ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 27.07.2017, 20:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [428]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [618]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [480]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 24 » Մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին /Նմանօրինակ հանցագործությունները չեն կարող որեւէ արդարացում ունենալ /
09:54
Մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին /Նմանօրինակ հանցագործությունները չեն կարող որեւէ արդարացում ունենալ /

Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 31 մարդ, 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարարը։ Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի թիվը վերջնական չի կարող համարվել, քանի որ մարմնական տարբեր վնասվածքներ ստացած եւ հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց մեջ կան այնպիսիք, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորվել են  նաեւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) երեք աշխատակիցներ։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ Բրյուսելի Միջազգային օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ եւ, հանուն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, իր զորակցությունը բերել զոհերի հարազատներին ու Բելգիայի ողջ ժողովրդին։ Ցավակցագրում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնք խլեցին տասնյակ անմեղ կյանքեր։ Այսօրինակ հանցագործությունները, որ չեն կարող ունենալ որեւէ արդարացում, ուղղված են մարդկության դեմ եւ մարտահրավեր են՝ նետված քաղաքակիրթ ողջ աշխարհին»։
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ երեկվա դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հաղորդում է Բելգիայում Հայաստանի դեսպանատան «Twitter»—ի էջը։
Բրյուսելում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատգամավորական պատվիրակությունը ճանապարհներ է փնտրում՝ Հայաստան վերադառնալու։ «Tert. am»—ի հետ զրույցում ԽՎ հայկական պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանն ասել է, որ լիագումար նիստի այսօրվա աշխատանքները դադարեցվել են, ուստի իրենք որոշել են վերադառնալ Հայաստան։
«1tv.ru»—ն անդրադարձել է քաոսից հետո Բելգիայի մայրաքաղաքում տիրող տրամադրություններին. «Չնայած տագնապային իրավիճակին՝ Բրյուսելի բնակիչներն իրենց մեջ քաջություն են գտնում դուրս գալ փողոց, որպեսզի ծաղիկներ ու մոմեր դնեն մետրոյի «Մալբեկ» կայարանի կամ հիվանդանոցների մոտ, որտեղ գտնվում են ահաբեկչությունից տուժածները։ Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, շատերի վիճակը ծանր է։
Ամբողջ գիշեր Բրյուսելի բնակիչները ծաղիկներ են բերել քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակ՝ որպես հարգանքի նշան զոհվածների հիշատակին։ Ակցիան շարունակվել է մինչեւ առավոտ։
Մենք միմյանց հանդեպ միասնության եւ համաձայնության զգացումով ենք լցված այսօր։ Այո, մենք սգում ենք եւ այսօր մենք բոլորս մեկ մեծ ընտանիքի մաս ենք կազմում։ Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ցույց տանք, որ չենք վախենում»,—նշել է ակցիայի մասնակից Բրյուսելի բնակիչներից մեկը։
Ըստ բելգիական RTBF հեռուստառադիոընկերության՝ Բրյուսելի օդանավակայանում իրականացված պայթյունների կազմակերպման մեջ կասկածվում են Խալիդ եւ Իբրահիմ Էլ Բակրաուի եղբայրները։ Այս մասին RTBF—ին հայտնել են ոստիկանությունում ունեցած աղբյուրները։ Կասկածվող երրորդ անձը Նաջիմ Լահրաուին է, որի ձերբակալման մասին երեկ իրարամերժ տեղեկություններ էին տարածվում։
Եվրոպայում ահաբեկչական նոր գործողություններ են նախապատրաստվում։ Նման զգուշացումով է հանդես եկել ԱՄՆ—ի պետքարտուղարությունը։ Ըստ պետքարտուղարության տարածած հայտարարության՝ ահաբեկչական խմբավորումների թիրախները կարող են լինել հանգստյան գոտիները, տուրիստական կենտրոնները, սպորտային միջոցառումները, հանրային տրանսպորտն ու ռեստորանները։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը երկրի իշխանության անունից դատապարտել է Բրյուսելի ահաբեկչությունը։ 
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստագույնս դատապարտել է ահաբեկչական գործողությունները։ «Ահաբեկչությունները Բրյուսելում, Փարիզում եւ եվրոպական երկրների այլ քաղաքներում փաստում են, որ ահաբեկչությունը սահմաններ չունի։ Սա որոշ երկրների սխալ քաղաքականության արդյունքն է, այն երկրների, որոնք կանխամտածված ձեւով վահաբիստական ահաբեկչական կառույցներին անվանում են չափավորներ»,–նշված է հայտարարության մեջ։
Եվրոպացիներն ահաբեկչության դեմ հանդիման պետք Է մի կողմ դնեն աշխարհաքաղաքական խաղերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ԳՖՀ—ի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ երեկ Մոսկվայում բանակցությունների բացմանը։ Իր հերթին Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի ընդհանուր շահերից է բխում ահաբեկչության դեմ միասին հանդես գալը։
Առիթը չի կորցրել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն՝ հայտարարելով, որ Եվրոպան Անկարայի նման այլ գործընկեր չունի՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ «Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից, եւ Թուրքիայի անվտանգության համար պետք է անվտանգ գոտի ստեղծել Իրաքի հյուսիսում»,–ասել է Դավութօղլուն։
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Եվրամիության սահմանների նկատմամբ վերահսկողությունը։
Բելգիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ամռանը Եվրոպա ժամանել ցանկացողների թիվը կարող է կտրուկ նվազել։ Այս մասին նշվում է «Fox News» հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում։ Աղբյուրը մեջբերել է բրիտանական զբոսաշրջային մի ընկերության տվյալները՝ նշելով, որ այս տարի ընկերությունը նախորդ տարվա համեմատությամբ վաճառել է 40 տոկոսով պակաս ուղեգրեր։
Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, Եվրոպայի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունը նվազել է 16 տոկոսով։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 79 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017