ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.09.2017, 16:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [437]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [340]
Մշակույթ [13]
Հասարակություն [631]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [68]
Զանազան [129]
Քաղաքականություն [492]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 9 » ՄԱԿ–ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը ՀՀ Ազգային ժողովում
15:51
ՄԱԿ–ի ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը ՀՀ Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության ազգային մոդել քառօրյա խորհրդաժողովի պաշտոնական բացումը, որին մասնակցել են քսանութ երկրի պատվիրակներ՝ ութ բուհից եւ ութ դպրոցից։ Խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Այն նվիրված է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 70–ամյակին եւ ՄԱԿ–ի կայուն զարգացման նպատակներին։
Խորհրդաժողովի բացմանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով ողջունելով մասնակիցներին, շնորհավորել է Հայաստանում ՄԱԿ–ի առաջին ազգային մոդել խորհրդաժողովի բացման կապակցությամբ։ Գալուստ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ–ի միջեւ համագործակցությունը սկիզբ է առել 1992 թվականին, երբ Երեւանում բացվել է կազմակերպության գրասենյակը։ ԱԺ նախագահի խոսքով՝ տասնամյակների ընթացքում ՄԱԿ–ը մեր երկրում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենց նպաստն են բերել ժողովրդավարության, կայուն զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը։
Գալուստ Սահակյանը նշել է. «2015 թվականը աննախադեպ հնարավորություն է ընձեռել աշխարհի երկրներին՝ համախմբվելու եւ պատմական որոշումներ կայացնելու, որոնք ուղղված կլինեն աղքատության վերացման համաշխարհային գործընթացին, մարդկանց բարեկեցության զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը եւ կլիմայական փոփոխությունների հիմնախնդրի լուծմանը։ Այս տարի երկրները հնարավորություն ունեն ընդունել կայուն զարգացման նոր օրակարգ եւ հասնել կլիմայի փոփոխության վերաբերյալ համաշխարհային համաձայնագրի ընդունմանը»։
Դիմելով ՄԱԿ–ի երիտասարդ պատվիրակներին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ որպես ապագա մասնագետներ՝ նրանք, ընդլայնելով իրենց աշխարհայացքը, հաղորդակից լինելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ ներկայացնելով սեփական տեսակետները, կարող են իրենց նպաստը բերել կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Ազգային ժողովի նախագահը մաղթել է մասնակիցներին հաջողություններ ուսման մեջ եւ բոլոր նախաձեռնություններում։
Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ով փոխանցել է Միավորված ազգերի կազմակերպության գխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը։
Խորհրդաժողովի պաշտոնական բացումից հետո ՄԱԿ–ի երիտասարդ պատվիրակները զբաղեցրել են իրենց տեղերը եւ ազդարարել լիագումար նիստի սկիզբը։

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 30 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017