ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.09.2017, 11:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Լոռիում կառուցվում է «Կանաչ տուն» /Այն յուրատեսակ հանդիպում է ապագայի հետ/
10:59
Լոռիում կառուցվում է «Կանաչ տուն» /Այն յուրատեսակ հանդիպում է ապագայի հետ/

Սմարթ կենտրոնը՝ կանաչ կառույց։ Մեր երկրում կանաչ տուն այսօր կառուցվում է Լոռու մարզում՝ Դսեղ տանող ճանապարհին, գեղատեսիլ բնության ծոցում, ուր այժմ օր օրի քարը քարի վրա է դրվում եւ ամբողջանում կրթական կարեւոր հանգույց Սմարթ կենտրոնը։ 
Սմարթը, որ յուրատեսակ հանդիպում է ապագայի հետ, մի քանի ամիս առաջ Դեբեդ գյուղի մերձակայքում տեղի ունեցավ ոչ միայն մարզում, այլեւ երկրում եզակի կրթական մի նոր հաստատության հիմնարկեքի արարողություն. շռայլ գույներով բռնկուն բնության գողտրիկ անկյունում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով նախ կառուցվելու է նորարար կրթական հանգույցի՝ Սմարթ կենտրոնի առաջին մասնաշենքը։ Կենտրոնը լինելու է այնպիսի կրթօջախ, ուր համադրվելու են ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, նորագույն տեխնոլոգիաները, նոր եւ հնագույն արհեստները, արվեստները, սպորտը եւ հասարակական նախաձեռնությունները, ծառայելու է հեռու եւ մոտիկ համայնքներին, ընդգրկելու է բնակավայրերի դպրոցականներին եւ երիտասարդներին, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտների մասնագետներին։ Տեսնելով Սմարթի մանրակերտը, համոզվում ես, որ այն լինելու է ճարտարապետական ուրույն կառույց, որի ճարտարապետական լուծումները տվել է երիտասարդ հայ տաղանդավոր ճարտարապետ Փոլ Գալուստեանը, ով բնակվում է Շվեյցարիայում։ Շինարարությունը վստահվել է հայտնի «Կանակա» ԲԲԸ շինարարներին, որոնց կառույցները մեկ անգամ չէ, որ արժանացել են արժանի գնահատանքի։
Հիմնարկեքի արարողության ընթացքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում) հիմնադիր եւ տնօրենների խորհրդի ատենապետ Գարո Արմենը, կենտրոնի առաքելության ու կարեւորության մասին ասաց. «Մենք տաղանդավոր սերունդ ունենք, մեր ցանկությունն է զարգացնել, կատարելագործել նրանց ներուժը, որպեսզի հնարավորություն ունենան երեւակել առանց ուրեւէ խոչընդոտի»։ Նույն հիմնադրամի երեւանյան գրասենյակի տնօրեն Անուշ Եդիգարյան. «Ձգտում ենք ապահովել առողջ, կրթված, սոցիալապես պատասխանատու եւ տնտեսապես աշխույժ գյուղական համայնքների զարգացումը։ Վստահ ենք, որ գյուղական համայնքները առանցքային դեր են խաղում տնտեսական աճ եւ կայուն զարգացում ապահովելու գործում։ Իսկ ամեն մի զարգացում, նորարարություն իրագործվում են կրթության եւ գիտելիքի միջոցով։ Սմարթ կենտրոնը լինելու է յուրատեսակ հանդիպում ապագայի հետ»։
Այն առայժմ առաջինն ու միակն է Հայաստանում, սակայն ծրագիրը ընդլայնման միտում ունի։ Հերթը մյուս մարզերին եւս կհասնի։ Ինչո՞ւ Լոռիում։ Այստեղ մարդիկ ձուլված են բնությանը, կառուցվելու եւ գործելու է բնության գողտրիկ անկյունում, իսկ լոռեցի երեխաներն ու երիտասարդները տաղանդաշատ են։ Ծրագրի երկրորդ փուլում կենտրոնը կունենա նաեւ այլ նշանակության մասնաշենքեր՝ մանկապարտեզ, կլինիկա, հյուրատուն, ջերմոցներ, կմշակվեն շրջակա դաշտերի հողերը։ 
Ինչո՞վ է Սմարթը կանաչ. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակներից մեկը մեզ կանաչ տուն նվիրելն է։ Նախագծողներին, շինարարներին հանձնարարվել է հաշվի առնել համաշխարհային պահանջներին կառույցի համապատասխանությունը։ 
Կենտրոնը օգտվելու է էլէներգիայի այլընտրանքային աղբյուրներից՝ եւ արեւային, եւ գեոթերմալ։ էլէներգիայի ավելցուկը տրամադրվելու է մատակարար ընկերությանը՝ ՀԷՑ—ին։ Կառույցի բնական լուսավորությունը խնայողության մեծ պաշար է, խնայողական լարերի եւ լուսատուների պարտադիր օգտագործումը եւս նպաստելու են խնայողությանը։ Կոյուղաջրերը մաքրվելու են մինչեւ ոռոգման ջուր դառնալու մակարդակի եւ օգտագործվելու են օժանդակ տնտեսության հողամասերի ոռոգման նպատակով։ Անձրեւաջրերը կհավաքվեն եւ էլի կօգտագործվեն նույն նպատակով։ Աղբը հավաքվելու, տեսակավորվելու է եւ պարկերով հեռացվելու։ Շենքի կառուցվածքը հիանալի պայմաններ է ստեղծում բնական լուսավորություն եւ օդափոխանակության կարեւորագույն խնդիրները լուծելու համար։ Շինարարները պարտավոր են օգտագործել տեղական, «մաքուր», բնական շինանյութ (քար, ավազ, փայտ), բացառվելու է ազբեստի, կերամիկական սալիկների, թունավոր ներկանյութերի, հարդարման վտանգավոր պարագաների օգտագործումը։ 
Շենքը բնության գողտրիկ անկյունում է, շրջապատված անտառներով, դաշտերով, մոտակայքում հոսում է Դեբեդի զուլալ վտակը, Սմարթն իր տեսքով լրացնելու է բնության «թերին», ձուլվելու է նրան՝ կազմելով անքակտելի միասնություն։ Կառույցի բարեկարգման աշխատանքներից հետո ունենալու ենք նաեւ պուրակ—այգի, ծառուղիներ, որոնք կդառնան գողտրիկ այն անկյունները, որոնց վայելելու, գրկում զբոսնել— հանգստանալու կշտապեն մեր հոգսաշատ բնակիչները։ Ներքին երթեւեկությունը լինելու է միայն ոտքով կամ հեծանիվներով։ Ահա ինչու եւ ինչով է Սմարթը կանաչ կառույց։ Սմարթը մեզ մի կարեւոր բան եւս հուշում է. ժամանակն է մտորել աշխարհի փորձը յուրացնելու, կանաչ շինարարության պահանջները մեզանում եւս կիրառելու մասին։ Կառուցենք թեկուզ մի փոքրիկ սրճարան, մի տուն, բայց կառուցենք այնպես, որ այն լինի կանաչ, հաճելի, առանձնանա թե տեսքով ու կահավորմամբ, թե բնապահպանական մաքրությամբ։  hhpress.am
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 99 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017