ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 08:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 9 » Մեկ գոտի եւ մեկ ուղի» /Չինական այս ծրագրի նպատակներից են փոխկապակցել անցյալն ու ներկան, մայրցամաքն ու ծովը/
15:51
Մեկ գոտի եւ մեկ ուղի» /Չինական այս ծրագրի նպատակներից են փոխկապակցել անցյալն ու ներկան, մայրցամաքն ու ծովը/

«Մեկ գոտի եւ մեկ ուղի» հայեցակարգը, որն առաջ է քաշել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը 2013թ., ներկայացնում է առեւտրային եւ ենթակառուցվածքային մի ցանց եւ ներառում է երկու խոշոր նախագիծ՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» եւ «21—րդ դարի ծովային Մետաքսի ճանապարհ»։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Հայաստանում Չինաստանի առեւտրային ներկայացուցչությունից, «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության նպատակն է ապահովել խաղաղություն, զարգացում, համագործակցություն եւ հաղթանակի գաղափար։ Չինական այս ծրագրի նպատակն է նպաստել բաց համագործակցությանը եւ խաղաղ զարգացմանը, ինչպես նաեւ փոխկապակցել անցյալն ու ներկան, մայրցամաքն ու ծովը։ Այս նախագիծն արժանացել է մեծ ուշադրության միջազգային հանրության կողմից, որին ակտիվորեն արձագանքել են շատ երկրներ։ Երկամյա շարունակական ջանքերի շնորհիվ արդեն կան դրական արդյունքներ «Մեկ գոտի եւ մեկ ուղի» նախաձեռնության շինարարության գործընթացում։
Այս տարվա հունվար—սեպտեմբերին Չինաստանի եւ «Մեկ գոտի եւ մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված երկրների միջեւ արձանագրվել է ներդրումային համագործակցության դինամիկ զարգացում։ Անդադար դրական առաջընթաց է գրանցվել «Մեկ գոտի եւ մեկ ուղի» շինարարության գործընթացում։
Համաձայն Չինաստանի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների, 2015թ. հունվար—սեպտեմբերին, «Մեկ գոտի եւ մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված երկրները Չինաստանում ներդրումներ են կատարել եւ հիմնել 1604 ձեռնարկություն՝ տարեկան կտրվածքով գրանցելով մինչեւ 19% աճ, իսկ փաստացի արտասահմանյան ներդրումների գումարը հասել է 6.12 մլրդ դոլարի՝ գրանցելով 18.4% տարեկան աճ։ Սրընթաց կերպով աճել են փաստացի արտասահմանյան ներդրումները Սաուդյան Արաբիայից (277 մլն դոլար), Մալազիայից (326 մլն դոլար) եւ Սինգապուրից (5.036 մլրդ դոլար)՝ գրանցելով համապատասխանաբար 812.2%, 164.1% եւ 12.6% տարեկան աճ։
Միեւնույն ժամանակ, չինական ներդրողներն անմիջական ներդրումներ են իրականացրել «Մեկ գոտի եւ մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված, ընդհանուր առմամբ, 48 երկրներում։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 12.03 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով հասնելով մինչեւ 66.2%—ի։ Հիմնական ներդրումներն ուղղված են Սինգապուր, Ղազախստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ռուսաստան, Թայլանդ եւ այլ երկրներ։
Ինչ վերաբերում է արտասահմանյան պայմանագրային նախագծերին, ապա հունվար—սեպտեմբերին չինական ձեռնարկությունները ստորագրել են 59.1 մլրդ դոլարի 3059 նոր պայմանագրեր 57 երկրներում, որոնք գտնվում են «Մեկ գոտի եւ մեկ ուղի» գծի երկայնքով։ Սա կազմում է նույն ժամանակահատվածում Չինաստանի կողմից ներգրավված արտասահմանյան պայմանագրային նախագծերի համար կնքված նոր պայմանագրերի արժեքի 42.9%—ը՝ տարեկան կտրվածքով գրանցելով 24.9% աճ։ Վերջնական շրջանառությունը կազմել է 44.02 մլրդ դոլար, ինչը նույն ժամանակահատվածում ավարտված օտարերկրյա պայմանագրային ծրագրերից ստացված չինական ապրանքաշրջանառության 43.7%—ն է՝ 5.0% տարեկան աճով։
Չինաստանի եւ Հայաստանի միջեւ դրական առաջընթաց է արձանագրվել նաեւ երկկողմ համագործակցության ոլորտում, եւ Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» հայեցակարգին։ Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, Չինաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ առեւտրի ծավալը հունվար—սեպտեմբերին կազմել է 358 մլն դոլար, արտահանումը Հայաստանից Չինաստան ավելացել է 11.9%–ով՝ հասնելով 132 մլն դոլարի։ 2009 թվականից Չինաստանը համարվում է Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերը։
Ենթակառուցվածքային առումով, չինական ձեռնարկություններն ակտիվորեն մասնակցում են «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ տրանշի մրցույթին, իրականացնում են 220/110 կվտ լարումով Ագարակ—2 եւ Շինուհայր ենթակայանների վերակառուցման աշխատանքերը, Իրան—Հայաստան երկաթուղու նախագծի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, ինչպես նաեւ համաձայնություն է ձեռք բերվել հայկական կողմի հետ ամրապնդել պղնձի, ցեմենտի եւ ապակու ոլորտներում ներդրումային համագործակցությունը։
Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024