ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 31 » Կունենանք տնտեսությունը կայունացնող բյուջե /Կառավարությունը բավականին համարձակ է գործում/
13:24
Կունենանք տնտեսությունը կայունացնող բյուջե /Կառավարությունը բավականին համարձակ է գործում/

Երեկ խորհրդարանում «2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ 2018—ի համար ակնկալվում է 4.5 տոկոս աճ, իսկ այս տարին նախատեսվում է փակել 4—4.3 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։
ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատեց, որ բյուջեն միտված է տնտեսության կայունացմանը։ «2018 թվականի բյուջեն հիմնականում լինելու է տնտեսական վիճակը կայունացնող, ինչը հետագա զարգացման համար հիմք կստեղծի»,— նշեց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ իր գնահատմամբ՝ կառավարությունը բավականին համարձակ է գործում։
Նրա խոսքով՝ բյուջեի քննարկումների նոր համակարգը յուրաքանչյուր խորհրդարանական հանձնաժողովի տարբեր ոլորտների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորություն է տվել։ «Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը 2018 թվականի առողջապահության բյուջեի ձեւավորման վերաբերյալ երկու նիստ է անցկացրել։ Ինձ համար վերջին տարիներին բյուջեի կարեւոր ցուցանիշ է եղել ընթացիկ եւ կապիտալ ծախսերի հարաբերակցությունը»,—ասաց Վարդանյանը՝ նշելով, որ հիմնական ծախսերի բաժինը վերջին տարիներին նվազել է։
Հաջորդ տարի, ըստ Վարդանյանի, պետական բյուջեն նախատեսում են 100 մլրդ դրամով ավելացնել, որից 70 մլրդ—ը հիմնական ծախսերին կուղղվի։ Առանց դրա, Վարդանյանի կարծիքով, անհնար է պետության զարգացումն ակնկալել։
«Բյուջեի վերաբերյալ մենք ունենք մի կարեւոր փաստ՝ արդեն երեք տարի մենք թոշակները, նպաստները չենք բարձրացրել, մինչդեռ ունեցել ենք ու ունենք գնաճ»,–երեկ ԱԺ—ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում, ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ 2018 թվականի հունվարի 1—ից ուժի մեջ են մտնելու մաքսային նոր դրույքաչափերը Եվրասիական տնտեսական միության, որոնք բարձրացնելու են լայն սպառման ապրանքների գները՝ իրենց հետ բերելով սոցիալական հետեւանքներ։ Բյուջեն այս առումով գնահատում եմ բացարձակապես ոչ ադեկվատ»,—ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, որ, փաստորեն, հաջորդ տարի եւս թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում պետք չէ ակնկալել, Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ դա հնարավոր է միայն 5 եւ ավելի տոկոս տնտեսական աճ ապահովելու դեպքում. «Բյուջեում նման բան նախատեսված չէ, եւ բնական է՝ չենք ակնկալելու»։
«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ նշեց, թե քաղաքացիների գնողունակության անկումն ավելի մեծ է լինելու, քան բյուջեում սահմանված թվերն են։
«2018 թվականից սկսելու է բոլորի համար գործել կուտակային կենսաթոշակային հարկը, այսպես ասած։ Մի կողմից ունենք հարկային բեռի ավելացում, մյուս կողմից գնաճ, բայց չունենք սոցիալական ապահովության ոլորտում միջոցների ավելացում։ Թվերից կարելի է գնահատել, որ լուրջ ճգնաժամային տարի է սպասվում»,—ասաց նա։
Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի մամուլում օրերս հրապարակված լուրին, ըստ որի՝ ինքը հավակնում է փոխվարչապետի պաշտոնին, ասաց, որ մամուլը շատ բան կարող է գրել, նման հարց իր հեռու մտքերում էլ չի եղել։ Պատգամավորը նշեց, որ տարբեր ժամանակներում մամուլը գրել է, թե ինքը դառնալու է ՀՀ նախագահ, ոստիկանապետ. «Բայց ես ձեզ երաշխավորում եմ՝ աշխարհը պտտվում է, եւ ոչինչ պետք չէ բացառել։ Այն, ինչ գրել է այդ մամուլը, բացարձակապես լուրջ չեմ համարում եւ չեմ ուզում անդրադառնալ»։ hhpress.am

Լ. Ա.

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 368 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024