ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հոկտեմբեր » 2 » Մարդկության հավերժական սիրո երգիչը /Կյանքից հեռացավ աշխարհահռչակ շամսոնյե, դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը/
17:24
Մարդկության հավերժական սիրո երգիչը /Կյանքից հեռացավ աշխարհահռչակ շամսոնյե, դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը/

Օրվա լրահոսը երբեմն կայծակի նման մի լուր է շանթահարում ու տակնուվրա անում մեդիա դաշտը։ Այդպիսին էր Շառլ Ազնավուրի վախճանի մասին գույժը։ Մի պահ թվաց, թե ինչ—որ կայքեր հերթական սենսացիայի հետեւից են ընկած։ Սակայն կարճ ժամանակ անց ցավալի լուրը հաստատվեց…
Կյանքի 95—րդ տարում մահկանացուն կնքեց մեծն Ազնավուրը։ Աշխարհի ամենահայտնի հայորդին։ Մարդ, ում երգերն ու անզուգական ձայնը անքակտելի են 20—րդ դարի ոչ միայն ֆրանսիական, այլեւ համաշխարհային երգարվեստից։
Հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Անգամ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն։ Նման ընտանիքում դաստիարակված երեխան ոչ մի րոպե չմոռացավ իր արմատների մասին։ Հենց միայն այն, թե նա ինչ ապրումներ ունեցավ Սպիտակի երկրաշարժի օրերին եւ առաջիններից մեկը օգնության շտապեց փլատակների տակ գտնվող իր արյունակիցներին, բավական է պատկերացնելու, թե ինչ անհուն սիրով էր կապված նա հայ ժողովրդի հետ։ Աղետի գոտու խնդիրներին աշխարհի ուշադրությունը հրավիրելու նպատակով Ժորժ Կառվարենցի հետ գրեց «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկեց տեսահոլովակ՝ Ֆրանսիայի 90 երգիչների ու դերասանների մասնակցությամբ։ Երկրաշարժից տուժածների «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի բազմաթիվ բարեսիրական նախաձեռնություններով քանի—քանի մարդկային ճակատագրեր փրկվեցին։
Էլ ով, եթե ոչ նա Հայաստանի ազգային հերոսների արժանավոր շարքում պետք է իր տեղն ունենար ի նշան հայ ժողովրդի երախտագիտության ու սիրո։ Նա հետագայում էլ չդադարեց լինել իր ժողովրդի դեսպանն ամբողջ աշխարհում, մինչեւ որ 2009 թ. արդեն պաշտոնապես Հայաստանի նախագահի հրամանագրերով նշանակվեց Ժնեւի ՄԱԿ—ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, նաեւ համատեղության կարգով Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։
Եվ մինչեւ կյանքի վերջին օրն էլ պատվով ներկայացրեց իր ժողովրդին աշխարհի տարբեր ծագերում։
Մեզնից հեռացավ մեծ հայը, Ֆրանսիայի արժանավոր քաղաքացին, ամերիկյան «Թայմ» հանդեսի գնահատմամբ՝ «Դարի արվեստագետը»։ Չեն դադարում ցավակցություններն ու ափսոսանքի խոսքերն ամբողջ աշխարհում։ Ու դեռ երկար չեն դադարի։
Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում կհայտարարվի սգո օր:

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 333 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024