ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 14 » Կրկին անորոշություն Սիրիայում /Թուրքիային մտահոգել են քրդական ուժերի հաջողությունները/
09:25
Կրկին անորոշություն Սիրիայում /Թուրքիային մտահոգել են քրդական ուժերի հաջողությունները/

Սիրիայում իրավիճակը մնում է բարդ, կարելի է ասել բախումները շարունակվում են ամբողջ երկրում, որոնց զուգահեռ տեղի են ունենում նաեւ ահաբեկչական գործողություններ։ 
Թեեւ Սիրիայում ՄԱԿ—ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ հրադադարը Սիրիայում 50 տոկոսով է իրականացվում, եւ ջանքեր են գործադրվում այն հասցնելու մինչեւ 80—90 տոկոսի, սակայն իրականում այն գրեթե լիովին խախտվել է։ Մյուս կողմից՝ ժնեւյան բանակցությունների ճակատագիրն էլ անորոշ է։ Դրանք ընդդիմության պահանջով հետաձգվել են Ռամադանից հետո, մինչդեռ Ռամադանը բնավ էլ բախումներին եւ ահաբեկչական գործողություններին չի խանգարում։ Ավելին, դե Միստուրան հայտարարել է, որ խաղաղության բանակցությունները չեն վերսկսվելու, եթե մինչեւ օգոստոսի 1—ը հակամարտող բոլոր կողմերը համաձայնության չգան քաղաքական իշխանությունը փոխանցելու հարցում։ Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 23—ին Վիեննայում Սիրիային նվիրված միջազգային համաժողովում համաձայնություն էր ձեռք բերվել հրադադարի, ժամանակավոր կառավարության ձեւավորման ու բոլոր կողմերի մասնակցությամբ ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ։ Ըստ այդ համաձայնության՝ Սիրիայում տեղի էր ունենալու իշխանափոխություն, ձեւավորվելու էր անցման ժամանակաշրջանի կառավարություն։
Շարունակվող բախումների ընթացքում իրենց դիրքերն են ամրացնում իշխանության ուժերը, Քրդական ինքնապաշտպանության զորամավորումները եւ Սիրիայի Ժողովրդավարական ուժերը, որտեղ ներառված են արաբներ, ասորիներ եւ այլն, սակայն կրկին մեծամասնություն են կազմում եւ գլխավորում են քրդերը։ Հիշյալ ուժերը տարբեր ճակատներով ընդդեմ «Իսլամական պետութան» ճնշումները մեծացրել են, որոնք ուղղված են վերջինիս մայրաքաղաք համարվող Ռաքքան ազատագրելուն։ ԱՄՆ օդուժի աջակցությամբ Ժողովրդավարական ուժերին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող ռազմավարական կարեւոր մի ճանապարհ եւ այսպիսով փակել դաիշականներին զենք, զինամթերք հասցնող գլխավոր ուղին։
Իսկ իշխանական ուժերն էլ կարողացել են ռուսական օդուժի հովանու ներքո ազատագրել Ռաքքա—Տաբաղա երթուղին։
Սիրիայում քրդերի հաջողությունները դաիշականների դեմ պայքարում եւ, մասնավորապես, Մանջիբի հավանական անկումը զայրացրել են Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով կրկին ԱՄՆ—ին խիստ քննադատել է քրդերին աջակցելու համար, շեշտել, թե Մանջիբը Թուրքիայի կարմիր գիծն է։ Նա ԱՄՆ—ին նախազգուշացրել է, որ քուրդ զինյալները նույնքան «վատն» են, որքան դաիշականներն ու «Ալ Նոսրան»։ Ավելին, Էրդողանը նշել է, թե «Ալ նոսրան» եւս պայքարում է դաիշականների դեմ, ինչո՞ւ Վաշինգտոնը նրան, ինչպես քրդերին, չի դիտում իբրեւ գործընկեր։
Ըստ ամենայնի Սիրիայում քրդական ուժերի ռազմաքաղաքական եւ աշխարհագրական առումներով դիրքերի ամրապնդումը, որը զուգորդվում է Թուրքիայում PKK—ի զինյալների եւ անվտանգության ու բանակի ուժերի միջեւ բախումների սաստկացմամբ, խիստ մտահոգել է Անկարային։ Ահա թե ինչու Անկարան լուրջ ջանքեր գործադրելով Սիրիայում քրդական հնարավոր ինքնավարության ձեւավորման դեմ, միաժամանակ, կարծես աստիճանաբար նաեւ քայլեր է անում իրականության հետ հաշտվելու ուղղությամբ, որպեսզի ամեն գնով պատնեշի սեփական երկրում նման զարգացումները՝ քրդական հարցը լուծելով։ Ուստի քրդերի դեմ պատերազմելով հանդերձ՝ Անկարան դիմում է նաեւ այլ ուղիների. ձգտում է կրկին վերադառնալ քրդերի հետ երկխոսության կամ առնվազն նրանց պառակտելու։ Նա արդեն ստորագրել է շուրջ 150 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը, որոնց մեծ մասը քրդեր են։
Լոնդոնում հրապարակվող վերտարածաշրջանային հեղինակավոր արաբալեզու «Ալ Հայաթ» օրաթերթը գրել է, որ Թուրքիան նպատակամղված է PKK—ի առաջնորդ Աբդուլա Օջալանի մենախցային բանտարկությունը փոխարինել տնային կալանքով եւ առաջիկա ամիսներին վերսկսելու է նրա հետ պաշտոնական բանակցությունները։
Եթե նման բանակցություններ տեղի ունենան, ապա, հաշվի առնելով, որ Անկարան նախորդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունը դրժել է, քրդերը թերեւս, ավելի կարծր դիրքերից հանդես գալով, կարող են նախապայմաններ ներկայացնել եւ երաշխիքներ պահանջել։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 315 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024