Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 28 » Մայդանեկը կարող էր չլինել, եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր /Ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստան/
10:00
Մայդանեկը կարող էր չլինել, եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր /Ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստան/
Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարեւանությամբ գտնվող Մայդանեկի նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի։ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ հանրապետության նախագահը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Համալիրի համաժողովների կենտրոնում նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել։ Նախագահն այնուհետեւ մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան եւ Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը։ Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ։