ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 23:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 20 » ԿԸՀ—ն կաշխատի ուժերի լարումով /Քաղաքական ուժերի ցուցակներում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 1539 թեկնածու/
14:31
ԿԸՀ—ն կաշխատի ուժերի լարումով /Քաղաքական ուժերի ցուցակներում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 1539 թեկնածու/

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակներում, ընդհանուր առմամբ, ներառված է 1539 թեկնածու։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը. «Տարածքային ցուցակներով Ազգային ժողովի ընտրություններին բոլոր քաղաքական ուժերից, ընդհանուր առմամբ, կմասնակցի 1191 թեկնածու»։
Տարածքային ընտրական ցուցակներով ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում, իսկ ամենաքիչը՝ Տավուշի եւ Արագածոտնի մարզերում։ Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է 110 թեկնածու, իսկ Տավուշի եւ Արագածոտնի մարզերում՝ 60։
Նա հավելել է, որ առաջիկա 10 օրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավականին ծավալուն աշխատանք ունի իրականացնելու, քանի որ պետք է այդ ընթացքում ավարտին հասցվի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների գրանցման գործընթացը։ «Բավականին լուրջ աշխատանք ունենք իրականացնելու, քանի որ պետք է ոչ միայն ուսումնասիրենք բոլոր ուժերի ներկայացրած առաջադրման փաստաթղթերը, այլ ստուգենք ցուցակներում ներառված բոլոր անձանց տվյալները»,—եզրափակել է Մուկուչյանը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձել է փետրվարի 12—ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման ընթացքում գրանցված խնդիրներին ու թերություններին։
Նա նշել է, որ նախապես փորձարկում նախատեսված չէր, սակայն սարքավորումներ պատրաստող ընկերությանը խնդրել էին մի փոքր խմբաքանակ ավելի շուտ պատրաստել՝ հետագայում հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ Փորձարկման արդյունքում եկել են եզրահանգման, որ շտկումների կարիք կա։
Նախարարը հիշեցրել է, որ կրկնաքվեարկության ժամանակ պետք է կարմիր նշան հայտնվի, եթե ընտրողն այդ տեղամասում գրանցված չէ, ապա՝ դեղին նշան։ «Պարզ դարձավ, որ այդ նշանները պետք է խոշորացվեն, որպեսզի դիտորդները, վստահված անձինք կարողանան միանգամից նկատել»,—ասել է նա։
Դիտորդներն առաջարկել են կարմիր լույսի դեպքում նաեւ ազդանշան լինի, մոտավորապես ոստիկանական ավտոմեքենայի ազդանշանային ձայնի նման։ «Եղել է դեպք, երբ սարքավորումը չի կարողացել ավտոմատ կարդալ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը՝ լինում են մաշված, խազերով կամ վնասված։ Այս պարագայում պետք է այդ տվյալները մուտքագրել ստեղնաշարով։ Այս պարագայում առաջարկվեց ոչ ցայտուն ազդանշան լինի»,—ասել է Դ. Հարությունանը։
Նրա խոսքով, այս պահին աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ։ Եղել են մանր խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել են հանձնաժողովի անդամները՝ հերթերից խուսափելու համար։
«Ծրագրային պարզեցման խնդիր ենք դրել մի շարք դեպքերում, այն, ինչ հնարավոր է կյանքի կոչել, անպայման կանենք»,—ասել է նա՝ հիշեցնելով, որ փորձարկման ժամանակ ծրագրային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չէին։ «Այս պահին ենթադրում ենք, որ լուրջ խնդիր չենք ունենա»,—նշել է նա։
Դավիթ Հարությունյանը պատասխանել է նաեւ լրագրողների մի շարք հարցերին։
Խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա փոփոխության մասին հարցի առիթով ասել է. «Ընտրության օրվա հետ կապված ավելի բան չունեմ ասելու։ Նախագահը շատ հստակ նշել էր. երբ պարզ լինեն մասնակից կուսակցությունները, այս պահին ինը կուսակցություն հայտ է ներկայացրել։ Կարծում եմ, որ քննարկումներ կսկսեն այդ կուսակցությունների հետ։ Իհարկե, վերջնական որոշում պետք է կայացնեն գրանցված կուսակցություններն ու դաշինքները»։
Անդրադառնալով իր՝ ՍԴ նախագահ նշանակվելու մասին լուրերին, ասել է. «Պրակտիկորեն անհնար է, ավելին՝ ես նման ցանկություն չունեմ»։
Ընտրություններից հետո գործադիր մարմնում լինելու հարցի վերաբերյալ Դ. Հարությունյանն ասել է, որ ՀՀԿ—ի հաղթանակի դեպքում կուսակցությունը կքննարկի ու որոշում կկայացնի։
Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակում իր ու այլ նախարարների ընդգրկված չլինելուն, ապա նա նշել է. «Կուսակցությունը քննարկում է, թե ում է նպատակահարմար գտնում տեսնել Ազգային ժողովում, հանգել են հետեւյալ եզրակացության՝ երեք գործող նախարար պետք է լինեն ցուցակում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նրանք ներկայացված են լինելու ԱԺ—ում»։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 238 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024