ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 13:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 14 » Կկնքվի նոր համաձայնագիր /Բանակցությունները կմեկնարկեն մինչեւ տարեվերջ/
13:39
Կկնքվի նոր համաձայնագիր /Բանակցությունները կմեկնարկեն մինչեւ տարեվերջ/

Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը հոկտեմբերի 12—ին Եվրոպական հանձնաժողովին եւ Եվրամիության բարձր ներկայացուցչին լիազորել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ եւ իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ եւ ընդունել է բանակցությունների համար համապատասխան մանդատ։
Այս համաձայնագիրը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն, կփոխարինի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության մասին ներկայիս համաձայնագրին։
Եվրոպական միությունը իր պատրաստակամությունն է հայտնում շարունակել զարգացնել եւ ամրապնդել Հայաստանի հետ իր համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Ակնկալվում է, որ բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն մինչ 2015 թվականի ավարտը, ասված է Եվրամիության հաղորդագրությունում։
Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել. «Կարեւորում ենք Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը։
Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան—Եվրոպական միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»։
Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը ողջունել է արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ—Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով։ «Սույն որոշումը կարեւոր փուլ է Եվրամիության եւ 2009 թվականից Արեւելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար։ Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձեւի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական եւ մշակութային շփումները Եվրամիության եւ Հայաստանի միջեւ՝ միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը։
Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը եւ վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ օժանդակել Հայատանին երկրի արդիականացման եւ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում»,—ասված է Արլեմ Դեզիրի հայտարարության մեջ։
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 401 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024