ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 17.11.2018, 10:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [737]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 27 » Մերձավոր Արեւելքում իրավիճակը մնում է լարված / Վերլուծաբանները կարծում են, որ մեր երկիրը պետք է չթուլացնի զգոնությունը/
16:14
Մերձավոր Արեւելքում իրավիճակը մնում է լարված / Վերլուծաբանները կարծում են, որ մեր երկիրը պետք է չթուլացնի զգոնությունը/

Թեեւ ՄԱԿ—ի անվտանգության խորհուրդը 30—օրյա զինադադարի մասին բանաձեւ է ընդունել, սակայն հակամարտության կողմերը եւ շահագրգիռ երկրները դեռեւս հայտարարություններով իրար են մեղադրում եւ տարբեր պահանջներ ներկայացնում։ Իսկ Սիրիայում հումանիտար աղետը գնալով անտանելի է դառնում։
«Սիրիայում ներկայումս լիակատար պատերազմական իրավիճակ է, որտեղ զոհերի քանակը ոչ թե տասնյակներով է չափվում, այլ հարյուրներով ու հազարներով, նոր զինատեսակների ու մարտավարությունների փորձարկում է տեղի ունենում մի երկրում, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները։ Մի երկիր, ուր անցած տարի Հալեպն էր ռմբակոծվում, այս տարի Արեւելյան Գութայի, Դեր Զորի ռմբակոծության խնդիրների մասին է բարձրաձայնվում»,– ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ—ն ու Ռուսաստանը դեռեւս դիվանագիտական հայտարարությունների տեսքով են ուղերձներ փոխանցում եւ ռազմական գործողությունները վերագրում են ոչ պետական ուժերին։ Իսկ Թուրքիան, օգտվելով ԱՄՆ– Ռուսաստան առճակատումից, փորձում է իր շահերն առաջ տանել ու պայքար մղել քրդերի դեմ։ Փորձագետն այս իրավիճակում Հայաստանից ակնկալում է զգոն եւ ուշադիր քայլերի իրականացում, քանի որ ռազմական թատերաբեմը Հայաստանից ոչ մեծ հեռավորության վրա է, դրան գումարած՝ նաեւ Սիրիայում հայկական համայնքի անվտանգության ապահովման հարցերը։ Նրա դիտարկմամբ՝ բացառված չէ իրավիճակը, որ աշխարհն այլեւս չվերագտնի կայունությունը, ու խնդիրն ընդլայնի իր աշխարհագրությունը։
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Սիրիայի դեմ թուրքական ագրեսիայով պայմանավորված՝ կոնֆլիկտի լուծման քաղաքական գործընթացները մեծ հարված ստացան. «Թուրքական գործողությունների որեւէ լուրջ դատապարտում չեղավ ոչ խոշոր երկրների, ոչ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից։ Թուրքիայի այս գործողությունը մեծ հարված էր սիրիական հարցով պայմանավորված խաղաղ գործընթացին։ Մյուս կողմից՝ Սիրիայում առկա իրադրության զարգացման մեջ ես դրական միտում եմ տեսնում։ Այն է՝ ՄԱԿ—ի անվտանգության խորհրդում միաձայն ընդունվեց բանաձեւ, որով մեկ ամսով ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»։
Ինչ վերաբերում է թուրք—ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, ապա թուրքագետը նշել է, որ այդ խնդիրն իջեցվել է մեկ մակարդակ ավելի ցածր. Թուրքիայի եւ ԱՄՆ—ի միջեւ տեղի են ունենում խառը խմբերով բանակցություններ։ Սպասվում է, որ մինչեւ մարտի կեսերը բանակցությունները կավարտվեն, եւ հաջողությամբ պսակվելու դեպքում ինչ—ինչ որոշումներ կընդունվեն ավելի բարձր մակարդակով։
Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծել է, որ Թուրքիայի վերջնական նպատակն է 30 կմ խորությամբ դեպի Սիրիա ամբողջ սահմանին ստեղծել անվտանգության գոտի, այսինքն՝ այդ տարածքը դարձնել անմարդաբնակ, ինչը նշանակում է տեղահանել, վռնդել տեղի քրդական բնակչությանը. «Եթե դա տեղի ունենա, ապա կարող ենք ասել, որ 21—րդ դարում ականատես կլինենք Թուրքիայի կողմից եւս մեկ ցեղասպանական քաղաքականության»։ hhpress.am

Ա. Հ.

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 16 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018