ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 21.05.2018, 03:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [491]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [406]
Մշակույթ [14]
Հասարակություն [709]
Սպորտ [1]
Տեսակետ [42]
Տարածաշրջան [69]
Զանազան [149]
Քաղաքականություն [551]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 23 » Լավագույն ելքը գտնելու հրամայականը /Լարված մթնոլորտը չի կարող օգուտ բերել ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը/
10:32
Լավագույն ելքը գտնելու հրամայականը /Լարված մթնոլորտը չի կարող օգուտ բերել ո՛չ ընդդիմությանը, ո՛չ իշխանությանը/

Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին։
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ հայրապետը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն։
Զրուցակիցները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաեւ այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումներին՝ տեղի ունեցող հավաքներին, երթերին եւ իրենց մտահոգությունները հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Բնական համարելով, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, պահանջներ, մտահոգություններ, կաթողիկոսները կարեւորել են բողոքի արտահայտումը բացառապես քաղաքակիրթ եղանակով՝ հարգելով պետության սահմանադրական կարգն ու օրենքները։
Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը միաժամանակ իրենց գոհունակությունն ու գնահատանքն են հայտնել, որ տեղի ունեցող գործընթացում ուժի կիրառումը, բախումները, ընդհարումները տեղ չունեն։
«Աղոթում ենք, որպեսզի աստիճանաբար այս իրավիճակը հանդարտվի, խաղաղվի, եւ մարդիկ լծվեն մեր հայրենաշինության, մեր երկրի անվտանգության նվիրական գործին։ Մենք, այո՛, ունենք դժվարություններ մեր կյանքում, բայց նաեւ բազում մարտահրավերներ եւ այդ մարտահրավերների առջեւ կարող ենք կանգնել ու դիմակայել դրանք միայն ազգային համախմբվածությամբ եւ միասնականությամբ։ Առջեւում նաեւ ապրիլի 24—ն է՝ Մեծ եղեռնի հիշատակի օրը։ Եվ այդ օրվա խորհուրդը պիտի որ յուրաքանչյուր հայորդու գիտակցության, ընկալումների մեջ լինի եւ առաջնորդի՝ շիտակ ապրելու եւ շիտակ մեր ընթացքը առաջնորդելու, որպեսզի մենք զերծ պահենք մեր երկիրը ողբերգություններից, կորուստներից։
Մենք ունենք Արցախ, մենք ունենք մեր հայրենիքի սահմանների վրա ծառայող երիտասարդ հայորդիներ, որոնց անվտանգությունը, գիտենք, պարո՛ն վարչապետ, Ձեր մշտական մտահոգությունն է։ Մենք հաղորդ ենք եղել Ձեր մտածումներին այս առումով։ Թող Աստված պահի, պահպանի մեր ժողովրդին սիրո, խաղաղության մեջ։ Այս է մեր մաղթանքը, այս է մեր աղոթքը»,–ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա—ն, նշելով, որ միանգամայն կիսում է Գարեգին վեհափառի մտահոգությունները, ընդգծել է, որ այս օրերին երկրում երիտասարդների, պատանիների ներգրավմամբ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ գրգռիչ արտահայտություններով լարվածության, անորոշության մթնոլորտի ստեղծումը վնասում է թե՛ մեր ժողովրդին, թե՛ մեր երկրի ընկալմանն արտաքին աշխարհում։
«Վերջիվերջո, այս ցույցերի հետեւանքները կամ դրանց ընթացքում հասցված վնասների հաղթահարումը ամիսներ են տեւելու։ Այսինքն՝ երկիրը կարող է վնասվել։ Մենք պետք է ցուցարարներին ասենք՝ սա մեր բոլորիս հայրենիքն է, բոլորս այս հայրենիքի զավակներն ենք, մի ընտանիք ենք։ Դժվարություններ, հարցեր կլինեն, սակայն պետք է նստել, փոխադարձ հասկացողությամբ հարցերը քննել սեղանի շուրջ, ոչ թե փողոցում։ Հարցերը քննելու միասնական այդ ճիգով դրանց լուծման ճամփաներ պետք է որոնել միասնաբար։ Սա է, որ պետք է լինի։ Այս մթնոլորտում նման ձեւով շարունակելը վնաս է՝ վնաս է. հայրենիքին, վնաս է մեր ժողովրդին։ Հետեւաբար, ես ուրախ եմ, որ նաեւ Դուք, պարո՛ն վարչապետ, այդ կոչը արել եք, որ ուժերը կողք կողքի գան եւ սեղանի շուրջ նստեն ու խոսեն։ Նախագահի եւ Ձեր գլխավորությամբ այդ խոսակցությունը պետք է լինի, որովհետեւ այս կացության շարունակումը մեծապես կվնասի մեր հայրենիքին, մեր ժողովրդին, Արցախին մանավանդ։ Ժամանակն է, որ համախմբվենք, որովհետեւ պաշարված ենք ոչ բարեկամ ուժերով։ Հարցեր կան, բնականաբար, բայց այդ հարցերի մասին պետք է խոսենք փոխադարձ սիրո, հարգանքի սահմաններում։ Սա է, որ ուզում էինք Ձեզ փոխանցել, պարո՛ն վարչապետ»,–ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 4 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018