ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 02:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 23 » Մե՛ր գիտությունը՝ մե՛ր պաշտպանությանը / Դրան կնպաստի «Vicon» համակարգով համալրված լաբորատորիան /
15:57
Մե՛ր գիտությունը՝ մե՛ր պաշտպանությանը / Դրան կնպաստի «Vicon» համակարգով համալրված լաբորատորիան /

Հանրապետության նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում բուհում ստեղծվել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն, որի գործունեության մեկնարկին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը կրթության եւ գիտության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի եւ համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որով այս բուհում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական եւ հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում։
Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվեց, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների եւ համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով։
Կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային եւ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը։
Նմանօրինակ կենտրոն, պատասխանատուների հավաստմամբ, գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է ադապտիվ կառավարման տեսության լավագույն մասնագետներից մեկը՝ հայազգի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ով ստանձնել է նաեւ ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի խորհրդատվության ապահովման եւ աջակցության գործը։
Նշենք, որ ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ «Հայրենիք» ռազմահայրենասիրական հինմնադրամը ներդրել է մոտ 97 մլն դրամ, որի արդյունքում ակնկալվում է էապես բարելավել կրթության կազմակերպման որակը, նպաստել համալսարանում հեռանկարային եւ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, աջակցել տարբեր բուհերի ուսանողների երիտասարդ գիտնականների կողմից ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը։
ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կենտրոն հիմնելով սկիզբ է դրվել միջազգային չափանիշներին համապատասխանող սարքավորումներով ու միջոցներով ինժեներական բուհի վերազինմանը։
«Այսօր տրվեց համալսարանի համար մի շատ կարեւորագույն նախաձեռնության՝ ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի գործունեության մեկնարկը, որի արդյունքները մոտակա ժամանակահատվածում հսկայական թռիչք կարձանագրեն ուսումնակրթական եւ գիտահետազոտական աշխատանքների իրականացման առումով։ Կենտրոնը արտասահմանյան գործընկերների, օտարերկրյա ինժեներների կարծիքով, ԱՊՀ երկրների շարքում եզակի է եւ լավագույններից մեկը տարածաշրջանում»,–նշեց Ոստանիկ Մարուխյանը։ Նրա վստահեցմամբ, կենտրոնի բոլոր հնարավորությունները պետք է ուղղված լինեն բացառապես համալսարանում անօդաչու սարքերի գծով ուսումնագիտահետազոտական եւ այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք ենթադրում են նախագծումից մինչեւ լաբորատոր փորձարկումներ սարքերի մշակման այս գործընթացում։ 
Բուհի ռեկտորը հպարտությամբ արձանագրեց՝ ուրախ է, որ ՀԱՊՀ—ին է վերապահվել նմանօրինակ գործընթացի կազմակերպումը նման ժամանակակից սարքավորումներով. «Մի քանի ակտիվ եւ խանդավառված ուսանողներ վերջին շաբաթներին զբաղված էին համակարգերի ներդրմամբ, կարգաբերմամբ եւ անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմամբ։ Արդեն առկա է կորիզը, որի հիման վրա կձեւավորվեն մյուս խմբերը եւ կենտրոնում իրենց հմտությունները կփորձարկեն նաեւ այլ բուհերի ուսանողներ, այսինքն՝ կենտրոնը բաց կլինի նաեւ այլ բուհերի ուսանողների համար»։
Կառույցի տարածքը 600 քմ է, որը կապիտալ վերանորոգված եւ կահավորված է։ Ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները ուսումնական եւ հետազոտական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար։ Կենտրոնի հիմնումը հատկանշական է նրանով, որ լաբորատորիան կահավորվել է համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ ու անվիճարկելի առաջատար անգլիական «Vicon» ընկերության համալիրով։
Նորաբաց կենտրոնի տնօրեն Օլեգ Գասպարյանն ասաց, որ առաջին անգամ հայաստանյան բուհում կիրառվող շարժումը արձանագրող «Vicon» համակարգը համարվում է համաշխարհային հայտնի առաջատարը ռոբոտատեխնիկայի ստեղծման բնագավառում։ Նա հարկ համարեց նշել, որ հայտնի «Ավատար» ֆիլմի ողջ անիմացիան ստեղծվել է հենց «Vicon» համակարգի օգնությամբ։ Այն պարունակում է 20 օպտիկական տեսախցիկ, որոնք աշխատում են ինֆրակարմիր տիրույթում եւ հատուկ հնարավորություն են ընձեռում իրական ժամկետում գրանցելու աշխատանքային հրապարակում գործող մի քանի անօդաչու թռչող սարքերի եւ այլ մեխանիկական օբյեկտների շարժումները միլիմետրերի ճշգրտությամբ եւ արագացնել տարաբնույթ ԱԹՍ—ների նախագծակոնստրուկտորական մշակումների եւ հետազոտական փորձարկումների գործընթացները։
Գլխավոր ինժեներ Դավիթ Եղիազարյանը նշեց, որ 2013 թվականից իրենք թիմակիցներով անընդհատ աշխատել են՝ մտահոգիչ համարելով նման լաբորատորիաների պակասը Հայաստանում։ Լաբորատորիայի գործարկումը անհրաժեշտություն էր եւ ստեղծում է բոլոր նախադրյալները համապատասխան մասնագիտական ուղղություններով կրթական լիարժեք ծրագրեր իրականացնելու համար։ «Այն թույլ է տալիս դաշտային վատ պայմաններում իրականացված աշխատանքները կատարել լաբորատոր պայմաններում, համակարգչի առջեւ նստած։ Կենտրոնում մշակվելու, արտադրվելու եւ փորձարկվելու են բոլոր թռչող սարքերը»,–ասաց Դավիթ Եղիազարյանը։ hhpress.am

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 316 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024