ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 17:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 10 » Լավ խթան հարաբերություններն ակտիվացնելու համար /Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը/
14:51
Լավ խթան հարաբերություններն ակտիվացնելու համար /Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը/

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը։
Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին եւ տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իգոր Դոդոնի առանձնազրույցը։
Ողջունելով գործընկերոջը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Մոլդովայի նախագահը ցանկալի հյուր է մեր երկրում, եւ բարձր է գնահատել նրա պաշտոնական այցը, որը կայանում է Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակի տարում։
«Դա շատ լավ առիթ է վերլուծելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս 25 տարիների ընթացքում, եւ նախանշելու հեռանկարները։ Մեր ժողովուրդների միջեւ կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, այդ պատճառով էլ մեր միջպետական հարաբերությունները կառուցված են շատ ամուր հիմքի վրա։ Ես ուղղակի վստահ եմ, որ Ձեր այցը շատ լավ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների ակտիվացման համար։ Մենք դրանում շահագրգռված ենք։ Մենք շահագրգռված ենք բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, սերտ համագործակցության մեջ։ Մենք փոխգործակցության որեւէ սահմանափակում չունենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում։ Բարով եք եկել։ Ես շատ ուրախ եմ, որ Դուք Երեւանում եք։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է, եւ հուսով եմ, որ նման այցեր կլինեն ամեն տարի»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Դոդոնը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի համար եւ իր պաշտոնական այցը համարել պատմական՝ նկատի առնելով, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցած 25 տարիների ընթացքում սա Մոլդովայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան։
«Այս ընթացքում չի եղել ո՛չ աշխատանքային, ո՛չ պաշտոնական այց, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով մեր պատմական ընդհանուր կապերը, ընդհանուր շահերը ե՛ւ ԱՊՀ շրջանակներում, ե՛ւ ԱՊՀ տարածքում նոր ինտեգրացիոն նախագծերում, ես որոշում եմ կայացրել գալ։ Այս այցին մենք, անկասկած, մեծ ուշադրություն ենք հատկացնում։ Այո՛, 25 տարիների ընթացքում մենք շատ համաձայնագրեր ենք ստորագրել։ Ունենք տասնհինգ համաձայնագիր, եւս յոթը այժմ պատրաստվում են։ Մենք խոսելու բան ունենք, կան որոշակի արդյունքներ, կան, իհարկե, հեռանկարներ։ Մեզ հետաքրքրում է, եւ ես հույս ունեմ շատ մանրակրկիտ Ձեզ հետ քննարկել ձեր աշխատանքի փորձը ԵԱՏՄ շրջանակներում։ Գիտեմ, որ մոտակա ժամանակներս ծրագրում եք ստորագրել Եվրոպական միության հետ համագործակցության մասին համաձայնագիր։ Կարծում եմ, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան եւ Հայաստանը, դատապարտված են լավ հարաբերություններ ունենալու բոլորի հետ՝ ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Արեւելքի։ Մեզ համար՝ Մոլդովայի, ինչպես երբեւէ, արդիական է հենց ձեր փորձը՝ ե՛ւ ԵԱՏՄ—ում գտնվելու, ե՛ւ ԵՄ–ի հետ համաձայնագրի։
Ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ դիտորդ դառնալու մեր դիրքորոշմանն աջակցության համար։ Մենք այս առիթով մեկ անգամ չէ, որ շփվել ենք։ Այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ այսուհետ եւս միասին կաշխատենք այս ուղղությամբ։
Դուք գիտեք, որ Մոլդովայում հայկական համայնք կա, որի հետ մենք լավ համագործակցում ենք, որը Մոլդովայում է ապրում ոչ մեկ տասնամյակ եւ իրեն արդեն զգում է ինչպես տանը։
Ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որ առաջին անգամ շատ լուրջ քայլ է արվել երկկողմ հարաբերությունները խորացնելու համար՝ նկատի ունեմ Հայաստանի դեսպանության բացումը Քիշնեւում անցած տարվա վերջին։ Եվ այս տարի մենք շատ ակտիվ սկսեցինք համագործակցել դեսպանի հետ, ում Դուք նշանակել եք Մոլդովայում։ Այս ամենը ցույց է տալիս, որ մենք դուրս ենք գալիս մեր երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի»,–ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել են ընդլայնված կազմով հայ—մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Բանակցությունների արդյունքները Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով։

 

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 335 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024