ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 12:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 19 » «Մաքուր Հայաստան» /Երեւանում եւ մարզերում նախապատրաստվում են հոկտեմբերի 21—ի համապետական 3—րդ շաբաթօրյակին/
14:20
«Մաքուր Հայաստան» /Երեւանում եւ մարզերում նախապատրաստվում են հոկտեմբերի 21—ի համապետական 3—րդ շաբաթօրյակին/

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում երեկ տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը, հայտնում են ՏԿՆԶ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նիստի սկզբում ներկայացվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կազմակերպվել են երկու համապետական շաբաթօրյակ եւ երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երեւանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 18—ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574—ը։ Աղբահանության պայմանագրերի կնքման եւ վճարների հավաքագրման համար անհրաժեշտ պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ, իսկ աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երեւանի) ավելացել են 51.2 տոկոսով։ Զեկուցվել է նաեւ, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների կողմից հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող՝ 974 անձ։ Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել են 1702—ը, շուրջ 442 միջնորդագիր է ուղարկվել ՏԻՄ մարմիններ, 254—ը դեռեւս կատարման ընթացքի մեջ են։
Վ. Տերտերյանն անդրադառնալով հոկտեմբերի 21—ին նախատեսվող համապետական երրորդ շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներին, նշել է, որ արդեն իսկ ծավալուն աշխատանքներ են կատարվել եւ դրանք շարունակվելու են մշտապես։ Նա հորդորել է համապետական եւ մարզային կառույցների ներկայացուցիչներին բնակչությանը, պատկան մարմիններին ակտիվությամբ ներգրավել շաբաթօրյակի աշխատանքներում։ «Կառավարությունը կոշտ կենցաղային թափոնների մասին ռազմավարություն ունի ընդունած, եւ այս բոլոր աշխատանքներն իրականացվում են այդ համատեքստում։ Ուղղակի մենք ՀՀ վարչապետի կոչով նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրով փորձում ենք իրավիճակը դարձնել կառավարելի, այսինքն՝ ունենալ մաքուր միջավայր, ավելի չապականել եւ զուգահեռ ունենալ խոշոր աղբավայրեր, որոնցով հնարավոր կլինի խնդիրն ամբողջական կարգավորել։ Մենք փորձում ենք շաբաթօրյակներով նաեւ այլ խնդիր լուծել՝ վերջիններս ունեն նաեւ դաստիարակչական, քարոզչական նշանակություն, ինչը շատ կարեւոր է»,–ասել է Վ. Տերտերյանը, տեղեկացնելով, որ առաջիկայում նախարարությունը ԱԺ կներկայացնի «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, եւ չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները կձեւակերպվեն ավելի հստակ։
Մարզերի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են հոկտեմբերի 21—ին ծրագրված շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանները, տեղեկացրել շաբաթօրյակին նախատեսվող կոլեկտիվների եւ քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն։ Հանձնաժողովի անդամ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 21—ի շաբաթօրյակի շրջանակում ծառատունկ է կազմակերպվելու Եռաբլուր պանթեոնում։ «Նախատեսում ենք ունենալ ջրավազան, որի միջոցով ոչ միայն պիտի ոռոգում իրականացնենք, այլեւ ապահովենք անհրաժեշտ պարարտանյութերով եւ հավելումներով։ Աշխատելու ենք ճիշտ ժամանակահատվածում իրականացնել ծառատունկը եւ հոկտեմբերի 21—ից մինչեւ նոյեմբերի 4—ն ընկած ժամանակահատվածում ծառատունկի հետ կապված աշխատանքներն հասցնելու ենք իրենց ավարտին»,–ասել է Ա. Դավթյանը։
Ըստ բնապահպանության նախարարության տրամադրած տեղեկանքի՝ «Սեւան» ազգային պարկի աշխատակիցների կողմից պարբերաբար տարածքում իրականացվել են աղբի հավաքման եւ տարածքից դուրս բերման աշխատանքներ։ «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ—ում կնքվել է հողի վարձակալության 875 պայմանագիր, որից 255—ը աղբահեռացման պայմանագրեր են։ 255 կետերում տեղադրվել են աղբակողովներ։ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ներկայացվել է ինտերակտիվ վիրտուալ տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել աղբի կամ աղբաշատ վայրի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ առաջարկում է դրանց լուծման ժամանակակից, արագ եւ արդյունավետ տարբերակ։ Այն միաժամանակ հանդիսանում է իրավիճակը հսկելու եւ վերահսկելու բաց եւ թափանցիկ մեխանիզմ։ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում գործում է «www.cleanarmenia.am» պաշտոնական վեբ կայքը։
Հանձնաժողովի նիստի ավարտին եւս մեկ անգամ կարեւորվել է ԶԼՄ—ների աջակցությունը «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը՝ հանրային գիտակցության բարձրացման գործում։

 

Դիտումներ: 367 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024