ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.09.2017, 16:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 10 » ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին/
15:01
ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի /Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
Ողջունելով հյուրին՝ նախագահը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչին, ըստ նրա, անկասկած, նպաստում են տարբեր մակարդակի պարբերական փոխայցերը, որոնց շրջանակներում ընթացիկ տարում Երեւանում եւ Մոսկվայում կայացել են ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումները։ Բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Եվրասիական միության, ՀԱՊԿ, ԱՊՀ ձեւաչափերով կայացած միջոցառումների շրջանակներում։ ՀՀ նախագահի գնահատմամբ, կանոնավոր բնույթ են կրում երկու երկրների օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների միջեւ շփումները։ Ըստ ժամանակացույցի, ընթացիկ տարում արդեն անցկացվել են միջկառավարական եւ միջխորհրդարանական հանձնաժողովների նիստեր։ Օրերս Երեւանում հաջողությամբ գործունեությունն ավարտեց միջտարածաշրջանային համագործակցության չորրորդ համաժողովը, որին մասնակցեց նաեւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Հոկտեմբերի վերջին Երեւանում անցկացվեց արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200—ամյակին նվիրված Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը։
Բոլոր այդ հանդիպումներն ու միջոցառումները, ըստ նախագահի, եղել են երկուստեք օգտակար եւ արդյունավետ։ Սերժ Սարգսյանի համոզմամբ, շփումների նման ինտենսիվությունը վկայում է բոլոր ուղղություններով դաշնակցային փոխգործակցությունը զարգացնելու երկու երկրների փոխադարձ հետաքրքրվածության եւ առկա ձեւաչափերի շրջանակներում ընթացիկ հարցերը համատեղ քննարկելու պատրաստակամության մասին։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հետեւողականորեն զարգանում է համագործակցությունը տնտեսական, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում։ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում իրավապայմանագրային բազան հարստացել է գրեթե երեք տասնյակ միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական եւ միջտարածաշրջանային փաստաթղթերով, ինչը, ըստ նրանց, վկայում է երկկողմ օրակարգի հագեցվածության մասին։ Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում։
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահին է փոխանցել ՌԴ նախագահի ջերմ ողջույնները եւ ընդգծել, որ Վլ. Պուտինը հետեւողական է հայ—ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում։ Սերգեյ Լավրովը եւս գոհունակությամբ է փաստել բոլոր ուղղություններով հայ—ռուսական երկկողմ փոխգործակցության արդյունքում արձանագրված առաջընթացն ու դինամիկ զարգացող հարաբերությունները նաեւ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։ Հայաստանի լիիրավ անդամակցությունը ԵԱՏՄ—ին, նրա համոզմամբ, անշուշտ, դրական ազդեցություն կունենա տնտեսական հարաբերությունների առավել խորացման ու զարգացման տեսանկյունից։
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւս մեկ անգամ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ։
Նախքան նախագահի հետ հանդիպումը ՌԴ ԱԳ նախարարին ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 98 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017