ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Նոյեմբեր » 13 » «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ»
10:12
«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ»

Նիկոլ Փաշինյանի ելույթը «Փարիզի խաղաղության համաժողովին»

Պետությունների եւ կառավարությունների հարգարժան ղեկավարներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Մենք այստեղ ենք հավաքվել՝ նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100—ամյակը։ Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը եւ արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը։
Այսօր մենք՝ որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին։
Երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին եւ հաղթանակին։ Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, եւ ի վերջո հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը։
Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական եւ ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ եւ պարտվողներ։ Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում։ Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք եւ ավերածություններ։
Եվ չնայած մեր միասնական ջանքերին եւ նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդ դասերը հեշտությամբ մոռացվում են։
Թեեւ հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը՝ այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար։ Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20—րդ դարի առաջին ցեղասպանություն։
Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների եւ եզդիների ցեղասպանություններին Մերձավոր Արեւելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրված բռնություններին։
Պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձեւակերպումը Վիլսոնյան հայտնի 14 կետերում։ Այնուհետեւ այն ընդգրկվեց ՄԱԿ—ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում եւ հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսի անկախության համար։
Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսեւորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը։ Այստեղ՝ Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել։ Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է։
Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար դեռեւս չի ստացել պատշաճ իրավական լուծում։ 21—րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի։
Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծվեց Ազգերի լիգան՝ ՄԱԿ—ի նախատիպը, որի վերջնական նպատակը խաղաղության հաստատումն էր։
Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում ծայրահեղականության դրսեւորումներն ահագնանում են։ Վերոհիշյալ հաստատությունների նպատակն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Այդուհանդերձ, այսօր մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում մարդու հիմնարար իրավունքի՝ կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, որ դա կլինի վերջին պատերազմը։ Սակայն շուտով հետեւեց Երկրորդ աշխարհամարտը։ Սկսվեց պատերազմի եւ սպառազինությունների մրցավազքի նոր փուլ։ Ցավոք, առայսօր դրա վերջը չի տրվել։ Ավելին, գնալով այն ավելի է խորանում։
Ահա թե ինչու եմ կարեւորում այսպիսի հանդիպումները։ Նրանք մեզ հնարավորություն են տալիս խորհելու մեր ընդհանուր անցյալի, մարդկության պատմության մասին։ Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմությունը, եւ դրա կարիքն էլ չկա։ Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա։
Այդ իսկ պատճառով մենք պետք է հիշենք Առաջին աշխարհամարտի կարեւորագույն դասը։ Որեւէ պետություն չի կարող իր հաջողությունը կառուցել ուրիշների թշվառության վրա, ոչ ոք չի կարող ազատություն ձեռք բերել ուրիշների ստրկության հաշվին։
Առաջին համաշխարհային պատերազմին վերջ տրվեց հարյուր տարի առաջ։ Եվ սա հիանալի առիթ է մտածելու պատերազմներից զերծ խաղաղության դարաշրջանի մասին։
Ես հավատում եմ, որ այստեղ՝ Փարիզում հավաքված առաջնորդները կկարողանան հասնել այդ նպատակին։ Եվ դա կլինի հարգանքի լավագույն տուրքը՝ մատուցված նախորդ դարի անմեղ զոհերին։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 295 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024