ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 03:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Կրթություն և գիտություն
« 1 2 3 4

Վաղնջական ժամանակների մասին պատկերացում կազմելու համար անփոխարինելի պատմական նյութ են տալիս աշխարհի տարբեր վայրերում գտնված ժայռապատկերները։ Դրանցով հարուստ հնավայրեր կան Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Աֆրիկայում, Միջին Ասիայում։ Հայաստանի Հանրապետության տարածքում ժայռապատկերներ են գտնվել Արագածում, Գեղամա լեռներում, իսկ հիմնական կուտակումները Սյունյաց աշխարհում են։ Դրանց ճշգրիտ թիվը դժվար է որոշել, ըստ որոշ գնահատականների, ժայռապատկերներ կրող քարերի թիվն անցնում է 10 հազարի սահմանը։
Առայսօր էլ ժայռապատկերներն ուսումնասիրող գիտնականների մոտ տարբեր մոտեցումներ կան դրանց մեկնաբանման եւ ստեղծման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ընդունված է ժայռաբեկորների վրա արված պատկերները համարել տվյալ վայրի բնիկների հոգեւոր եւ նյութական կյանքը, կենցաղային, պաշտամունքային արարողությունները ներկայացնող տեսարաններ։
Սակայն բոլորովին այլ համոզմունքի է ֆիզիկոս Համլետ Մարտիրոսյանը, ով տարիներ շարունակ զբաղվում է նաեւ հայագիտությամբ, հնագիտությամբ եւ մասնավորապես Սյունիքի ժայռապատկերների ուսումնասիրությամբ։
Նրա խոսքով՝ ժայռապատկերներում ավելի հաճախ կարելի է հանդիպել այծի պատկերների, որոնք կազմում են ընդհանուր պատկերների մոտ 50 տոկոսը։ Այդ առումով պատահական չէ, որ ժողովուրդը դրանք անվանում է իծագրեր։ Ամենահաճախ հանդիպող մյուս պատկերներն այն կենդանիներն են, որոնց պաշտամունքը եղել է մեր նախնիների հին դիցարաններում՝ առյուծ, ցուլ, խոյ, եղջերու եւ այլն։ Մյուս խումբը մարդապատկերներն են, ինչպես նաեւ թվով ավելի քան 200 վերացական նշանները՝ շրջան, կետ, եռանկյունի, ալիքաձեւ գիծ եւ այլն։ Ահա այդ նշանների առկայությունը եւս, ըստ Հ. Մարտիրոսյանի, հուշում է, որ ժայռապատկերները պետք է գիր լինեն՝ գաղափարագիր գրություններ, այլ ոչ թե զո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 1201 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Այս տարվա փետրվարին հրապարակվել են աշխարհի համալսարանների վեբոմետրիքս դասակարգման («Webometrics Ranking of World Universities», www.webometrics.info) արդյունքները, որոնց համաձայն՝ Երեւանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856—րդ տեղից բարձրացել է 1880—րդ հորիզոնական։
Այս մասին հայտնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից ու հիշեցնում, որ ռեյտինգավորվել են աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000—ը եվրոպական են, 7000—ը՝ ամերիկյան, 6000—ը՝ ասիական եւ այլն։
Այսպիսով՝ Երեւանի պետական համալսարանը ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է։ Նշենք, որ Վրաստանի առաջատար բուհը՝ Թբիլիսիի պետական համալսարանը, հայտնվել է աղյուսակի 2464—րդ հորիզոնականում, Ադրբեջանի՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող Խազար համալսարանը (Khazar University) զբաղեցնում է 6233—րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը 8833—րդն է։
«Webometrics»—ն աշխարհի ճանաչված բուհեր ռեյտինգավորող կազմակերպություններից մեկն է։ Դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ՝ պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական աշխատանքների հղման ինդեքսը։
Դեռեւս 2010 թվականին ԵՊՀ—ն «Webometrics»—ի աղյուսակում զբաղեցնում էր 4392—րդ տեղը, 2011 թվականի սկզբին 4651—րդն էր, 2011 թվականի ամռանը ցուցանիշը հասել էր 2856—ի։ «Webometrics»—ն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է տարին երկու անգամ՝ տարվա սկզբին եւ կեսին։
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 494 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024