ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 01:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 9 » Մարդկանց հոսքն Արցախ շարունակելու է աճել /Բարեփոխումները պետության եւ մասնավորի համագործակցությամբ պետք է իրականացվեն/
10:49
Մարդկանց հոսքն Արցախ շարունակելու է աճել /Բարեփոխումները պետության եւ մասնավորի համագործակցությամբ պետք է իրականացվեն/

Երեկ խորհրդարանում, ԱԺ կանոնակարգ—օրենքի համաձայն, հերթական քառօրյայի նիստում ՀՀ վարչապետն ու կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին։
Օրվա թեման, բնականաբար, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն էր Ադրբեջանին Բելառուսի կողմից։ 
Ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը, որպեսզի նման դեպքեր հետագայում չլինեն։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այս դեպքը համարեց աննախադեպ ու անտրամաբանական։
«Այս կամ այն անձի կամ երկրի կողմից նման անտրամաբանական քայլերը կանխելու ճանապարհ չգիտեմ։ Չեմ կարող ասել այնպիսի քայլեր, որոնք հետագայում կկանխեն նման դեպքերը։ Դա արտառոց դեպք է, իսկ նման անտրամաբանական գործողությունները կանխելու ճանապարհները ես չգիտեմ։ Լապշինի արտահանձնման հարցով քննարկումներ ունեցել եմ ինչպես ՀՀ արտաքին գործերի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ, սակայն մանրամասները բացահայտել չեմ կարող»,–հավելեց գործադիրի ղեկավարը։
Նույն խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանի հարցադրումը վերաբերում էր տեղի ունեցածի պարագայում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության հետագա գործողություններին։ 
Պատասխանելով պատգամավորին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ փետրվարի 8—ի առավոտյան նախարարությունն իր մամուլի խոսնակի միջոցով արձագանքել էր, իսկ մի քանի օր առաջ նախարարն ամփոփիչ մամուլի ասուլիսում որակել էր այդ գործարքը որպես խայտառակություն՝ շեշտելով, որ այն վնաս կհասցնի հենց այդ գործարքի մասնակիցներին՝ ոչ միայն վարկանիշի առումով։
«Միանգամայն հասկանալի է մեր հասարակության վրդովմունքը։ Հայաստանի, այլ երկրների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը համահունչ է դրան։ 
Ինչո՞ւ է Ադրբեջանը նման գործողությունների գնում։ Դուք ասում եք, որ այնքան էլ նրա համար չէ, որպեսզի մարդիկ Լեռնային Ղարաբաղ չայցելեն։ Երեւի, սակայն առաջին հերթին հենց դրա համար է. բոլորն էլ հասկանում են, բոլորի արձագանքը հենց դրա մասին էր՝ չնայած բացատրությունները, թե ինչու պետք է արտահանձնել Լապշինին, դրանով չէին պայմանավորված, այլ ուրիշ ձեւակերպում ունեին։ Բայց այն տասնյակ երկրներից հարյուրավոր հեղինակավոր, ականավոր դեմքերի, անգամ՝ պետական այրերի, արտգործնախարարների անուններ պարունակող, այսպես կոչված, ադրբեջանական «սեւ ցուցակն» ինքնին խոսուն է։ Արդյոք մարդկանց հոսքը դեպի Արցախ կանգնե՞ց։ Իհարկե, ոչ։ Ավելացավ եւ շարունակելու է աճել։ Բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են, արվում են եւ պետք է արվեն, բայց չեմ կարծում, որ մենք պետք է հայտարարենք, թե ինչպե՛ս ենք անում, ի՛նչ ենք անելու եւ ի՛նչ պետք է անել։ Երկրորդ, միգուցե Ադրբեջանը նաեւ փորձում է, ներքաշելով այսպիսի գործարքների մեջ այլոց, այլ ուղղություններով վնաս կամ վնասներ հասցնել։ Հավասարակշռությունից դուրս եկած, քանզի իրենց նյարդերն արդեն տեղի են տվել, փորձում են այլոց եւս հավասարակշռությունից հանել։ Մենք պետք է չտրվենք դրան եւ Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք»,–ասաց Է. Նալբանդյանը։
Արդյոք Ադրբեջանը կփոշմանի կամ չի փոշմանի, կհասկանա կամ չի հասկանա, որ իր կատարած քայլերը միջնադարյան մոտեցում են. նախարարը շեշտեց, որ ակնհայտ է մի բան՝ այդ երկիրն առավել ու առավել մեկուսացման մեջ է հայտնվում. «Վերջին օրինակներից էր Ադրբեջանի ղեկավարի այցելությունը Բրյուսել, եւ դուք քաջատեղյակ եք, թե ինչ եղավ, ինչ հայտարարություններ եղան ու ինչ արձագանքներ այնտեղ հնչեցին»։


Պետության ու մասնավորի համագործակցության հարթակ
 

Երկրի զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումները տարբեր ոլորտներում պետության եւ մասնավորի համագործակցությամբ պետք է իրականացվեն։ Այդ իսկ պատճառով ստեղծվել է ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, որն այն հարթակն է, որտեղ ընթանում են քննարկումներն այս թեմայով։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ այդ հարթակը քննարկում է բարեփոխումները բոլոր համակարգերում՝ տնտեսություն, մաքսային համակարգ, դատական համակարգ։
«Այդ հարթակը ստեղծվել է նրա համար, որ որեւէ խնդրով անհանգստացող բոլոր մարդիկ կարողանան տալ առաջարկներ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։ Նման հարթակներ ամբողջ աշխարհում կան։ Դա բյուջեին լրացուցիչ ծախսեր չի բերում, միջոցների մեծ մասը մասնավոր հատվածից են։ Մենք մարդկանց համար ստեղծում ենք քննարկումների հարթակ»,–հավելեց Կ. Կարապետյանը։


Բարձրացնել հանրային հաշվետվողականության որակը
 

ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հարցադրումը վերաբերում էր Ազգային ժողովի առաջիկա ընտրություններն ապրիլի 2—ին նշանակելը Սահմանադրությանը հակասող լինելու մասին կարծիքներին։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանն ի պատասխան հիշեցրեց, որ, այո, Սահմանադրության մեջ իսկապես առկա է որոշակի անհամապատասխանություն։ Այսպես, Սահմանադրության 89—րդ եւ 209—րդ հոդվածները միմյանց չեն համապատասխանում, քանզի մի կողմից նախատեսվում է, որ ապագայում ԱԺ ընտրությունները լինելու են 50—60 օր առաջ, սակայն մյուս կողմից՝ բոլորովին նոր ընտրական մեխանիզմ է ամրագրված։
«Դա առանձնահատուկ մի մեխանիզմ է, որի ինքնին իրականացումը թույլ չի տալիս տեղավորվել այն 30—40 օր ժամանակի մեջ, որ սահմանում է նախորդ Սահմանադրությունը։ Խոսքն այս դեպքում ընտրական օրենսգրքով ընտրությունների երկրորդ փուլի հնարավորության եւ կոալիցիաների ձեւավորման հավանականության մասին է։ Իրականում եղել է երկու տարբերակ. ընտրությունները նշանակել ապրիլի 2—ին կամ ապրիլի 9—ին։ Որոշում է կայացվել ընտրությունների օր նշանակել ապրիլի 2—ը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ընտրություններն անցկացվելու են նոր կարգով, քաղաքական ուժերը չունեն հետընտրական դաշինքներ կազմելու փորձ։ Այդ իսկ պատճառով որոշվել է որքան հնարավոր է շուտ անցկացնել ընտրությունները։ Եթե ընտրությունները նշանակվեին ապրիլի 9—ին, այդ դեպքում եւս կհնչեր մեկ այլ քննադատություն այն մասին, թե իշխանությունները փորձում են հնարավորինս ուշ անցկացնել ընտրությունները»,–ընդգծեց Դ. Հարությունյանը։
Անդրադառնալով պատգամավորի մեկ այլ հարցադրմանը, որ ապրիլի 2—ին լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարարը շեշտեց, որ այդ օրը ոչ թե տոնակատարություն է լինելու, այլ ընդամենը քվեարկության օր. «Այդուհանդերձ, ՀՀ նախագահն արդեն հայտարարել է, որ ընտրությունները կարող են մի քանի օրով հետաձգվել, եթե դրան համաձայն լինեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակից կլինեն ընտրական գործընթացին»։
Կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համար կարեւոր նշանակություն ունի նմանատիպ հանցագործությունների քննության եւ հանրային հաշվետվողականության որակի բարձրացումը. գործադիրն այս ուղղությամբ հստակ քայլեր է ձեռնարկում։ Պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցադրմանը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկվում են ուղիներ եւ գործիքակազմ, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի ներազդել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի ու թափանցիկության բարձրացման վրա։
«Արդեն իսկ շրջանառության մեջ է օրենքի նախագիծ, համաձայն որի՝ այն մարմինները, որոնք իրականացնում են կոռուպցիոն հանցագործությունների քննություն, պարտավոր են լինելու հաշվետվություն ներկայացնել հանրությանը. օրինակ, ներկայացնել պարզաբանումներ, թե այս կամ այն գործը ինչո՞ւ է կարճվել, եթե նման բան է լինում։ Ցանկացած իրավապահ մարմին հաշվետու է լինելու հանրությանը, եւ այդ հաշվետվության մեջ համապարփակ տեղեկատվություն է ներկայացվելու այս կամ այն կոռուպցիոն հանցագործության քննության ընթացքի վերաբերյալ»,– հավելեց ՀՀ արդարադատության նախարարը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 246 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024