ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 26 » «Մեծ երկիր» Թուրքիան զիջում է Հայաստանին Անկարան մխիթարանք չի գտնում/
17:35
«Մեծ երկիր» Թուրքիան զիջում է Հայաստանին Անկարան մխիթարանք չի գտնում/

Կարո՞ղ է Ֆրանսիան մեղմել թուրքական զայրույթը. Սենատի որոշումից հետո Ֆրանսիան կրկին հանդարտության եւ զգոնության կոչ է անում Թուրքիային։

Մինչ այդ թուրքական մամուլն ու պաշտոնյաները չեն կարողանում ուշքի գալ տեղի ունեցածից. ինչպե՞ս եղավ, որ «մեծ երկիր Թուրքիան» պարտվեց։
Թուրքական «Միլլիյեթ» առցանց օրաթերթի հոդվածագիր Մելիհ Աշըքն իր հոդվածում նշում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Անկարան բավականին ժամանակ ուներ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար։ Բայց ոչինչ չստացվեց ու ոչ մի կանխարգելիչ միջոց ի զորու չեղան ձեռնարկել. «Օրինակ՝ հենց որ խոսք գնաց ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին, Թուրք արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները եւ արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարեցին, որ նման բոյկոտներն անարդյունք կլինեն եւ, փաստորեն, փարատեցին Ֆրանսիայի անհանգստությունը։ Պետք էր հասկանալ, որ վարչապետ Էրդողանի՝ «այլեւս Ֆրանսիա չեմ գնա» եւ արտգործնախարար Դավութօղլուի՝ «Ֆրանսիան խայտառակություն է անում» արտահայտությունները բավարար չէին լինի՝ հակառակ կողմին սաստելու կամ համոզելու համար»։
Հոդվածի հեղինակի բնորոշմամբ՝ թուրքերը կորցրել են ազգային բնազդները եւ իրենց համընդհանուր պատիվը նսեմացնող վերաբերմունքի դիմաց չխիզախեցին վտանգի ու վնասի գնալ։ Վերջին տարիներին սովորություն է դարձել բավարարվել միայն քննադատական ուղերձներ հղելով, երբ այլ պետություններ ցեղասպանության մասին որոշումներ են ընդունում։
Նա հիշեցնում է, որ երբ 5 տարի առաջ Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, թուրքական իշխանությունները մի քիչ հոխորտացին, հետո տեղի տվեցին։ Դրանով չբավարարվեցին. Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Քալմի Ռեյին դեռ մի բան էլ հրավիրեցին Անկարայում կայանալիք դեսպանների հավաքին եւ ընդունեցին որպես պատվավոր հյուր. «Այդ իսկ պատճառով ոչ մի երկիր չի խուսափում Թուրքիային ցեղասպանության գոլ խփելուց։ Գիտեն՝ Թուրքիան մի քիչ հոխորտալուց հետո կընդունի նվաստացումը։ Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը որքան Ֆրանսիայի, միեւնույն ժամանակ նաեւ Հայաստանի հաղթանակն է։ Քանի որ Սարկոզիին նման ուղու վրա դնողը ոչ միայն Ֆրանսիայի հայ ընտրազանգվածն է, այլ միեւնույն ժամանակ Հայաստանը։ Միջազգային արենայում մենք մեր կշռով զիջում ենք 4 միլիոնանոց Հայաստանին։ Այդպիսին է իրականությունը» ։

Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարցն է

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո նամակ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին։ Իր նամակում Սարկոզին ընդգծել է, որ այդ օրինագիծն ուղղված չէ որեւէ երկրի դեմ, եւ թուրքական կողմին կոչ է արել գործել հանուն ընդհանուր շահերի։ Սարկոզին թուրքական կողմի ուշադրությունը հրավիրել է ընդհանուր շահերի վրա՝ Ֆրանսիայի դեմ հետագա քայլեր անելու պարագայում։
Թուրքական կողմը, սակայն, խոստացել է շարունակել Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, որոնք ներառում են տարբեր ոլորտներ։
ԱՄՆ Պետքարտուղարությունում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ Պետքարտուղարի մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, անդրադարձել է Ֆրանսիայի Սենատում հայտնի օրենքի ընդունմանը։ Պետքարտուղարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Նուլանդը նախ ասել է, որ այդ խնդրի վերաբերյալ ԱՄՆ տեսակետը վաղուց հայտնի է եւ չի փոխվել։ Այնուհետեւ հավելել է. «Մենք մեր տեսակետները փոխանակել ենք Ֆրանսիայի կառավարության հետ։ Անկեղծ ասած՝ այդ հարցը Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարցն է, եւ մենք ցանկանում ենք, որ նրանց հարաբերությունները լավ լինեն։ Նրանք երկուսն էլ ԱՄՆ դաշնակիցներն են»։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 415 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024