ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 24.07.2017, 22:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [427]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [329]
Մշակույթ [13]
Հասարակություն [616]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [125]
Քաղաքականություն [478]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 4 » Մեր զինվորը իր առջեւ տեսել է փախչող հակառակորդին /Զորքը իրեն զգում է շատ վստահ, շատ բարձր մարտական ոգի ունի/
14:14
Մեր զինվորը իր առջեւ տեսել է փախչող հակառակորդին /Զորքը իրեն զգում է շատ վստահ, շատ բարձր մարտական ոգի ունի/

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հանդիպել է լրագրողների հետ եւ պատասխանել բազմաբնույթ հարցերի։
Առաջնագծի տարբեր ուղղություններում նկատվող հակառակորդի զինուժի կուտակումների ու ակտիվ տեղաշարժի մասին ԼՂՀ ՊՆ—ի տարածած հաղորդագրությունը նա մեկնաբանել է որպես իրադրությունը վերահսկողության տակ պահելու ծանուցում։
«Հետախուզությունը ամեն ինչ տեսնում եւ լսում է։ Եթե չիմանար այդ մասին հետախուզությունը, համապատասխան հայտարարություններ չէին լինի»,–ասել է ՊՆ խոսնակը։
Հարցին, թե արդյոք թիկունքում փոխզիջումների մասին խոսակցությունները չե՞ն ազդում զինվորի ոգու վրա, Հովհաննիսյանը պատասխանել է, որ զինվորը «ամեն ինչ գիտի», բայց միեւնույն է՝ իր մարտական ոգին բարձր է. «Լինելով շատ տեղերում, տեսնելով զինվորների ու սպաների բարձր մարտական ոգին, պետք է փաստեմ, որ մեր զինվորը իր առջեւ տեսել է փախչող հակառակորդին, եւ այդ իրավիճակում ինքը շատ բարձր մարտական ոգի ունի։ 
Բանակի ընդհանուր պատրաստությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Զորքը իրեն զգում է շատ վստահ, շատ բարձր մարտական ոգի ունի։ Այդ զորքը հաղթած զորք է, իսկ հաղթած զորքի մեջքը անիմաստ խոսակցություններով, քննադատություններով սկսում ենք վնասել»։
Պատասխանելով հարցին, թե որքա՞ն են կազմում հակառակորդի կորուստները, քանի որ նախկինում խոսվում էր հազարավոր զոհերի մասին, Հովհաննիսյանը ասել է, որ Ադրբեջանը ավելի, քան երբեւէ արգելափակել է իր տեղեկատվական հոսքերը, հետեւաբար հիմա շատ դժվար է իմանալ, թե վերջին ռազմական գործողությունների հետեւանքով որքան զոհ է ունեցել։
ՊՆ խոսնակի խոսքով՝ երբ խաղաղություն հաստատվի, հնարավոր կլինի պարզել ադրբեջանական կողմի կորուստների թիվը. «Չեմ կարծում, որ այդ թվերը մեզ կզարմացնեն։ Պաշտպանության բանակը հայտնեց երկու հազար զոհի մասին, միգուցե դրանք բոլորը անմիջապես ռազմաճակատում զոհվածները չեն, բայց դրանցում շատ մեծ է ծանր վիրավորների թիվը, հատկապես՝ հրետանային կրակից։ Մենք ասում էինք, որ մեր հրետանին շատ փայլուն գործողություն է կատարել»։
Արդեն 3—4 տարի է հայկական բանակը տարեկան համալրվում է հարյուրավոր գիշերային տեսադիտարկման սարքերով, ի պատասխան վերջին օրերին հնչած մտահոգությունների՝ ասել է նախարարի մամուլի խոսնակը. «Ընդ որում, ամեն ամիս դրանց թե՛ քանակն է ավելանում, թե՛ սերնդափոխությունն է իրականացվում։ Եթե որեւէ մեկը երբեւէ առնչվել է գիշերային տեսանելիության սարքերի հետ, կիմանա, որ երկու տարում դրանք առաջին սերնդի ջերմադիտակից հասել են 2—րդ + սերնդի ջերմադիտակի։ Սա միտում է, որը կա ամբողջ աշխարհում։ Դա, այսպես ասած, կատարելության աստիճան չունեցող գործընթաց է, դա ամենօրյա է եւ կապ չունի որեւէ մեկի հայտարարության հետ»։
Իսկ ինչո՞ւ է ուշանում ՌԴ–ից Հայաստանին վարկային համաձայնագրով զենքի մատակարարումը։ Այդ գործընթացը վաղուց սկսվել է, վստահեցրել է Արծրուն Հովհաննիսյանը. «200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը վաղուց է սկսվել, սակայն թե ինչ է մատակարարվում, չեմ կարող ասել»։
Նա նաեւ հավելել է, որ ՀՀ զինված ուժերի՝ նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ, դա չի սկսվել միայն վարկով եւ չի ավարտվում միայն վարկով։ «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Հայաստանը պլանային կերպով անցնում է իր բանակի վերազինմանը, այդ ժամանակ վարկի մասին խոսք լինել չէր կարող։ Մեր կողմից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է ձեռք բերվել ոչ վարկով։ Ինչպես գիտեք, դրանից հետո նաեւ, երբ զենքի տեսակների մասին հարցադրումներ էին լինում, մենք ասել ենք, որ մեր զինանոցում կան զենքեր, որոնք շատ լավն են, կարեւոր են ու շատերի համար երազելի զենքեր են»,–ասել է մամուլի խոսնակը։
Այդ վարկային համաձայնագրով ձեռք են բերվում ոչ միայն զենքեր, այլ նաեւ օպերատիվ հետախուզական սարքեր, որոնք չեն կրակում, սակայն շատ կարեւոր նշանակություն ունեն։
Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե Հայաստանում առաջիկա օրերին զորահավաք է լինելու, ասել է, որ Հայաստանում զորահավաք չի կարող լինել, քանի դեռ այդ մասին չի հայտարարել պաշտպանության նախարարությունը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 29 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017