ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 10:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 11 » ԼՂ խնդրի լուծումը ինքնորոշման իրավունքի ապահովումն է /Մոսկվայում կայացել են հայ—ռուսական բարձր մակարդակի բանակցությունները/
10:06
ԼՂ խնդրի լուծումը ինքնորոշման իրավունքի ապահովումն է /Մոսկվայում կայացել են հայ—ռուսական բարձր մակարդակի բանակցությունները/

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաեւ բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման, բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին։ Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները։
«Հարգելի Սերժ Ազատի, հարգելի բարեկամներ, շատ հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել Մոսկվայում։ Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, եւ մենք հետեւողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում՝ բոլոր ամենազգայուն ուղղություններով եւ միջազգային հարթակում։ Նկատի ունեմ առաջին հերթին ԱՊՀ տարածքը. մենք այստեղ համագործակցում ենք ե՛ւ ՀԱՊԿ, ե՛ւ այժմ արդեն Եվրասիական միության շրջանակներում։ Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ուզում եմ ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները՝ ԵԱՏՄ—ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ—ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երեւում է փաստաթղթերից։ Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է։ Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի։ Մենք ունենք նաեւ երկկողմ բնույթի բազմաթիվ այլ հարցեր։ Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Բարով եք եկել»,–նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի։ Ես շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, եւ ավանդաբար այնպես է ստացվել, որ տարվա այս նույն ժամանակահատվածում հանդիպում ենք՝ քննարկելու հայ—ռուսական դաշնակցային գործընկերության վիճակը, երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելու եւ, իհարկե, քննարկելու նախկինում մեր ձեռքբերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Ես գոհունակությամբ եմ ուզում փաստել, որ չնայած համաշխարհային եւ տարածաշրջանային տնտեսական խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր առեւտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով եւ, փաստորեն, հասել է կիսամյակի ընթացքում իր պատմական առավելագույնին։ Դա, իհարկե, նաեւ ԵԱՏՄ կողմից տրամադրվող հնարավորությունների շնորհիվ է, ինչը, անշուշտ, շատ լավ է։ Այս ժամանակահատվածում, իհարկե, տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ինտենսիվ փոխայցելություններ։ Եվ, սկզբունքորեն, մենք չունենք որեւէ լուրջ խնդիր երկկողմ հարաբերություններում, բոլոր հարցերը օպերատիվ կերպով լուծվում են։ Վլադիմիր Վլադիմիրի, ես ուզում եմ անձնական երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի դիվանագիտական ճանապարհով լուծման գործում Ռուսաստանի կողմից ներդրվող ջանքերի համար։ Եվ իհարկե, այստեղ շատ եւ շատ կարեւոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները։ Մենք պատրաստ ենք դրան։ Շնորհակալություն Ձեզ այս հանդիպման համար, շատ հաճելի է»,–ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
ՌԴ նախագահը հավելել է, որ հաճույքով կտեղեկացնի նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության շուրջ զրույցի արդյունքների մասին։
Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը ԶԼՄ–ների առջեւ հանդես են եկել բանակցությունների արդյունքները ամփոփող հայտարարություններով, նաեւ պատասխանել լրագրողների հարցերին։
 

 

Դիտումներ: 344 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024