ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 21 » «Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ» /Հայ–ամերիկյան համատեղ աշխատաժողով Երեւանում/
11:18
«Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ» /Հայ–ամերիկյան համատեղ աշխատաժողով Երեւանում/

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի եւ ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի համատեղ կազմակերպած միջազգային աշխատաժողովը, որի բացմանը ներկա է գտնվել  վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այն անցկացվում է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» խորագրի ներքո։
ՀՀ կառավարության անունից ողջունելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին նախաձեռնության համար, ինչպես նաեւ հյուրերին՝ Հայաստան այցելելու, իրենց փորձը եւ գիտելիքները Հայաստանի մասնագետների հետ կիսելու պատրաստակամության համար։ «Փաստ է, որ գիտությունն ու տնտեսությունն ամուր կապված են միմյանց, եւ պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան։ 21–րդ դարում դրանց նպաստող պարտադիր պայման է պրոցեսների գլոբալիզացիան եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը։ Կարծում եմ՝ FAST–ն իր գործընկերների հետ միասին կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության եւ տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ։
Այսօրվա աշխարհն անցնում է 4–րդ արդյունաբերական հեղափոխության փուլով։ Բեկումնային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ամպային լուծումները, վերականգնվող էներգիայի ստացման նորագույն մեթոդներն առանցքային տեղ են զբաղեցնում աշխարհն առաջ մղելու գործընթացում։ Համոզված եմ, որ կհաջողեն այն երկրները, որոնք կկարողանան արագ ադապտացվել նոր իրավիճակին եւ կլինեն նորարարություններ ստեղծող եւ առաջարկող։
Իրականում այսօր աշխարհում մենք չափազանց լավ հնարավորություն ունենք՝ թափ հաղորդելու մեր զարգացմանը։ Այս ճանապարհին մեզ համար շատ կարեւոր է անհրաժեշտ էկոհամակարգի, ինովացիոն կամպուսների ստեղծումն ամբողջ երկրով մեկ՝ ժամանակակից, տեխնոլոգիական եւ գիտելիքահեն զարգացում ապահովելու համար։ Պետությունը պատրաստ է աջակցել այս գործընթացին իր ողջ ներուժով։
Մեզ բոլորիս՝ կառավարությանը, սփյուռքի եւ Հայաստանի այն անհատներին, ովքեր միավորված են, մասնավորապես, FAST–ում, առաջ է մղում մեկ շարժիչ ուժ. մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում։ Մեզ միավորում է հավատը, որ դա հնարավոր է, եւ դա շատ կոնկրետ աշխատանք է, որը պետք է միասին հետեւողականորեն իրականացնել»,–իր ելույթում նշել է վարչապետ Կարապետյանը՝ համաժողովի մասնակիցներին եւ կազմակերպիչներին մաղթելով լավ տրամադրություն եւ արդյունավետ աշխատանք։
FAST–ի եւ NSF–ի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում է տվյալագիտությամբ եւ հարակից գիտական ճյուղերով զբաղվող ավելի քան 200 հետազոտող։ Աշխատաժողովի նպատակն է՝ խթանել երիտասարդ հետազոտողների եւ նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների միջեւ համագործակցությունը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ, FAST—ի համահիմնադիր, վենչուրային կապիտալիստ, գիտնական Նուբար Աֆեյանը նշեց, որ երբ 16 տարի առաջ ինքն ու Ռուբեն Վարդանյանն այլ գործընկերների հետ սկսեցին մտածել Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ, իրենք գիտեին, որ հիմնարար կրթական համակարգ ունենալու համար պետք է լայն ու տարածական աշխատանք կատարել։ «Մենք Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացումը պետք է իրականացնենք ցատկային մտածելակերպով, ոչ թե պլանավորվորած քայլերով»,—ասաց Նուբար Աֆեյանը՝ հավելելով, որ տվյալների գիտության մեջ յուրահատուկ մտածողությունը լրացուցիչ առավելություններ կտա Հայաստանին։
Աշխատաժողովի համանախագահ, ԱՄՆ–ի Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը հույս հայտնեց, որ այս հանդիպման արդյունքում մի քանի տարի անց աշխարհում բեկումնային զարգացումներ կլինեն, ու մասնակիցները կնշեն, որ առաջին անգամ իրար ճանաչել ու գաղափարներ են ձեւավորել հենց Երեւանում։ «Այս աշխատաժողովը երիտասարդ ձայները լսելու դարձնելուն է ուղղված։ Հուսով եմ, որ խանդավառ աշխատանք կիրականացնեք հետագայում»,—ասաց հայազգի գիտնականը։
Աշխատաժողովի համանախագահ, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ինֆորմացիոն գիտության ինստիտուտի մեքենայական բանականության եւ տվյալագիտության խմբի ղեկավար Արամ Գալստյանի խոսքով, դժվար է թերագնահատել մեքենաների ուսուցման եւ տվյալագիտության մեջ տեղի ունեցած հիմնարար վերափոխումները, որոնք մեծապես ազդում են գիտական այլ ճյուղերի ու մարդկանց կյանքի վրա։ «Հերթական արդյունաբերական հեղափոխությանն ենք ականատես լինում. առանց վարորդ մեքենաներ, ավտոմատացված ապարատային թարգմանություններ, կենսագիտության ոլորտի զարգացումներ եւ այլն։ Մեքենաների ուսուցման վերջին առաջխաղացումը վերափոխումներ է առաջացրել ոչ միայն համակարգչային, այլեւ՝ կենսաբանական, բժշկական գիտություններում, նույնիսկ հասարակագիտության մեջ»,—նշեց Արամ Գալստյանը։
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ձեւավորվել է 2017—ի ապրիլին՝ նպատակ ունենալով դառնալ համալիր հարթակ գիտական ու տեխնոլոգիանական զարգացման համար Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս։


***

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է միջազգային համատեղ աշխատաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին։
Վարչապետը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային աշխատաժողովը նախաձեռնելու համար եւ նշել, որ կառավարությունը մեծ հույսեր է կապում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության եւ գիտության ոլորտների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող նման կարեւոր քայլերի հետ։ «Մենք կարծում ենք, որ ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք։ Ոչ միայն պատրաստ ենք, այլեւ մեր ողջ ներուժով կանենք հնարավոր ամեն ինչ՝ համագործակցությունը զարգացնելու եւ առաջընթաց արձանագրելու համար»,–նշել է կառավարության ղեկավարը։
NSF–FAST աշխատաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները շնորհակալություն են հայտնել Կարեն Կարապետյանին՝ համագործակցության եւ աջակցության պատրաստակամության համար ու նշել, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ներուժ՝ աշխարհում տեխնոլոգիապես առաջատար դիրք զբաղեցնելու, աճ ու զարգացում արձանագրելու համար։ Նրանք գոհունակություն են հայտնել աշխատաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ընթացքի եւ արդյունքների կապակցությամբ, որոնք բավական արդյունավետ են եղել՝ կապեր հաստատելու եւ ոլորտի զարգացման հնարավորությունները քննարկելու առումով։ «Մենք՝ պաշտոնյաներս, թարմ որոշումներ կայացնելու, թարմ հայացքով ամեն ինչին նայելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է, որ ի դեմս FAST հիմնադրամի, այս միջավայրը մեզ համար մշտապես առաջ մղող ուժ, անկախ դիտորդ լինի։ Մենք բաց ենք եւ պատրաստ մաքսիմալ արձագանքել ձեր կողմից բարձրացվող հարցադրումներին, որովհետեւ եթե այս անգամ էլ բաց թողնենք այն նոր հնարավորությունը, որը երկրներին տրվում է արագ փոփոխություններ անելու համար, կարող ենք կորցնել հնարավորությունը։ Այդ իսկ պատճառով եթե կա մի հարթակ, որտեղ գեներացվում են գաղափարները, եւ պաշտոնյաներից պետք    է աջակցություն, մենք պատրաստ ենք դա անել»,–անդրադառնալով FAST–ի գործունեությանը՝ ասել է կառավարության ղեկավարը։
Հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիաներ–կրթություն–գիտություն կապի ապահովմանը եւ արդյունավետ շղթայի ձեւավորմանը, այդ համատեքստում Հայաստան–սփյուռք համագործակցության զարգացմանը, առկա ներուժի լիարժեք իրացմանը, Հայաստանի թվային օրակարգի իրագործմանը, տեխնոլոգիական կրթության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ պայմանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր։ 

Դիտումներ: 379 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024