ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 13:38
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 14 » Միասնական տրանսպորտային տարածք /ԵԱՏՄ անդամ երկրների տրանսպորտի բնագավառի ղեկավարների 6—րդ խորհրդակցությունը/
13:27
Միասնական տրանսպորտային տարածք /ԵԱՏՄ անդամ երկրների տրանսպորտի բնագավառի ղեկավարների 6—րդ խորհրդակցությունը/

ԵԱՏՄ շրջանակներում միասնական տրանսպորտային տարածքի եւ միասնական շուկայի տրանսպորտային ծառայությունների ձեւավորմանն առնչվող խնդիրները քննարկվեցին փետրվարի 11—ին Ծաղկաձորում մեկնարկած միության անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6—րդ խորհրդակցության ընթացքում։ Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էին ԵԱՏՄ երկրների միջեւ տրանսպորտային քաղաքականությունը, ոլորտին եւ ենթակառուցվածքներին առնչվող արդիական այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կարեւոր համաձայնություններ ու ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների բոլոր սահմանափակումների վերացմանը։ Աշխատանքային քննարկմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ նպատակով Հայաստանը սերտորեն համագործակցում է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ։
«Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ իր հերթին հատուկ նշանակություն է տալիս տրանսպորտային շուկայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Հայաստանը մասնակցում է նաեւ միջազգային փոխադրումների ազատականացման գործընթացին, ֆիզիկական եւ ոչ ֆիզիկական արգելքների վերացմանը։ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հիմնական խնդիրներից մեկը բեռների ավտոմոբիլային փոխադրումների փուլային ազատականացման ծրագրի իրականացումն է։ Կաբոտաժային փոխադրումների կարգավորման վերաբերյալ Հայաստանում արդեն կատարվել են օրենսդրական փոփոխություններ, եւ այս փուլում Հայաստանը պատրաստ է այդ փոխադրումների իրականացմանը»,–վստահեցրեց նախարարը։
Մանրամասնելով ԵԱՏՄ տարածքում ավտոմոբիլային կաբոտաժային փոխադրումների ազատականացման խնդիրները՝ Վ. Մարտիրոսյանը նկատեց, որ դրա շնորհիվ միության անդամ մի երկրի տարածքում գրանցված բեռնափոխադրող ընկերությունը կկարողանա միջազգային փոխադրումների ճանապարհին բեռներ փոխադրել մի կետից մյուսը՝ ԵԱՏՄ անդամ մեկ այլ պետության տարածքով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովն իր հերթին բավականին արդյունավետ գնահատեց խորհրդակցության նախնական փուլը։ Քննարկման մասնակիցները, նրա խոսքով, կարողացան օրակարգային հարցերում համաձայնության գալ, հստակեցնել աշխատանքները՝ կապված հետագա աշխատանքների նախագծման հետ, որոնք միտված են ճանապարհային արգելքների վերացմանը։ Մշակվել է նաեւ «Ճանապարհային քարտեզի» պատրաստման աշխատանքի հայեցակարգը, որով կզբաղվի անդամ երկրների փոխնախարարների գլխավորած աշխատանքային խումբը։ Այդպիսի մոտեցումն, ըստ Ա. Ժունուսովի, թույլ կտա միության տարածքում մինչեւ 2025թ. հանել տրանսպորտային բոլոր տեսակի փոխադրումների սահմանափակումները եւ արգելքները։
«Մենք ակնկալում ենք որակական փոփոխություններ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության մեջ, մարդկանց կյանքի որակի բարելավում, ապրանքների մրցունակություն, տրանսպորտային հասանելիություն եւ մարդկանց շարժունակության բարձրացում՝ շնորհիվ տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձեւավորման»,–նշեց ԵՏՀ պաշտոնյան։
ԵԱՏՄ շրջանակում նպատակաուղղված աշխատանք է տարվում տնտեսական ինտեգրացիայի խորացման ուղղությամբ, որը վերաբերում է նաեւ տրանսպորտային ոլորտի ծառայություններին։ Այս մասին հայտնեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ շեշտելով, որ միասնական ինտեգրացիոն տարածքի ձեւավորումը ենթադրում է ոչ միայն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն, այլեւ ամուր տրանսպորտային կապերի ձեւավորում եւ զարգացում. դա վերաբերում է ինչպես ցամաքային, ծովային, այնպես էլ ավիացիոն կապերին։
«Ուրախ եմ, որ այս խորհրդակցությունն անցկացվում է հայկական հողի վրա. շատ հաճելի է տեսնել նման հյուրընկալություն։ Նախքան խորհրդակցությունը գործընկերների հետ խոսում էինք անդամ պետությունների մայրաքաղաքների միջեւ ուղիղ օդային հաղորդակցություն կազմակերպելու անհրաժեշտության մասին, որպեսզի նախեւառաջ հարմար լինի մեր բիզնեսի, զբոսաշրջիկների համար։ Հասկանում ենք նաեւ, որ Հայաստանի համար հիմնական հարցը ավտոմոբիլային փոխադրումն է։ Հետեւաբար, կաբոտաժային փոխադրումների ազատականացումը կնվազեցնի բեռնափոխադրման ծախսերը, ինչն էլ կհանգեցնի փոխադրվող ապրանքների գների նվազման»,–նշեց նա։
Մ. Սոկոլովը շեշտեց՝ կաբոտաժային բեռնափոխադրումների սահմանափակումներ կան ամբողջ աշխարհում։ Անգամ Եվրոպական միությունում, որը բավական երկար ինտեգրման ճանապարհ է անցել, կաբոտաժային փոխադրումները շատ մտահոգիչ թեմա են, եւ հիմնականում երկրները դա թույլ չեն տալիս իրենց տարածքում. «Մենք կարողացանք փոխհամաձայնության գալ այս հարցի շուրջ, իսկ դա նշանակում է, որ նպատակ ունենք խորացնելու տնտեսությունների ինտեգրումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ այն, որ, բացառությամբ օդայինի, Հայաստանը չունի ուղիղ տրանսպորտային կապեր ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, մենք հակված ենք համագործակցության տարբեր ձեւաչափերի, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների, որպեսզի մեղմվեն Հայաստանի համար առկա տրանսպորտային անհարմարությունները»։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանի ներգրավվածությանը նշված գործընթացներին. ՌԴ տրանսպորտի նախարարը շեշտեց, որ միությունը բաց է բոլոր գործընկերների համար. «Սա բաց ձեւաչափ է նրանց համար, ովքեր նույնպես ձգտում են տնտեսական ինտեգրացիայի, փոխադարձ շահավետության եւ տնտեսական արդյունավետության»։

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 303 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024