ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 13 » Մեր երկիրը կարող է լինել ե՛ւ փակուղի, ե՛ւ խաչմերուկ /Պետք է կարողանալ ճիշտ օգտագործել հնարավորությունները/
09:40
Մեր երկիրը կարող է լինել ե՛ւ փակուղի, ե՛ւ խաչմերուկ /Պետք է կարողանալ ճիշտ օգտագործել հնարավորությունները/

Արաբագետ Արաքս Փաշայանը Իրան—Սաուդյան Արաբիա ճգնաժամն անվանելով 1979 թվականից սկիզբ առած լարվածության շղթայի մի մաս՝ ասել է, որ լարված հարաբերությունների պատճառները թե՛ ներքին են, թե՛ արտաքին. «Սաուդյան Արաբիայում իշխանության են եկել նոր ուժեր, այդ թվում՝ երիտասարդ, ովքեր ցանկանում են ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարել՝ բարձրացնելու Սաուդյան Արաբիայի միջազգային կշիռը՝ ինչ—որ կերպ հաղթահարելով այն ձախողումները, որ Սաուդյան Արաբիան ունեցավ սուննիական տանդեմի դեմ պայքարում՝ սիրիական հարցում»։
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշել է, որ հակամարտության հիմքում չի տեսնում սունի—շիա խնդիրը։ Նրա կարծիքով այստեղ հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան կրոնական. «Նրանք փորձում են իրենց ազդեցության գոտիները հստակեցնել։ Դեռեւս 70—ականներից սկսած նրանք ունեցել են այդ խնդիրը եւ միշտ էլ պայքարել են։ Հետեւաբար, հակված եմ կարծելու, որ սա ազդեցության գոտիները բաժանելու խնդիր է, պարզապես այստեղ օգտագործվում է կրոնը քաղաքական իսլամի շրջանակներում, այսինքն՝ այս խնդիրը փորձում են համեմել կրոնական գործոնով, իրենց հետեւորդների բանակը մեծացնելով՝ սունիներն իրենց հերթին, շիաներն իրենց հերթին»։
Նա չի կարծում, որ լարվածությունը պատերազմի կհասնի. «Դժվար թե լինի Իրան—Սաուդյան Արաբիա առճակատում, բայց պատերազմական գործողություններ այլ երկրների հողում հնարավոր է»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ է կարծում, որ երկու երկրներն ուղղակի պատերազմի չեն գնա, քանի որ դա վտանգավոր է երկուսի համար էլ. սակայն նրանց հակասությունները շարունակվելու են։
«Այս պայքարն անլուծելի է»,–ասել է նա։
Իրանագետ Ռուդիկ Յարալյանը «Panorama.am»—ին ասել է, որ այս ճգնաժամում Թուրքիայի մատը խառն է։ «Հակամարտության երկարաձգումն առաջին հերթին ձեռնտու կլինի Թուրքիային, որն այդպիսով հնարավորություն կստանա թուլացնելու Իրանի ազդեցությունը Սիրիայում եւ Իրաքում՝ լարվածության օջախ դարձնելով Պարսից ծոցի տարածաշրջանը եւ օդում առժամանակ կախված թողնելով ԻԻՀ նկատմամբ պատժամիջոցների վերացման խնդիրը։ Այդ համատեքստում պատահական չեմ համարում Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա, որին հաջորդեցին սաուդական իշխանությունների կողմից շիա հոգեւորականի մահապատժի իրականացումը, Իրանում հարձակումը Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա եւ Էր Ռիադի կողմից դիվանագիտական հարաբերությունների խզումը Թեհրանի հետ։ Մեծ հաշվով, գործողությունների անմիջական մասնակիցները, այսինքն Էր Ռիադը եւ Թեհրանը, ներքաշվել են այն «խաղի» մեջ, որը մշակվել եւ նախապատրաստվել է թուրքական իշխանությունների կողմից»։
Վարդան Ոսկանյանը համոզված է, որ Իրանը տարածաշրջանում իր քաղաքական—տնտեսական ներկայությունը մեծացնելու աննախադեպ հնարավորություն է ստացել, որից այդ երկիրն անպայմանորեն օգտվելու է, քանի որ դրա համար ունի համապատասխան մարդկային ռեսուրս, ռազմաքաղաքական եւ տնտեսական ներուժ, ինչպես նաեւ կրոնամշակութային ամուր հիմքեր, իսկ խանգարող հանգամանք էին համարվում առաջատար երկրների հետ բարդ փոխհարաբերությունները, որոնք, կարծես, կարգավորման փուլում են։
Իսկ ինչ ազդեցություն կունենա այս լարումը Հայաստանի վրա։ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունը այնպիսի տարածաշրջանում է, որ կարող է լինել ե՛ւ փակուղի, ե՛ւ խաչմերուկ։ Հայաստանը կարող է դառնալ տրանզիտային երկիր»։
Նրա խոսքերով՝ տարածաշրջանում առկա բոլոր հակասություններից ունենք հնարավորություններ, որոնք կարող ենք ի նպաստ մեզ օգտագործել. «Օրինակ՝ Իրանի հզորացման արդյունքում Հայաստանն ունի ապագայի բավականին լավատեսական սցենարներ»։
Արաքս Փաշայանն էլ ասել է, որ թեեւ մենք անմիջականորեն չենք առնչվում խնդրին, սակայն Մերձավոր Արեւելքի երկրներում ունենք հայկական համայնքներ, որոնց անվտանգության խնդիրը մտահոգիչ է. «Ներկայումս առհասարակ քրիստոնյա համայնքների ներկայությունը Մերձավոր Արեւելքում վիճարկելի է դարձել։ Շատ փորձագետներ նշում են, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաներին կարճ կյանք է մնացել, որովհետեւ շատ մեծ են արտագաղթի տեմպերը։ Հայաստանն իր դաշնակիցների հետ համագործակցում է համայնքի անվտանգության հետ կապված, պարզապես կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում հեռանալ, նույնիսկ Հալեպից, որտեղ թեժ մարտեր են ընթանում»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 463 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024