաղաքական ուժերին, բայց նման բան չեղավ... Մեր ասածներն իրատեսական են։ Մենք ասում ենք բաներ, որի տերը Դաշնակցությունն է, եւ միայն մենք կարող ենք անել»։
Ա. Ռուստամյանը նկատեց, որ այսօր փոփոխությունների հարցը բոլոր ուժերի ծրագրերի մեխն է. «Բոլորը փոփոխությունների իրենց բանաձեւերն են ներկայացնում եւ այս առումով պետք է կարողանանք ճիշտ կողմնորոշվել եւ քվեարկել նրա օգտին, ով իսկապես կարող է փոխել... Պետք է թույլ չտանք, որ իշխանությունը մեր երկրում չարաշահվի եւ յուրացվի, եթե ուզում ենք ժողովրդի իշխանություն հաստատվի։ Մենք կազմակերպելու ենք մեր ժողովրդին իր պայքարի մեջ, որպեսզի հասնենք ամբողջական իշխանափոխության»։
Հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը հնչեցրեց, որ իրենց կուսակցության ցանկացած անդամ կարող է կանգնել այս բեմում. «Նրանք միասնական են եւ ունեն մեկ նպատակ եւ հաղթելու են ազատության, արդարության եւ Դաշնակցության համար»։
Հավաքվածները հնարավորություն ունեցան նաեւ հարթակում տեսնել ՀՅԴ—ի ցուցակի ընտրանուն, իսկ համերգային ծրագիրն ամբողջացրեց Դաշնակցության ավարտական հավաքը։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 432 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024