ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 12:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 7 » ԿԸՀ նախագահն ու անդամները ընտրվեցին /ՀՀ Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը/
09:24
ԿԸՀ նախագահն ու անդամները ընտրվեցին /ՀՀ Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը/

Երեկ խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Չեխովի անվան թիվ 55 դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին։
Շարունակելով քննարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը՝ ԱԺ խմբակցությունները ներկայացրել են իրենց տեսակետները։
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորել է հանձնաժողովի անդամների մասնագիտական հմտությունները՝ հույս հայտնելով, որ նրանք ուշադրություն կդարձնեն այն բացթողումներին, որոնք առկա են համակարգում։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հույս է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կունենանք անկախ ընտրական համակարգ։ Անդրադառնալով ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրությանը՝ պատգամավորը նշել է, որ հանձնաժողովի առաքելությունը պետք է լինի ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնումը եւ ժողովրդավարական ավանդույթների ձեւավորումը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով ԿԸՀ նախագահի եւ անդամների ընտրությանը, ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանին եւ ԿՀԸ անդամներին քննադատել է եւ նրանց համարել ընտրակեղծարարության հիմնական խորհրդանիշ։
Խմբակցության ղեկավարն անդրադարձել է օրերս Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է վերջին օրերին Գյումրիում եւ Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններին, քննադատել որոշ քաղաքական կուսակցությունների գործելաոճը ընտրական գործընթացներում։
Նա տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածուների համար կքվեարկի առանձին՝ ըստ նրանց մասնագիտական հատկանիշների։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս անդրադարձել է վերջին օրերին Գյումրիում եւ Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններին եւ նշել, որ ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում։ Վահրամ Բաղդասարյանը բարձր է գնահատել ԿԸՀ նախագահի եւ հանձնաժողովի անդամների մարդկային եւ մասնագիտական որակները։ Խմբակցության ղեկավարն ասել է, որ ՀՀԿ—ն կողմ է քվեարկելու առաջադրվածների թեկնածությանը։
Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներում հնչած քաղաքական դիրքորոշումներին։
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրել է, որ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստում որոշվել է ԿԸՀ նախագահի եւ հանձնաժողովի անդամների ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 6—ին՝ ժամը 13։30—14։10—ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Հասարակական կազմակերպությունների մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նախագծով սահմանում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող հարաբերությունները։
ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ փաթեթով հստակեցվում է հասարակական կազմակերպությունների դերը երկրի պետական եւ հասարակական կյանքում։ Նախարարն անդրադարձել է փաթեթով կարգավորվող մի շարք հիմնախնդիրների։ Օրենսդրական փաթեթով ՀԿ—ներին ընձեռվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք՝ նրանց տրամադրելով ֆինանսական կայունությունն ապահովող արդյունավետ գործիք, պարզեցվում եւ հստակեցվում է ՀԿ—ների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակերպություններին ազատելով ավելորդ գործընթացներից։
ԱԺ պատգամավորներն օրենսդրական առաջարկի վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ են հնչեցրել, որոնք առնչվել են կազմակերպությունների գործունեությանը, լիազորություններին եւ նպատակներին, կազմակերպաիրավական ձեւին, փաստաթղթերի պահպանման ժամկետներին, օրենքի արդյունավետ կիրառմանը, ՀԿ—ների գործունեության սկզբունքներում թափանցիկության սկզբունքի ամրագրմանը եւ այլ հարցերի։
Նիստի ընթացքում ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակել է ԿԸՀ նախագահի եւ ԿԸՀ անդամների ընտրությունների արդյունքները։ 96 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԿԸՀ նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը։ Նա տեղեկացրել է նաեւ, որ ԿԸՀ անդամներ են ընտրվել Լաուրա Գալստյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Գեորգի Մարտիրոսյանը, Սեյրան Շահսուվարյանը եւ Արմեն Սմբատյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր եւ գործընկերների անունից շնորհավորել է ԿԸՀ նորընտիր կազմին եւ արդյունավետ աշխատանք մաղթել։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն իր եւ ԿԸՀ անդամների անունից շնորհակալություն է հայտնել խորհրդարանին վստահության համար՝ նշելով, որ այն ենթադրում է պատասխանատվություն։ Պարոն Մուկուչյանը հավաստիացրել է, որ ԿԸՀ—ը բաց է անաչառ քննադատության համար՝ գիտակցելով, որ դա միայն կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ կատարելագործմանը։ Նա ընդգծել է, որ ԿԸՀ—ի գործունեության անկյունաքարային սկզբունքներն են լինելու արդարությունը, օրինականությունը, ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը։
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։ Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը հասարակական եւ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ փաթեթի վերաբերյալ կազմակերպել է աշխատանքային հանդիպումներ եւ քննարկումներ, անցկացվել են խորհրդարանական լսումներ, ներկայացվել են բազմաթիվ առաջարկներ, հնչել են որոշ մտահոգություններ։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ փաթեթն սկզբունքորեն արտահայտում է քննարկումներին մասնակցած գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների մոտեցումները։
Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները։
Թեւան Պողոսյանը խոսել է հասարակական կազմակերպությունների գրանցման, նրանց առաքելության մասին, ներկայացրել իր մտահոգությունները։
Հայկ Բաբուխանյանի կարծիքով՝ հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն աշխատում է հայրենասիրության եւ մարդասիրության նպատակներով։ Սակայն, ըստ նրա, որոշ ՀԿ—ների գործունեությունն ուղղված է պետության եւ ազգային շահերի դեմ։
Ողջունելով օրենսդրական նախաձեռնությունը՝ Լեւոն Մարտիրոսյանը նշել է, որ այն կոչված է հեշտացնելու հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությունը։ Պատգամավորը նշել է, որ կներկայացնի մի շարք առաջարկներ։
Միքայել Մելքումյանը խոսել է հասարակական կազմակերպություններին արտոնությունների տրամադրման, աուդիտի անցկացման մասին։
Մարգարիտ Եսայանը վստահեցրել է, որ փաթեթի ընդունումն ավելի արդյունավետ է դարձնելու ՀՀ—ում գործող հասարակական կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաեւ օգտակար է լինելու քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացի համար։
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը։ 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 308 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024