ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 21:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 16 » Մեկնարկել է «Այո եւ ոչ» իրապատում շոուն /Քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները/
15:02
Մեկնարկել է «Այո եւ ոչ» իրապատում շոուն /Քաղաքացիները հնարավորություն ունեն ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները/

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի քարոզչական փուլի ամենալարված շրջանն է։ Այն առավել հետաքրքրիր ու արդյունավետ դարձնելու համար «Արմնյուզը» եւ  «Ա1+»—ը նախաձեռնել են «Այո եւ ոչ» հեռուստանախագիծը։ «Այո եւ ոչ» հեռուստանածագիծը բացառիկ է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձեւաչափում։
Դրա շրջանակներում երեկվանից սկսած սահմանադրական բարեփոխումներին կողմ եւ դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ Հայաստանի տարբեր մարզերում ուղիղ եթերում քարոզարշավ են իրականացնում։
Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են սահմանադրական փոփոխություններին կողմ եւ դեմ 4—ական մասնակիցներ։ Մի խումբը մեկնել է հյուսիսային մարզեր, մյուսը՝ հարավային։ Հյուսիսիային ճակատի խմբում ընդգրկված են «այո»—ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ), Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) եւ ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ինչպես նաեւ «ոչ»—ի կողմնակիցներ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը, «Հայազն» կուսակցությունից Արմեն Մկրտչյանը, «Ազատ դեմոկրատներից» Նարեկ Այվազյանը։
Հարավային ճակատի մասնակիցներն են «այո»—ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանը (ՀՀԿ), Վարդան Այվազյանը (ՀՀԿ), սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, «ոչ»—ի կողմնակիցներ «Հասարակական կարծիքի ուսումնասիրության» կենտրոնի նախագահ Թամարա Գեւորգյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
Հեռուստանախագծի հյուսիսային ճակատի մասնակիցները իրենց քարոզարշավը սկսել են Արագածոտնի մարզի Ուշի գյուղում։ Նրանք սկսել են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները ուշեցիների հետ։ «Այո»—ի եւ «ոչ»—ի կողմնակիցները գյուղացիների ներկայությամբ բանավեճ են ծավալել սահմանադրական բարեփոխումներով առաջարկվող տարբեր դրույթների վերաբերյալ, պատասխանել գյուղացիների հարցերին։
Հարավային ճակատի մասնակիցները քարոզարշավը սկսել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից։ Ագարակցիները հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում եւ հետեւել սահմանադրական բարեփոխումներին կողմ եւ դեմ քաղաքական ու հասարակական գործիչների բանավեճին, իրենց հետաքրքրության շրջանակներում հարցեր են ուղղել նրանց։
Ըստ «Panorama.am»—ի՝ թիմերի անդամները ներկայացրել են այն հիմնավորումները, թե ինչու մարդիկ պետք է «այո» կամ «ոչ» ասեն սահմանադրական փոփոխություններին։
Արթուր Եղիազարյան. «Այս նոր, առաջարկվող համակարգում պատգամավորն ավելի ազատ է որոշում կայացնելու հարցում։ Նախագահը հեռացող է, ես դրան հավատում եմ»։
Միքայել Մելքումյան. «Պառլամենտը ընտրում է բարձրագույն դատական խորհուրդ։ Մի անգամ ընտրում են, այլեւս դատավորը հաշվետու չէ պատգամավորին»։
Սամվել Ֆարմանյան. «Ընդդիմության պահանջներին համապատասխան՝ ընտրակարգը դառնում է 100 տոկոս համամասնական»։
Մարգարիտ Եսայան. «Եթե ընդդիմությունը իր ձայնը չի տալիս, պառլամենտը չի կարող ընտրել ցանկացած վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի։ Դրա համար պետք է խորհրդարանի ձայների 3/5—ը։ Այսօր 2/5—ով մենք անկացնում ենք, այսինքն՝ լայն դեմոկրատիայի հնարավորություն է տրվում։ Դուք կտեսնեք, թե իսկական դեմոկրատիան որն է, հնարավորություն է տրվում վարչապետին հետ կանչելու, նախագահին հետ կանչելու, ԱԺ նախագահին փոխելու։ Էլ դեմոկրատիան պոզով—պոչով հո չի՞ լինում»։
Արմեն Մկրտչյան. «Մարդիկ չեն էլ ուզում լսել սահմանադրական փոփոխությունների մասին, որովհետեւ էս մարդկանց համար մի խնդիր կա՝ օրվա հացի խնդիրը։ Էս մարդիկ սահմանադրական փոփոխությունների մասին գաղափար չունեն, դուք ասում եք, գնացեք «այո» քվեարկեք։ Բայց էս մարդկանց անտարբերության պատճառը ո՞րն է, եթե ոչ իշխանության գործողությունները»։
Նարեկ Այվազյան. «Սահմանադրական փոփոխություններն իրականացվում են գործող իշխանության ձեռքով, դուք վստահո՞ւմ եք իշխանությանը։ Ժողովուրդը չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը»։
Թամարա Գեւորգյան. «Մարդիկ իրազեկված չեն ընդհանրապես, եւ մենք ուզում ենք, առանց իրազեկելու փոփոխություն անենք։ Հասարակությունն այս գործընթացում պետք է անպայման ունենա իր մասնակցությունը, ոչ թե վերջին պահին գանք, ասենք, այ սա լավն է, եկեք, ասենք՝ այո, կամ վատն է, եկեք ասենք՝ ոչ։ Շատ վատ երեւույթ կա Հայաստանում, մենք հասարակությանը դիմում ենք վերջին պահին»։
Հրայր Թովմասյան. «Նախագծով հստակ տարանջատված են վերահսկողներն ու խաղացողները»։
Կարինե Աճեմյան. «Եթե դուք կողմ եք, որ երկրում համակարգային փոփոխություններ լինեն, ապա դուք «այո»—ին կողմ եք»։
Վարդան Այվազյան. «Չի եղել մի ընտրություն, որ կուսակցությունը 50 տոկոսից ավելի ձայն տանի։ Մենք առաջարկում ենք, որ եկեք ընտրություններին մասնակցենք կուսակցություններով, որ քաղաքական մենիշխանությունը վերանա»։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 364 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024