ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 2 » Կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին /ԵՄ—ն եւ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում իրականացնելու են չորս գերակա ծրագրեր/
14:53
Կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին /ԵՄ—ն եւ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում իրականացնելու են չորս գերակա ծրագրեր/

Եվրամիությունը եւ Եվրոպայի խորհուրդը իրականացնում են թիրախային համագործակցության միջոցառումներ ԵՄ արեւելյան գործընկերության երկրների հետ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համապատասխան։ Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության 2015—2017 թվականների ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող մի շարք նոր ծրագրերի ներկայացման ժամանակ հայտնեց Երեւանում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։ «Մեր ծրագրերի հիմնական նպատակներն են աջակցել երկրում ընթացող բարեփոփումներին. այդ ծրագրերն իրականացվում են 2015—2017 թվականների ծրագրային կառուցակարգի (ԾՀԿ) շրջանակներում։ Եվրախորհրդի գործունեությունը չի սահմանափակվում մարդու իրավունքների ոլորտում կատարվող բարեփոխումներով, մենք իրականացնում ենք նաեւ երկրի տարբեր ոլորտներում առկա ստանդարտները եվրոպականին հարմարեցնելու գործառույթը, որի ընթացքում տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում եւ մոնիթորինգ ենք իրականացնում դրանց ընթացքի եւ գրանցվող առաջընթացի վերաբերյալ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նա՝ հավելելով, որ ծրագրային համագործակցության կառուցակարգը (ԾՀԿ—ն իրականացվելու է երկու փուլով՝ 2015—2017թթ. եւ 2018—2020 թթ., որի առաջին փուլի իրականացման բյուջեն 33.8 միլիոն եվրո է) տարածաշրջանային նշանակություն ունի նաեւ ռեգիոնալ մարտահրավերներին դիմակայելու համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ երկու շաբաթ առաջ ԵԽ նախարարների կոմիտեն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 2015—2018 թվականների գործողությունների ծրագիրը, որը մշակվել է ՀՀ ԱԳՆ—ի, Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների, ԵԽ քարտուղարության եւ ԵՄ գրասենյակի ակտիվ համագործակցության շնորհիվ։
Իր հերթին Եվրոպայի խորհրդի (Ստրասբուրգ) ծրագրային համագործակցության շրջանակի համակարգող Արկադի Սիտինը ներկայացրեց Հայաստանում իրականացվելիք չորս գերակա ծրագրերի մանրամասները։ «Հայաստանի բանտերում առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ծրագրի շրջանակներում կիրականացվի ՀՀ բանտերում առողջապահության կարիքների գնահատում, օրենսդրության վերանայում, բժկական սարքավորումների ձեռքբերում 11 բուժմասերի համար, ինչպես նաեւ նախատեսված է բժշկական էթիկայի եւ առողջության խթանման վերաբերյալ (ծրագիրը իրականացվում է 2015 թվականի մարտի 1—ից մինչեւ 2017թ. փետրվարը, բյուջեն՝ 900 հազար եվրո)»,–պարզաբանեց նա։
Աջակցություն ՀՀ—ում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ ծրագիրը կամրապնդի ինստիտուցիոնալ մեխանիզմները, կվերապատրաստի դատախազներին եւ քննիչներին արդարադատության ակադեմիայում՝ քրեական արդարադատության համակարգում վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարելու համար։ «Այս ծրագիրը իրականացվում է 2015 թվականի հուլիսից մինչեւ 2017 թվականի հուլիս, իսկ բյուջեն կազմում է 500 հազար եվրո»,–նշեց Սիտինը։
Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրով նախատեսվում է խրախուսել բուհերում բարեվարքության ապահովման եւ կոռուպցիայի դեմ պայքարի իրավական մեխանիզմները, ինչպես նաեւ դասախոսների եւ ուսանողների համար էթիկայի կանոնների ներմուծման համար նախատեսվում է անցկացնել վերապատրաստման դասընացներ։ «Կրթության ոլորտին վերաբերող ծրագրը պետք է ավարտվի 2016 թվականի դեկտեմբերին. բյուջեն՝ 400 հազար եվրո»,–հայտնեց բանախոսը։
Ընտրական աջակցություն ՀՀ—ում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին ծրագրի նպատակն է բարելավել ընտրական օրենսգիրքը. «Այս ծրագրով նախատեսվում է վերապատրաստել ընտրական մարմինների անձնակազմին եւ դատավորներին ու ամրապնդել ընտրական վեճերի կարգավորման մեխանիզմները։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչեւ 2017թ. դեկտեմբերը, իսկ բյուջեն՝ 95 հազար եվրո»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 434 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024