ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 6 » Մեդվեդևը զգուշացնում է Սարգսյանին և Ալիևին, սակայն ավելի շատ` ադրբեջանցի առաջնորդին
14:15
Մեդվեդևը զգուշացնում է Սարգսյանին և Ալիևին, սակայն ավելի շատ` ադրբեջանցի առաջնորդին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացնում է Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման առնչությամբ։ Այս մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» պարբերականը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի՝ ռուսական և վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ասած խոսքերը։

«Սակայն երևում է՝ Մեդվեդևն այդ հարցում ավելի շատ զգուշացնում է ադրբեջանցի առաջնորդին»,– ընդգծում է «Զերկալոն»։

«Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը, հիշեցնելով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ ռուս–վրացական հնգօրյա պատերազմի առնչությամբ իրեն ասված խոսքերը, առանց որևէ սարկազմի ավելացրեց. «Եթե մի քիչ խելք ունենար մեր վրացի գործընկերը, հնարավոր է, որ մենք նույն ձևով հանդիպումներ անցկացնեինք Սոչիում, Կազանում կամ որևէ մի այլ վայրում և մտածեինք՝ ինչպես լուծել խնդիրը»։ Ըստ Մեդվեդևի՝ դա կլիներ անհայտ հեռանկարներով քաղաքական գործընթաց»,– գրում է ադրբեջանական պարբերականը՝ ընդգծելով, թե պատահական չէր, որ Մեդվեդևը հիշեցրեց Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին ռուս–թուրքական պատերազմի արձագանքի մասին։

«Մեդևվեդևը կարծես զգուշացնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին պատերազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության մասին հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր անձնական առաքելության ձախողման ֆոնին։ Մեդվեդևը հիանալի գիտակցում է, որ ոչ ոք պատմության դասերից երկարաժամկետ հեռանկարում եզրահանգումներ չի անում։ Առավել ևս, որ կողմերը, գոնե ադրբեջանականը, վախեցել էին ոչ թե այն բանից, որ Վրաստանն ուժային մեթոդով էր փորձել վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, այլ՝ Ռուսաստանի՝ պաշտոնական Թբիլիսիի գործողությունների ոչ ադեկվատ արձագանքից։ Այդ պատճառով Մեդվեդևը հստակ հասկացնում է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը միջամտելու է»,– գրում է «Զերկալոն»՝ նշելով, որ եթե 2008թ. ստեղծված իրավիճակում Մեդվեդևը հստակ կատարում էր Պուտինի կամքը, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է, և ՌԴ նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ անհրաժեշտության դեպքում ստիպված է լինելու ինքնուրույն որոշումներ ընդունել։

«Եթե ինչ–որ ճակատագրական բան տեղի ունենա Ղարաբաղի շուրջ, Դմիտրի Մեդվեդևը ստիպված է լինելու ինքնուրույն որոշումներ կայացնել, և ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանը որոշ պարտավորվածություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Այստեղ նույնիսկ որևէ նշանակություն չունեն նաև գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը։ Դա են պահանջելու Դմիտրի Մեդվեդևի անձնական շահերը։ ՌԴ նախագահը, հաշվի առնելով հասարակական կարծիքը, չի կարող ոչինչ չանել հատկապես ընտրական գործընթացների նախաշեմին, որոնք վճռորոշ են լինելու նրա անձնական քաղաքական ապագայի համար»,– գրում է ադրբեջանական պարբերականը՝ ավելացնելով. «Սակայն ամենաահավորն այն է, որ Ռուսաստանի նախագահն անուղակիորեն խոստովանում է, թե անգամ իր անձնական միջնորդության դեպքում չի կարող խոստանալ նման հակամարտությունների արագ կարգավորում»։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական RT, վրացական ПИК հեռուստաալիքներին և Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները լուրջ դասեր են քաղել 2008թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս–վրացական պատերազմից։

Tert.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 520 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024