ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 19.07.2018, 11:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [526]
Կրթություն և գիտություն [33]
Մարզային [14]
Պաշտոնական [413]
Մշակույթ [14]
Հասարակություն [721]
Սպորտ [1]
Տեսակետ [43]
Տարածաշրջան [69]
Զանազան [152]
Քաղաքականություն [567]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հունիս » 27 » Մարդու իրավունքներ, օրինականություն եւ հանրության շահեր
11:25
Մարդու իրավունքներ, օրինականություն եւ հանրության շահեր

Կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները, քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այսօր, կարծում եմ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է, եւ այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից։ Դա բնական է, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարեւոր առաջնահերթություններից մեկը։ Այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետեւել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որեւէ այլ մեկնաբանություն չլինի։ Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միեւնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների եւ քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը։ Շատ կարեւոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որեւէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան։ Շատ կարեւոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի եւ առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ եւ այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետեւ խորհրդակցության մասնակիցները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին։

 

Դիտումներ: 3 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018