ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 03:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 21 » Մենք ընթանում ենք չտրորված ճանապարհով /Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ անկախության տոնի առթիվ/
13:05
Մենք ընթանում ենք չտրորված ճանապարհով /Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ անկախության տոնի առթիվ/

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 21—րդ տարեդարձի առթիվ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է ընդունելություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական խոսք է հղել Անկախության տոնի առթիվ.
«Վեհափա՛ռ տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ պաշտոնաթող նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունն արդեն 21 տարեկան է։ Այս ընթացքում մենք անցանք տարաբնույթ ճգնաժամերի ու փորձությունների միջով։ Անցանք արժանապատվորեն։ Երբեք չկորցրեցինք մարդկային ու քաղաքական դիմագիծը։ Չկորցրեցինք մեր ուղենիշները եւ չդավաճանեցինք մեր նպատակներին, ընտրած ճանապարհին ու գաղափարներին։
Կորուստներով եւ սխալներով հանդերձ, մենք անցած տարիներին արձանագրել ենք եւ այսօր էլ ունենք լուրջ ձեռքբերումներ։ Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի գործընթացներ ե՛ւ պետական, ե՛ւ հասարակական հատվածներում, ինչպես նաեւ մարդկանց մտածողության ու հոգեբանության մեջ։
Անցած 21 տարիները ցույց տվեցին ոչ միայն հայոց պետականության կենսունակությունը, այլեւ բարդագույն իրավիճակներում խնդիրներ լուծելու նրա կարողությունը։ Մեր երկրի համեստ ռեսուրսների եւ շրջափակման պայմաններում մենք կարողացանք տնտեսություն զարգացնել։ Մենք կարողացանք զսպել Ադրբեջանի օրեցօր մեծացող ախորժակը։ Կարողացանք ձեւավորել մեր երկրի ժողովրդավարական հաստատությունները, որոնք, իհարկե՛, դեռ ամրացման կարիք ունեն։ Ե՛վ տնտեսության զարգացումը, ե՛ւ անվտանգության ապահովումը, ե՛ւ ժողովրդավարության խորացումը միանվագ գործողություններ չեն։ Դրանք մեր բոլորի ամենօրյա աշխատանքն են, որ պահանջում են սրտացավություն եւ հետեւողականություն։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց դարավոր երթը շարունակվում է պատմական նոր հանգրվանում։ Այո, սա բարդ շրջափուլ է, բայց ե՞րբ է այն պարզ եղել մեզ համար։ Դժվար է հիշել։
Ժամանակակից աշխարհում գրեթե չկա մի երկիր, որ չդիմակայի մարտահրավերների։ Տարբեր տարածաշրջանների եւ երկրների համար, բնականաբար, դրանք տարբեր են։ Մենք նույնպես հանձնում ենք մեր բաժին քննությունը։ Անկախության տարիների փորձը, որ երբեմն դառն էր, երբեմն՝ հաճելի, ամեն դեպքում ուսանելի է։ Հենց այդ փորձն է մեզ հուշում, որ խնդիրների լուծումները կան, եւ մենք դրանք գտնում ենք։ Մենք արդեն գիտենք, որտեղ փնտրել այդ լուծումները, իսկ դա արդեն գործի կեսն է։
Մեր արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը։ Որքան էլ դժվար լինի, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների շարունակության համար մենք պետք է ճանապարհներ փնտրենք։ Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչեւ հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն եւ, առավել եւս, ոչ էլ միջազգային այդ ձեւաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարեւանները։ Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը։ Վերջին սադրանքն այն նույն նողկալի իրադարձություններն էին, որոնք հանգեցրեցին մարդասպանի արդարացմանն ու հերոսացմանը։ Ե՛վ մենք, ե՛ւ միջազգային հանրությունը ավելի քան հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ։ Ընդունում եմ, որ շատ դժվար է այս պայմաններում մեր հասարակությանը տրամադրել հաշտեցման եւ նույնիսկ պատրաստել խաղաղության, բայց նաեւ գիտեմ, որ դա ճիշտ ճանապարհն է։ Պատրաստվել խաղաղության՝ ամենեւին չի նշանակում պատրաստ չլինել պատերազմի եւ ինքնապաշտպանության։ Ասվածը նշանակում է չպղտորել մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ, չզոմբիացնել երիտասարդներին, ովքեր կյանք ունեն ապրելու եւ երկիր ունեն շենացնելու։ Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգեւոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե։ Գաղտագողի սպանությունը վախկոտների գործելակերպն է, իսկ մեր՝ ծնողներիս առաքելությունն է մեծացնել ազատ, գրագետ ու խիզախ զավակներ։ Որքան էլ խրթին լինի պահը, մենք իրավունք չունենք դավաճանելու ինքներս մեզ։
Անցած տարիները, եթե փորձենք բնորոշել մեկ բառով, հավատարմության տարիներ էին։ Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին եւ գործընկերներին, հավատարմություն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին։ Դրա շնորհիվ մենք շատ բանի ենք հասել եւ դեռ հասնելու ենք։ Հասնելու ենք, որովհետեւ մենք ընտրել ենք քաղաքակիրթ ազգերի ընտանիքը եւ ոչ այլատյացության ճահիճը։ Հասնելու ենք, որովհետեւ դրա համար ունենք բավականաչափ քաղաքական կամք, անցած ճանապարհ եւ մեր աշխատանքով ստեղծած համապատասխան նախադրյալներ։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակման 21—րդ տարեդարձի առթիվ։ Այսօր մեծ տոն է մեր երկրում, մեծ տոն է նաեւ աշխարհի բոլոր հայերի համար։ Այս տոնական օրը մեր բոլորի սրտերն ու աղոթքները Սիրիայի մեր հայրենակիցների հետ են, իսկ մեր պետությունն իր հնարավորությունների սահմաններում փորձում է սատար լինել փորձության մեջ հայտնված հայորդիներին։
Մենք տարեցտարի եւ օր օրի կայացնում ենք որակապես նոր երկիր։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայկական պետականություններ եղել են, եւ նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի էր՝ ունենալով զարգացման ուրույն ընթացք։ 21—ամյա Հայաստանի Հանրապետությունն էլ անկրկնելի է։ Մենք ընթանում ենք չտրորված ճանապարհով. գուցե ոչ այնքան արագ, որքան ցանկանում ենք, բայց գնում ենք հաստատ քայլերով եւ որ ամենակարեւորն է՝ ճիշտ ճանապարհով։
Հայաստանի Հանրապետությունն իր բոլոր քաղաքացիների եւ համայն հայության իղձերի մարմնավորումն է եւ բոլորիս երազանքների իրականացման գրավականը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Փա՛ռք հայ ժողովրդին»։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 404 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024