ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 19 » Մարդկանց իրավունքներն ամենաառաջնայինն են /Սակայն պետք է իրականացվեն տրամաբանության սահմաններում/
09:41
Մարդկանց իրավունքներն ամենաառաջնայինն են /Սակայն պետք է իրականացվեն տրամաբանության սահմաններում/

 

«Մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են, գոնե մեր պատկերացումներն այդպիսին են»,–ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հանրահավաքային ակտիվությունն ազդո՞ւմ է երկրի տնտեսական զարգացման վրա։
«Այդ առաջնային իրավունքները, եթե իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որեւէ կերպ չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը։ Սակայն երբ դրանք դառնում են անհամաչափ, երբ դրանք վերածվում են խցանումների Երեւանում, ապա դուք ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է արդյոք դրականորեն ազդել»,–նշել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը միակ մեկ հանգիստ տարի է ունեցել, երբ չի եղել արտաքին եւ ներքին անկայունություն։ 
«Միակ տարին է երեւի 2017 թվականը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երեւան, ներդրողներին գալ ու ներդրումներ անել։ Միակ տարին էր, եւ այդ տարում մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ։ Մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, մի քանի տարի, որպեսզի այս տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի։ Ճիշտ է՝ միեւնույն է դժգոհություն լինելու է, որովհետեւ մարդը ինչքան շատ ավելի լավ սկսի ապրել, այնքան պահանջները մեծանալու են։ 
Բայց խնդիրն այն է, որպեսզի մենք հասնենք մի այնպիսի նվազագույն մակարդակի, որպեսզի գոնե ցանկությունների կեսը մարդիկ կարողանան իրականացնել։ Սա է ամբողջ խնդիրը»,–ընդգծել է ՀՀ վարչապետը։

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 265 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024