ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 08:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 12 » Լարվածություն ռուս—թուրքական փոխհարաբերություններում
13:46
Լարվածություն ռուս—թուրքական փոխհարաբերություններում

Սիրիայում ստեղծված ճգնաժամի առաջին իսկ օրերից Թուրքիան, պահանջելով այդ երկրում իշխող ալավիական նախագահ Բաշար Ասադի իշխանանկությունն ու վարչակարգի լիակատար փոփոխությունը, եւ թուրքամետ «Մուսուլման եղբայրներին» իբրեւ չափավորական իսլամական խմբավորում իշխանության բերելը, իրականում Ռուսաստանի հակառակ բեւեռում էր գտնվում։ Իսկ վերջինս, ինչպես եւ Իրանը, ելնելով իրենց ռազմաքաղաքական շահերից եւ Սիրիայի հետ ունեցած ռազմավարական փոխհարաբերություններից, ի սկզբանե դեմ են եղել ուժով իշխող վարչակարգին իշխանությունից հեռացնելուն։ 
Մոսկվան բազմիցս ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում Դամասկոսի դեմ Արեւմուտքի ներկայացրած բանաձեւերի քննարկման ժամանակ օգտվել է իր վետոյի իրավունքից։ Թուրքիայի՝ Սիրիայի հանդեպ որդեգրած քաղաքականությունը նպատակամղված էր միաժամանակ լուծելու իր անվտանգության տեսանկյունից խիստ կարեւոր քրդական հարցը։ Բացի այդ, թեեւ առաջնային բնույթ չէր կրում, սակայն Սիրիայում հայկական համայնքի լուծարման հարցը եւս Թուրքիայի օրակարգում էր։ Այդ են վկայում Թուրքիայի՝ արդեն ոչ ոքի համար կասկած չհարուցող դաիշականների հետ համագործակցությունը եւ վերջինիս գործողությունները հայաբնակ վայրերում։ Սիրիայում տիրող ավելի քան 4 տարի տեւող ներքին բախումների ընթացքում Անկարան իր նպատակներն իրականացնելու ուղղությամբ օգտագործել է ցանկացած պատեհ առիթ, լծակ ու հնարավորություն, սակայն գործնականում զարգացումները չընթացան այդ երկրի ցանկացած հունով։ Ավելին, զինելով, զինավարժեցնելով քրդերին, Արեւմուտքը նրանց դիրքերն ամրապնդեց թե՛ Իրաքում եւ թե՛ Սիրիայում։
Թուրքիայի եւ Ռուսաստանի դիրքորոշումները Սիրիայում, կարելի ասել, որ մինչեւ սեպտեմբերի 30—ը Մոսկվա—Անկարա փոխհարաբերությունների վրա լուրջ ազդեցություն չէին ունեցել, մինչդեռ Իրան—Թուրքիա փոխհարաբերությունների վրա դա ինչ—որ չափով զգալի էր։ Սակայն երբ այդ օրը Մոսկվան, դրական արձագանքելով նախագահ Ասադի աջակցության խնդրանքին, սկսեց ռմբակոծել դաիշականների դիրքերը, ռուս—թուրքական փոխհարաբերություններում լարվածությունը նկատելի դարձավ, քանզի ռուսական կողմի գործողությունները ակնհայտորեն ուժեղացրել են Ասադի դիրքերը։ Դրանից զատ, ռուսական ռմբակոծիչների թիրախ դարձան առաջին հերթին դաիշականների՝ Թուրքիային սահմանակից շրջանների դիրքերը, որտեղ Թուրքիան վաղուց ի վեր նպատակամղված է «անվտանգության» ու թռիչքազերծ գոտի ստեղծել, այդտեղ բնակեցնելով Սիրիայի թուրքմեններին, որպեսզի Թուրքիայի ու Սիրիայի քրդաբնակ տարածքները տարանջատվեն, մանավանդ որ Սիրիայում եւս ստեղծվել է քրդական ինքնավարություն։ 
Եթե Թուրքիայի հետ սահմանակից շրջաններից դաիշականները դուրս շպրտվեն, ապա նախ կդժվարանա նրա համալրումը Թուրքիայի տարածքով, բացի այդ, կխաթարվի դաիշականներից էժան գնով նավթ ներմուծելու գործընթացը։ Թերեւս հենց նշյալ հանգամանքներով, ինչպես նաեւ Թուրքիայում նոյեմբերի 1—ի խորհրդարանական ընտրություններով է պայմանավորված Անկարայի զայրույթը Սիրիայում Ռուսաստանի գործողությունների առնչությամբ։ Նշենք, որ արտերկրում ապրող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունը հոկտեմբերի 9—ից արդեն սկսվել է, ընտրություններ, որոնք ճակատագրական են լինելու «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, առավել եւս նախագահ Էրդողանի համար։ Ահա թե ինչու ռուսական ռմբակոծիչների հոկտեմբերի 3—ին եւ 4—ին սխալմամբ Թուրքիայի օդային սահմանը խախտելու առնչությամբ հակազդեցությունը շատ խիստ էր։ Անկարայում Ռուսաստանի դեսպանը 4 անգամ ԱԳ նախարարություն է հրավիրվել բացատրություն տալու համար, պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ դա սխալմամբ է եղել եւ որ այլեւս չի կրկնվելու։ Այսուհանդերձ, Թուրքիան այդ հարցը դարձրեց ՆԱՏՕ—ի արտակարգ նիստի օրակարգի հարց, իսկ այժմ էլ վերջինիս գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատրաստվում է 13 հազարանոց զորք տեղակայել Թուրքիայում։
Նույն օրը Էրդողանը Ճապոնիա մեկնելուց առաջ ԶԼՄ—ների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի բացատրությունները Թուրքիայի օդային սահմանը խախտելու վերաբերյալ համոզիչ չեն, եւ որ ներկա դրությամբ մտադիր չէ զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա միաժամանակ Ռուսաստանին սպառնացել է, թե հնարավոր է, որ Անկարան Ռուսաստանից գազ գնելու հարցը վերանայի՝ շեշտելով, որ Թուրքիան գլխավորում է Ռուսաստանից գազ գնողների ցուցակը, հետեւաբար, նման որոշումը շատ ծանր կանդրադառնա Մոսկվայի վրա։ Էրդողանը նշել է նաեւ, որ Թուրքիան իր գազի պահանջարկները ապահովելու է այլ երկրներից ներմուծելով։ 
Այս առնչությամբ նշենք, որ Բաքվից ներմուծվող գազը շատ հեռու է այդ երկրի պահանջարկը բավարարելու հնարավորությունից։ Իսկ եթե խոսքը վերաբերում է Իրանից ներմուծվող գազի քանակի ավելացմանը, ապա հաշվի առնելով, որ Իրանը Սիրիայի հարցում Ռուսաստանի դաշնակիցն է, բացառված չէ, որ կհրաժարվի, անգամ կարող է նույն պատճառաբանությամբ դադարեցնել գազի արտահանումը Թուրքիա։ Բացի այդ, թուրք—քրդական բախումների նոր փուլի ընթացքում երկու անգամ Իրան—Թուրքիա խողովակաշարը պայթեցվել է եւ շաբաթներով դադարեցվել է արտահանումը։ Հետեւաբար, հաշվի առնելով, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում նաեւ ի նպաստ քրդերի են, բացառված չէ, որ Ռուսաստանից ներմուծումը դադարեցնելու դեպքում PKK—ն ավելի հաճախ դիմի նման քայլերի։ 
Էրդողանը սպառնացել է նաեւ, որ Թուրքիան հավանաբար կհրաժարվի նաեւ «Աք Քույույի» ԱԷԿ—ի կառուցման ռուսական նախագծից, ընդգծելով, որ ուրիշները պատրաստ են դա անելու։ Նկատի ունենալով, որ Թուրքիան իր գազի պահանջարկի շուրջ 60 տոկոսը ապահովում է ռուսական գազով, ապա հրաժարվելու դեպքում իրոք ծանր հարված կլինի Ռուսաստանին, բայց, մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ Էրդողանի սպառնալիքը հնչել է ի պատասխան օրեր առաջ Ռուսաստանի այն հայտարարության, որով նշվում էր, թե ռուսական կողմը Ռուսաստան—Թուրքիա նոր գազատարի կառուցման նախագծի իրականացումը մեկ տարով հետաձգում է։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 375 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024