ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 15:09
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 19 » Մեկնարկում է վեցերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը
16:41
Մեկնարկում է վեցերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահի, Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը եւ Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահների թեկնածուներ

Այսօր աշխատանքն է սկսում վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Խորհրդարանում կձեւավորվի 4 խմբակցություն՝ ընտրված քաղաքական ուժերից՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն (58 անդամ), «Ծառուկյան» դաշինք (31), «Ելք» դաշինք (9) եւ Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցություն (7)։
Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը կբացի տարիքով ամենաավագ պատգամավորը՝ ՀՀԿ—ի ցուցակով ընտրված՝ ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը։ Ապա ողջույնի խոսքով հանդես կգան նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Օրենսդիր գործունեությունը սկսող 105 պատգամավորները կմասնակցեն երդման արարողությանը։
Ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնված ուժերն արդեն հասցրել են հստակեցնել իրենց անելիքը։
Մեծամասնություն հանդիսացող Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստի ընթացքում նորընտիր Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահների թեկնածուների վերաբերյալ որոշում է ընդունել եւ խորհրդի նիստին ներկայացրել կուսակցության խորհրդի անդամներին։
Կուսակցության գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Գործադիր մարմնի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց ԱԺ ղեկավարության կազմը, եւ կուսակցությունն ընդունեց այն միաձայն»։ Նա նաեւ նշել է. «ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունն առաջարկել է բազմափորձ, մեր ավագ ընկեր, առողջապահության նախկին նախարար, առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի թեկնածությունը»։ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջարկվել են արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ իր՝ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարի պարտականությունները կշարունակի կատարել Վահրամ Բաղդասարյանը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը։ 
Նա խոսել է նաեւ մշտական հանձնաժողովները 12—ից մինչեւ 9 կրճատելու մասին՝ նշելով, որ ՀՀԿ խմբակցությունը ԱԺ նիստին կառաջարկի փոփոխություն ԱԺ կանոնակարգում։ Ըստ Դոնթի բանաձեւի, ՀՀԿ—ն կունենա վեց հանձնաժողով առաջարկելու իրավունք։ Նա նշել է հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները. ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյան, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Աշոտյան, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյան, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հրայր Թովմասյան, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյան, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյան։
Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպել է «Ծառուկյան» դաշինքի համամասնական եւ տարածքային ցուցակներով պատգամավոր ընտրված անձանց հետ։ Ներկուսակցական քննարկումներն ավարտելուց հետո պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Ծառուկյան» խմբակցության ղեկավարը կլինի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 
«Հաշվի առնելով, որ ըստ նոր Սահմանադրության՝ ԱԺ 3 փոխնախագահներից մեկը կարող է լինել ընդդիմության ներկայացուցիչ, ապա «Ծառուկյան» դաշինքը քննարկումների արդյունքում որոշել է, որ դա կլինի Միքայել Մելքումյանը»։
Ինչ վերաբերում է հանձնաժողովների փոխնախագահների հարցին, ապա այն դեռեւս քննարկված չէ, սակայն նշել է, որ քննարկվել է հարցը, թե ով կզբաղեցնի 3 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, որոնք վերապահված է «Ծառուկյան» դաշինքին։ Այդ պաշտոններում կառաջադրվեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Բոստանջյանը։
Վահե Էնֆիաջյանը հավելել է, որ երբ խորհրդարանը վերջնական տեսքի կգա, այդ ժամանակ էլ կորոշվի, թե ով որ հանձնաժողովի նախագահը կլինի. «Խմբակցության քարտուղարի եւ մյուս այլ հարցերը դեռ կորոշվեն»։
Հարցին, թե մանդատներից հրաժարվողներ կլինե՞ն, նա ասել է, որ ուրիշների փոխարեն չեն կարող որեւէ բան որոշել. «Ամեն ինչ տեղի կունենա ձեր աչքի առաջ։ Պատգամավորներն իրենք են որոշում, եւ իրենք նիստում իրենց կամքը կարտահայտեն»։
Հարցին, թե նրանք ցանկանո՞ւմ են հրաժարվել մանդատներից, պատգամավորն ասել է, որ նման գործընթաց չկա, քննարկումները եղել են առողջ մթնոլորտում. «Տարաձայնությունների խնդիր չկա, անլուծելի հարց «Ծառուկյան» դաշինքում գոյություն չունի»։
Ազգային ժողովում խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի պաշտոնների հարցը քննարկել է նաեւ «Ելք» դաշինքը։ Դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, խմբակցության քարտուղար՝ Գեւորգ Գորգիսյանը։
Ի դեպ, ԿԸՀ—ն երեկ արտահերթ նիստի ժամանակ ուժը կորցրած է ճանաչել «Ելք» դաշինքից Երեւանի ավագանու անդամի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը։
Պատգամավոր Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) հայտնել է, որ խմբակցությունը կղեկավարի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարը կլինի ինքը։
Այսօրվա նիստում կքննարկվի մշտական հանձնաժողովների ձեւավորման եւ դրանց ղեկավարների ընտրության հարցը, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 256 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024