ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 10:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 29 » Կյանքն ավելի լավը դարձնել /«Ավրորա» մրցանակի 2017—ի հավակնորդները ներկայացան հանրությանը/
14:46
Կյանքն ավելի լավը դարձնել /«Ավրորա» մրցանակի 2017—ի հավակնորդները ներկայացան հանրությանը/

Հարավային Սուդանում դեռ մոլեգնում է քաղաքացիական պատերազմը, եւ Նուբա լեռներում, որը իր չափերով հավասար է Ավստրիային, մենք բոլորին օգնում ենք. ամերիկյան համալսարանում «Ավրորա» մրցանակի հավակնորդներից Նուբա լեռներում աշխատող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան ներկաներին ներկայացրեց իր պատմությունը եւ պատճառը, թե ինչու է մասնակցում մրցանակաբաշխությանը։
«Ամեն տեսակի վիրահատություններ՝ կրծքի, որովայն, վերջույթներ։ Մենք ունենք մանկական բաժանմունք, ծննդաբերության բաժանմունք։ Մեզ մոտ կանայք հիմնականում տանն են ծննդաբերում, դրա համար էլ մայրական մահացությունների թիվը բարձր է»,–ասաց նա նշելով, որ հույս ունի, որ «Ավրորա» մրցանակի շնորհիվ կկարողանա բարեկարգել, ընդլայնել ծառայությունները։
«Ավրորա» մրցանակի մեկ այլ հավակնորդ Ֆարթուն Ադանը, ով իր աղջկա՝ Իլվադ Էլմանի հետ է նոմինացված եւ Սոմալիում պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար, նշեց, որ իրենք առաջին կազմակերպությունն են ներկայացնում Սոմալիում, որ բարձրացնում է բռնաբարության հարցը։ «Մենք առաջին կազմակերպությունն էինք, որ տեսանք՝ խնդիր կա բռնաբարության ենթարկված կանանց հետ աշխատելու»,–ասաց նա։
«Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար Ջամիլա Աֆղանին, ով զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով, նշեց, որ ինքը հասկանալով, որ կրթությունը շատ կարեւոր է, որոշեց Աֆղանստանի նման երկրում, որտեղ չի խրախուսվում կրթվելը, մարդկանց կրթության ոլորտ ներգրավել։
«Ես հասկացա, որ կարեւոր է կրթությունը Աֆղանստանում, որտեղ կանայք մշտապես ստվերում են եղել տղամարդկանց գերիշխանության ներքո»,–ասաց նա։
Գինեկոլոգ—վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մանկաբարձ—գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն էլ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին, նշեց, որ հիվանդանոցի աշխատակիցները եւ հիվանդները մորթվել եւ սպանվել են։ Դրանից հետո նա տեղափոխվել է այլ վայր եւ բացել նոր հիվանդանոց՝ պայքարելու համար մայրերի եւ երեխաների մահացության դեմ։
«Պետք է աշխատել հանուն կանանց, որպեսզի նրանք տեր կանգնեն իրենց իրավունքներին»,–ասաց նա։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 294 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024