ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 16:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Դեկտեմբեր » 11 » «Մասնակցության ցուցանիշը նորմալ էր» /ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում/
12:31
«Մասնակցության ցուցանիշը նորմալ էր» /ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում/

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում կազմվել եւ վավերացվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեկտեմբերի 9—ի կայացած քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։
Ըստ այդմ՝ 7—րդ գումարման ԱԺ—ում, ըստ նախնական արդյունքների, ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին ասաց, որ նախնական տվյալներով՝ խորհրդարան անցած ուժերի միջեւ մանդատների բաշխման հաշվարկ դեռ չի կատարվել։
«Մանդատների բաշխման վերաբերյալ ձեռնպահ կմնամ որեւէ թիվ ներկայացնելուց, բայց պետք է նկատի ունենալ, որ դեռ կան իրականացվելիք գործառույթներ, որոնց ընթացքում անդրադարձ կկատարվի նաեւ այդ հարցերին։ Այդ գործառույթների իրականացումից հետո նոր կընդունվի որոշում ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ ու կնշվի նաեւ ուժերի ստացած մանդատների թիվը։ Այդ կապակցությամբ ընտրական օրենսգիրքը հստակ ժամկետներ է սահմանել»,—ասաց Մուկուչյանը։
Մուկուչյանի խոսքով՝ հաշվարկների վերաբերյալ այժմ հնչող տեսակետները կարող են տարբերվել վերջնական հաշվարկներից։ ԿԸՀ նախագահը նշեց, որ մանդատների հաշվարկման համար հստակ կարգավորված համակարգ կա։
«Առաջին քայլով որոշվում է կուսակցությունների ու դաշինքների ցուցակը, որոնք հաղթահարել են շեմը, դրանից հետո 105 մանդատները համամասնորեն բաժանվում են նրանց միջեւ, որից հետո այդ մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, կեսը տարածքային ընտրական ցուցակներին, բայց նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին տրվելիք մանդատների թիվը, նոր դրանից հետո կորոշվի, թե որ անձինք են ստանում այդ մանդատները, կախված իրենց ստացած ձայներից»,—նշեց Տիգրան Մուկուչյանը։
Նա հիշեցրեց, որ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը տեղի կունենա ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունից հետո 7—րդ օրը։ Արդյունքների ամփոփումից հետո կհայտարարվի նաեւ 7—րդ գումարման ԱԺ առաջին նիստը։
Տիգրան Մուկուչյանը ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը նորմալ է համարում։
«Չեմ կիսում այն կարծիքը, թե քաղաքացիներն ակտիվ չեն եղել, ու արձանագրվել է ցածր մասնակցություն։ Ընտրողները լիարժեք տեղեկացված են եղել ընտրությունների մասին։ Կարծում եմ՝ մասնակցությունը եղել է բնականոն ու նորմալ։ Կարծում եմ՝ առավոտյան պասիվ մասնակցությունը կապված էր եղանակային անբարենպաստ պայմանների հետ, սակայն հատկապես կեսօրից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում նկատվում էր ակտիվություն»,—ասաց Մուկուչյանը։
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համար ուղղորդումներ է իրականացրել, Տիգրան Մուկուչյանը ասել է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ տեղամասային ընտրական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի կողմից որեւէ դիմում չի ստացել։ Տեղեկությանը ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ կապվել եմ նաեւ Սյունիքի մարզպետի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը, նշելով, որ ինքը չի եղել որեւէ համայնքում ու ուղղորդումներ չի իրականացրել»։
Տիգրան Մուկուչյանը նշել է, որ զրուցել է նաեւ Զոհրաբյանի հետ, սակայն քանի դեռ դիմում չեն ստացել, այդ հարցին ընթացք տալ չեն կարող։

Ի դեպ, ԿԸՀ—ն առաջին անգամ քվեարկողների համար պատրաստել էր 80 000 օրինակ կրծքանշան։ Առաջին անգամ քվեարկող քաղաքացիները քվեարկելիս ստացել են կրծքանշան։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024