ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 14:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Նոյեմբեր » 25 » Մեր համատեղ ձեռքբերումը /Այն նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում/
13:46
Մեր համատեղ ձեռքբերումը /Այն նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում/

ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
ՀՀ արտգործնախարարը մասնավորապես ասաց.
«Ձերդ գերազանցություններ,
Նախագահ Սարգսյան,
Նախագահ Տուսկ,
Բարձր ներկայացուցիչ Մոգերինի,
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։
Այս համընդգրկուն եւ հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում։
Այն կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առեւտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, եւ շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների։
Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումների համար։
Կարեւոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է Եվրոպական միության հայտարարած հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության։
Հայաստանը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնել եւ ամրապնդել ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ հիմնվելով այս համաձայնագրի վրա։
Հավատացած ենք, որ նախորդ տարիներին մեր ունեցած ձեռքբերումները կուռ հիմք են հանդիսանում՝ շարունակելու ու առավել ընդլայնելու մեր գործընկերությունը, եւ, անշուշտ, այս նոր համաձայնագիրը մեր հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի։
Շնորհակալություն»։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024