ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 04:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Մարտ » 28 » Միանշանակ ունենալու ենք նոր ԱԷԿ / Եվ բոլոր առումներով կիրառվելու են ԱԷՄԳ—ի չափանիշները/
11:00
Միանշանակ ունենալու ենք նոր ԱԷԿ / Եվ բոլոր առումներով կիրառվելու են ԱԷՄԳ—ի չափանիշները/

Նախորդ տարեվերջին, երբ խոսվում էր ՀՀ—ԵՄ կնքվելիք համաձայնագրից, թյուրըմբռնումների տեղիք չտալու համար էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հստակեցրեց, որ այդ համաձայնագրում ատոմակայանի փակման մասին ուղղակի խոսք չկա. «Այնտեղ խոսք կա ատոմակայանի գործող էներգաբլոկի ապագործարկման մասին այն համատեքստում, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ենթադրում է ատոմային էներգիայի խաղաղ պայմաններով զարգացման հնարավորություն»։
Մենք Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտին ու դրա մանրամասներին՝ մանավանդ միջազգային զարգացումների պարագայում մշտապես անդրադառնում ենք՝ հաշվի առնելով ԱԷԿ—ի՝ մեր երկրի համար նշանակությունը։ Իսկ այն մեզ համար ունի ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր, այլեւ քաղաքական նշանակություն։ Նախարարն այդ ժամանակ նաեւ ասել էր, որ հնարավոր է մեր նոր ատոմակայանը լինի, ասենք, 50 ՄՎտ—անոց (գիտական այս դարում փոփոխություններն արագընթաց են), եւ ունենանք մի քանի ԱԷԿ—ներ։
Եթե տեխնոլոգիական արդի սրընթաց զարգացող փոփոխություններին հետեւենք, ապա 50 ՄՎտ—անոցն արդեն հնանում է, քանզի Չինաստանն արդեն 10 ՄՎտ—անոց ատոմակայան է նախագծում։ Ու թեեւ կառավարության բազմաթիվ հավաստիացումներին, թե Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, եւ Հայաստանը շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան, նոր ԱԷԿ—ի կառուցումը դանդաղում է։ Իսկ գիտենք, որ նոր ԱԷԿ—ի կառուցումը սովորական բնակելի կամ արտադրական շինություն չէ։ Այն մի ամբողջական համալիր գործընթաց է, որ 7—8 տարի է տեւում։
Ուրեմն՝ ի՞նչ է կատարվում, հապաղու՞մ ենք, թե՞ այլ ծրագրեր ու նախագծեր կան։ Այս եւ այլ հարցեր որոշեցինք ճշտել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շախկյանից։


Ու՞ր ենք հասել նոր ԱԷԿ ունենալու բանակցություններում
 

Եվ այսպես՝ Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ Ի դեպ, այն մասին, որ ՀՀ—ի համար ատոմային էներգետիկան այլընտրանք չունի, միջազգային շատ փորձագետներ էլ են նշել։ Ըստ այդմ, ո՞ւր ենք հասել նոր ԱԷԿ ունենալու միջազգային բանակցություններում։
Ըստ Է. Շախկյանի՝ միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքը ինքնին շատ բարդ գործընթաց է, որը կախված է բազմաթիվ գործոններից, մասնավորապես՝ միջուկային էներգաբլոկի տիպի եւ տեսակի ընտրությունից, հզորության մեծությունից, էներգահամակարգի կայուն եւ հուսալի աշխատանքի ցուցանիշներից, էներգահամակարգի մեծությունից, երկրում էլեկտրաէներգիայի սպառման աճի փոփոխությունից եւ այլն։ ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացում որոշակի քայլեր ձեռնարկվել են։ Դեռ 2009թ. ԱԺ—ն ընդունել է ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին օրենքը։ 2010թ. ՀՀ—ի եւ ՌԴ—ի միջեւ ստորագրվել է ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին համաձայնագիր, համաձայն որի՝ ՌԴ—ն ներդրող է, եւ ներդրման մասը հավասար է «ռեակտորային կղզյակի» մատակարարման արժեքին։ 2010թ. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (անգլերեն հապավմամբ՝ ՄԱԳԱՏԵ) աջակցությամբ՝ աշխարհի լավագույն մասնագետների ներգրավմամբ, իրականացվել է «ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի հարթակի սեյսմիկ եւ հրաբխային ռիսկի գնահատում» աշխատանքը։ Դրա արդյունքները հիմնված են ինչպես հաշվարկների, այնպես էլ դաշտային ուսումնասիրությունների վրա։ Աշխատանքի արդյունքները դրական են գնահատվել ԱԷՄԳ—ի փորձագետների կողմից։ 2010թ. մայիսի 20—ին կառավարությունը ընդունել է «Հասարակությանը եւ բնապահպանական կազմակերպություններին նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը։ Նույն տարում ավարտվել է ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը։ Այդ հիմնավորման համաձայն, նախատեսվում էր ՀՀ—ում կառուցել ԱԷՍ—92 տիպային նախագծի էներգաբլոկ, որը Եվրահանձնաժողովի կարգավորող մարմնի կողմից ստացել էր Եվրոպայում կառուցման սերտիֆիկատ։ 2011թ. Արմավիր եւ Գյումրի քաղաքներում ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային լսումներ են արվել։ Հաշվի առնելով բնապահպանական կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկները՝ գնահատման լրամշակում է արվել։ Վերջնական գնահատականը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարություն, որտեղից նախնական ստացվել է դրական գնահատական։
Այս ամենից զատ պլանավորված էր 2011թ. ապրիլին անցկացնել ներդրողների միջազգային կոնֆերանս, որին հրավիրված էին ինչպես ԱԷԿ—ների համար մատակարար հանդիսացող աշխարհում հայտնի կազմակերպություններ, այնպես էլ խոշոր ֆինանսական կազմակերպություններ։ Սակայն 2011թ. մարտին Ճապոնիայի Ֆուկուսիմա ԱԷԿ—ում տեղի ունեցած վթարի պատճառով կոնֆերանսը հետաձգվել է։
Այսպիսով, Է. Շախկյանի խոսքերով, հաշվի առնելով, որ ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է, ինչպես նաեւ նկատի ունենալով ՀՀ էներգամատակարարման կայունության կարեւորությունը՝ մեր կառավարությունը որոշում կայացրեց Հայկական ԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման մասին, առավել եւս որ նման տիպի ԱԷԿ—ների շահագործման ժամկետների երկարաձգման փորձ արդեն իսկ կիրառվել է ՌԴ—ում, Ֆինլանդիայում եւ Չեխիայում (ժամանակին «ՀՀ»—ն գրել է երկարաձգման փորձերի մասին)։
2013թ. արդեն ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատվել է մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը, համաձայն որի ՀՀ—ում ատոմային էներգետիկայի զարգացումը մեր էներգահամակարգի անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն է։ 2014թ. գործադիրը հաստատել է էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014—2020թթ. միջոցառումների ծրագիր—ժամանակացույցը։
Մեկ տարի անց՝ 2015թ., կառավարությունը հավանություն տվեց ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ, մինչեւ 2036 թվականը զարգացման ծրագրին։ «Մի խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիր—ժամանակացույցի մշակման ուղղությամբ՝ հաշվի առնելով միջուկային էներգետիկական ռեակտորների միջազգային շուկայում առկա առաջարկները, ՀՀ էներգահամակարգի հուսալիության եւ կայունության ապահովման անհրաժեշտ ցուցանիշները, ՀՀ էներգահամակարգի անվտանգության պահպանման կարեւորությունը»,—նշել է Է. Շախկյանը։


Նոր ԱԷԿ—ը՝ «3—րդ» կամ «3+» սերնդի
 

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ինչպես արդեն նշել ենք, մի առիթով խոսել էր 50 մՎտ—անոց ԱԷԿ—ներից։ Աշխարհում միջուկային ոլորտում հիմա այլ նորամածություններ էլ կան. օրինակ՝ Չինաստանը 10 ՄՎտ—անոց փոքրիկ ԱԷԿ—ներ է նախագծում, կամ նանոտեխնոլոգիաներ են կիրառվում այդ ոլորտում, մենք ի՞նչ ուղղությամբ ենք գնալու։
Մեր այս հարցին ի պատասխան՝ Էդուարդ Շախկյանը պարզաբանել է. «ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկը պետք է լինի անվտանգության առնվազն «3—րդ» կամ «3+» սերնդի, պետք է բավարարի ԱԷՄԳ—ի անվտանգության ստանդարտների պահանջներին, պետք է լինի արդեն իսկ փորձարկված եւ շահագործվող տեխնոլոգիա։ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ, մինչեւ 2036 թվականը, զարգացման ծրագրի համաձայն նպատակահարմար է ՀՀ—ում կառուցել մինչեւ 600 ՄՎտ հզորության նոր միջուկային էներգաբլոկ(ներ)»։


Նոր ԱԷԿ—ի հարթակը՝ անփոփոխ
 

Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ի՞նչ կարգի ատոմակայան ենք կառուցելու, ի՞նչ տիպի ռեակտորով, քանի՞սն ենք ունենալու, ի՞նչ հզորությամբ, ո՞ր հարթակում։ Հստակեցումներ կա՞ն։ Հին որոշումներից մի բան մնացե՞լ է (նոր ԱԷԿ—ի կառուցման), թե՞ շատ բան է փոխվել։
Է. Շախկյանի պարզաբանման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը այն եզակի պետություններից է, որն ունի ՋՋԷՌ (ջուր ջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորով կահավորված էներգաբլոկի շահագործման ավելի քան 40 տարվա փորձ, հետեւաբար նպատակահարմար է ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկը կառուցել՝ օգտագործելով նմանատիպ էներգետիկական ռեակտորների ժամանակակից տարբերակները։ Գործող Հայկական ԱԷԿ—ի հարթակը նախատեսված է 4 էներգաբլոկ կառուցելու համար, եւ մինչեւ 1985 թվականը հարթակը նախապատրաստվում էր Հայկական ԱԷԿ—ի 3—րդ եւ 4—րդ էներգաբլոկների համար։ Սակայն ԽՍՀՄ—ի փլուզումից հետո այդ ծրագիրը դադարեցվեց։ ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկը նախատեսվում է կառուցել նույն հարթակում։
Մեր կողմից հավելենք՝ կարեւոր է, որ հարթակը չի փոխվելու, քանզի այն ամբողջական բազալտի վրա է եւ արդեն «փորձաշրջան անցած» երկրաշարժի ժամանակ։
Մեր մյուս հարցը հետեւյալն էր. բնապահպանական եւ անվտանգության ի՞նչ չափանիշներ են անպայման հաշվի առնվելու նոր ԱԷԿ—ի կառուցման ժամանակ։ Օրինակ՝ նախկին որոշմամբ ասվում էր, որ նոր ԱԷԿ—ը կդիմանա անգամ ինքնաթիռի պայթյունին, որովհետեւ պաշտպանիչ պատյանով ու թակարդով է լինելու։
Պատասխանը համառոտ էր. «Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ—ն ճանաչում եւ կիրառում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտները»։ hhpress.am

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 456 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024